Հարուցված քրգործերի շրջանակն ընդլայնվում է, ու կլինեն նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալություններ. Մարտիրոսյան

28/02/2020 schedule14:19

Պետք չէ կենտրոնանալ միայն ֆեյք Դիանա Հարությունյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի վրա, վերջերս քրեական գործ է հարուցվել նաեւ մյուս ֆեյք էջերի վերաբերյալ։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է. «Իսկ այն ֆեյք էջերը, որոնք ունեն սպառնալիք ազգային անվտանգությանը, դրանք մեր կողմից կհայտնաբերվեն եւ կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա։ Մարտիրոսյանը նշեց, որ երեք քրեական գործ է հարուցվել տարբեր օգտատերերի վերաբերյալ, որոնք մեր եւ Արցախի անվտանգությանը սպառնալիքներ են հնչեցրել։ Ճշտող հարցին՝ երեքն են միայն, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց, որ շատ են, երեքի վերաբերյալ է հարուցվել քրեական գործ։

Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետը կառավարության նիստի ժամանակ հանձնարարել էր, որ ԱԱԾ-ն որոշ շրջանակների եւ սատանայի միջեւ կապերը պարզի, Մարտիրոսյանն արձագանքեց, որ իրենք ցանկացած դրսևորում, որ տեղի է ունենում, դիտում են՝ ազգային անվտանգության շահերից ելնելով. «Դա կլինի սատանիստական շարժում, միգուցե՝ կրոնական այլ շարժումներ, որոնք կվնասեն ազգային անվտանգությանը, մենք դրա դեմ մեր գործառույթներով պայքար ենք մղելու, օրենքի խստությամբ պատժելու ենք»։

Հարցին՝ նոր պաշտոնյաների ձերբակալության սպասել պե՞տք է, նա դրական պատասխան տվեց. «Եղել են ձերբակալություններ, կլինեն, իհարկե, եւ դա ընթացիկ գործընթաց է, որ մշտապես լինում է»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ խոսքն աղմկո՞տ ձերբակալությունների մասին է, Էդուարդ Մարտիրոսյանն ասաց՝ այո՛։ Նա նշեց, որ արդեն հարուցված քրեական գործերի շրջանակն ընդլայնվում է, ու կլինեն նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալություններ։

Տպել
1035 դիտում

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)