Նրանց տեղը համայնքից դուրս է, դատարանի բակում. Արարատի մարզպետը՝ Սերժ Սարգսյանին սատարելու գնացած համայնքապետների մասին

Օրերս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դիզվառելիքի գործով նիստի ընթացքում Սերժ Սարգսյանին աջակցելու համար դատարանի բակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ: Շատերի աչքից չէր վրիպել, որ աշխատանքային ժամին դատարանի բակում էին նաեւ բազմաթիվ ներկա ու նախկին համայնքապետներ, այդ թվում՝ Արարատի քաղաքապետը, փոխքաղաքապետը, Ուրցաձորի գյուղապետը (նկարը ներքեւում) եւ այլն: 

Այս ֆոնին հետաքրքիր է, որ Արարատ քաղաքի որոշ թաղամասերի բնակիչներ փողոցում դժգոհում էին կոյուղաջրերի արտահոսքի հետեւանքով առաջացած գարշահոտությունից, իսկ քաղաքապետն այս դեպքում դեպքի վայրում չէր: Ավելին՝ խնդիրը թեեւ նոր չէ, սակայն մնում է անլուծելի: Մենք փորձեցինք հեռախոսով զրուցել քաղաքապետ Հայկ Հայկյանի հետ, սակայն քաղաքապետարանից ասացին, որ չի կարող խոսել, զբաղված է: Մեր հարցերին պատասխանեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը.

- Պարո՛ն Սարգսյան, Արարատում կրկին դժգոհում են կոյուղաջրերի խողովակների վնասվելու հետեւանքով առաջացած գարշահոտությունից: Այս խնդիրն ինչպե՞ս պետք է կարգավորվի:

- Ես այս խնդրին ծանոթ եմ իմ պաշտոնավարման առաջին օրվանից: Թե՛ ջրահեռացմամբ, թե՛ ջրամատակարարմամբ «Վեոլիա ջուրն» է զբաղվում, բայց այստեղ կա նաեւ համայնքի մասնակցության խնդիրը, որպեսզի հարցը լուծվի:

- Ինչո՞ւ քաղաքապետը չի զբաղվում խնդրով, խոսե՞լ եք նրա հետ:

- Քաղաքացիներն ահազանգում են, որ երբ դիմում են քաղաքապետարան, այնտեղից ասում են, որ «Վեոլիա ջուրն» է զբաղվում, մեզանից օգնություն մի ակնկալեք: Մոտավոր այսպիսի ահազանգեր են գալիս: Թե ինչու չի զբաղվում քաղաքապետը, չեմ կարող ասել: Երեւի շատ կարեւոր հարցերով է զբաղված:

- Ի աջակցություն Սերժ Սարգսյանի ակցիա՞ն նկատի ունեք:

- Այո՛, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ այնտեղ Էին:

- Նաեւ գյուղապետեր կային: Օրինակ՝ Ուրցաձորինը: Սա խնդի՞ր է: Համայնքի ղեկավարներն աշխատանքային ժամին չե՞ն կարող նման միջոցառումների մասնակցել:

- Դատարանի առջեւ կանգնածների շարքում էին նաեւ նախկին մերժված համայնքի ղեկավարներ, այդ թվում՝ Նոր Կյանքի եւ Նորաշենի ՀՀԿ-ական նախկին գյուղապետները։ Նոր Կյանքի դեպքը բոլորիդ հայտնի է, իսկ Նորաշենի համայնքապետը, որի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, մի առիթով ասել է, որ մեր հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ինքը մերժել է ՔՊ կուսակցություն մտնելու իմ առաջարկը։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ սա լկտի սուտ է, եւ, ավելին, նման անձնավորություններ երբեք չեն էլ կարող հույս տածել, որ իրենց նման առաջարկ կարվի։

Ինչ վերաբերում է աշխատանքային ժամին. մարզպետարանը որեւէ լծակ չունի՝ համայնքի ղեկավարին արգելելու աշխատանքային ժամին որեւէ այլ տեղում գտնվել: Այլ է հարցը, երբ համայնքային ծառայողներն են իրենց աշխատանքային ժամին լքում աշխատավայրը: Այս դեպքում պետք է դիմեն գործատուին՝ համայնքի ղեկավարին: Իսկ համայնքի ղեկավարների դեպքում գործատուն համայնքի բնակիչներն են, գնահատականը պետք է տան նրանք:

- Ընտրությունների միջոցո՞վ նկատի ունեք:

- Ընտրությունները լավ առիթ են՝ մերժել այն համայնքների ղեկավարներին, որոնք համայնքի խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղված են դատարանների բակում կանգնելով: Ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես գիտեք, գյուղերում ֆուտբոլի դաշտեր է կառուցում երեխաների համար: Ընդամենը մի փոքր մաս պետք է համայնքն աջակցի, որ ծրագիրն իրականանա: Դիմել էին Ուրցաձորի գյուղապետին՝ նա մերժել էր՝ ասելով, թե  գումար չկա համայնքային բյուջեում, շատ ավելի կարեւոր տեղերում ծախսեր ունեն: Ես ուզում եմ ասել, որ սա ընդունելի գործելաոճ չէ: Եթե դուք կլուսաբանեք, թող Ուրցաձորի բնակիչներն իմանան, որ իրենց համայնքի ղեկավարն զբաղված է եղել «ավելի կարեւոր գործերով», երբ որ կարող էր միջոցներ հայթայթել՝ երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու համար կամ խելամիտ ծախսեր միջոցները:

- Ստացվում է, որ կան խնդիրներ, որոնցով գյուղապետերը կամ քաղաքապետը չեն զբաղվում: Այստեղ սաբոտաժի տարրեր տեսնո՞ւմ եք:

- Չէի ասի՝ սաբոտաժի: Նրանք ուղղակի իրենց վրայից բեռը գցում են մեկ այլ կառույցի վրա, որն այս դեպքում մարզպետարանն է: Կոյուղագծերի հետ կապված խնդրով ես եղել եմ Արարատի Զոդ Բանավան թաղամասում, որտեղ նախորդ տարի նոր դրենաժային համակարգ էր կառուցվել: Փորձեցինք այս անգամ էլ կոյուղագծերը բացելու եղանակով խնդիրը ժամանակավորապես լուծել, իսկ երկարաժամկետ լուծման համար անհրաժեշտ է, որ կոյուղագծերը փոխարինվեն: Ես երեկ այս խնդրով կապվել եմ «Վեոլիա ջրի» ներկայացուցչի հետ, ինձ հավաստիացրել են, որ այսօր արդեն Արարատում կլինեն իրենց մասնագետները եւ խնդրին լուծում կտրվի:

- Վերադառնալով համայնքապետների եւ ձեր միջեւ առկա հակասությանը. ըստ ձեզ՝ նրանք ո՞ւմ են ենթարկվում, կա՞ ինչ-որ ուղղորդում:

- Ես չէի ասի՝ կան հակասություններ, այլ կան աշխատանքի չհամընկնումներ: Մեր աշխատանքի տեմպն իրենց աշխատանքի տեմպի հետ համահունչ չի: Թե ինչն է պատճառը, որ մեր առաջարկած ծրագրերին չեն մասնակցում, սաբոտաժ չէի ասի, բայց երեւի ուզում են ցույց տալ, որ իրենց միջոցներով կարող են իրենց համայնքում խնդիրներ լուծել, Կառավարության մեկնած ձեռքը չեն ընդունում, եւ այն խնդիրը, որ պետք է մեկ տարում լուծեին, 2 տարում են լուծելու: Բացի այդ, խնդիրը կարող է նաեւ անձնավորված լինել: Դատարանի բակում հավաքված մի քանի համայնքապետների նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, այդ թվում՝ Արարատ, Ուրցաձոր, Սուրենավան համայնքների ղեկավարների: Երեւի հենց սա է պատճառը, որ կարող էին հայտնվել դատարանի առջեւ: Ինձ թվում է՝ դա ճիշտ տեղն է, որտեղ նրանք պետք է լինեն: Ավելին, եթե ամեն ինչ հաստատվի, այդ մարդիկ կլինեն նաեւ դատարանի դահլիճում՝ ամբաստանյալի կարգավիճակով: Ինձ թվում է իրենց համայնքներում այս մարդիկ անելիք չունեն:

- Չարաշահումների մե՞ջ են մեղադրվում բոլորը:

- Հիմնականում մեր կողմից արված վարչական ստուգումների, ոստիկանության որոշ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են քաղաքացիներին տրված օգնությունների մասով չարաշահումներ: Քննություն է ընթանում:

- Պարո՛ն Սարգսյան, այս պայմաններում ինչպե՞ս եք աշխատում: Այս ամենը չի՞ ազդում աշխատանքի որակի, մարզի ընդհանուր արդյունքների վրա:

- Փորձում ենք մեր աշխատանքը կազմակերպել այնպես, որ համայնքի ղեկավարի հետ կապված խնդիրները չարտացոլվեն համայնքի զարգացման վրա: Սեփական եկամուտների հավաքագրման մասով մեր մարզն առաջատար է եղել, 404 մլն դրամից ավելի սեփական եկամուտներ ենք ապահովել, եւ սա մեր ու փոխգործակցող համայնքի ղեկավարների ապահոված արդյունքն է: Իսկ այն ղեկավարները, որ չեն ապահովել բարձր արդյունքներ…սովորաբար դա ցուցանիշ է՝ հասկանալու համար, թե համայնքի ղեկավարն իր տեղո՞ւմ է, բնակիչները գո՞հ են, թե՞ ոչ: Կան համայնքներ, օրինակ, որտեղ ավագանին ու գյուղապետը խնդիր ունեն: Դա եւս ազդում է հարկերի հավաքման ցուցանիշի վրա: Կան համայնքներ, որտեղ գյուղապետից դժգոհ լինելով՝ բնակիչները յուրօրինակ բոյկոտ են հայտարարում՝ չվճարելով հարկեր:

- Իսկ ո՞րն է այս խնդրի լուծումը:

- Ինձ թվում է՝ այդ խնդիրն առաջիկայում կլուծվի, երբ տեղի ունենան ընտրություններ, եւ իրապես արդար պայմաններում համայնքներում ղեկավար ընտրեն: Ինչպես հայտնի է, ներկայումս շատ դեպքերում գյուղապետները նախկին իշխանության օրոք ընտրվածներն են, եւ դժվար է ասել՝ ինչպես են ընտրվել: 2021-ին ամբողջ թափով համայնքների խոշորացում է լինելու նաեւ: Մենք հանձնառություն ունենք մեր քաղաքացիների առաջ. կազմակերպելու ազատ, արդար, լեգիտիմ ընտրություններ: Այնպիսի ընտրություններ, որի արդյունքում ընտրված ղեկավարի լեգիտիմությունը որեւէ տեղ կասկածի տակ չդրվի:

 

Լուսանկարում՝ սլաքով նշվածը Ուրցաձորի գյուղապետն է, ձախ կողմում՝ Նորաշենի նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանը, իսկ աջ կողմում՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ)

Տպել
13749 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում