ԵՊՀ-ում մեկ շաբաթով դադարեցվում է ուսումնական գործընթացը. աշխատանքի չեն ներկայանալու նաև ԵՊՀ բոլոր աշխատակիցները

ՀՀ-ում կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված ինչպես ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում, այնպես էլ ԵՊՀ-ում որոշվել է մեկ շաբաթով ՝ մարտի 2-ից 8-ը ,դադարեցնել ուսումնական գործընթացը: Դասերը կվերսկսվեն մարտի 9-ին: «Տեղեկացնենք, որ որոշման համաձայն՝ այս ժամանակահատվածում աշխատանքի չեն ներկայանալու նաև ԵՊՀ բոլոր աշխատակիցները»,-տեղեկացնում է ԵՊՀ-ի կայքը: 

Հիշեցնենք, որ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում մարտի վերջին նախատեսվող գարնանային արձակուրդները կմեկնարկեն վաղվանից՝ մարտի 2-ից: Սա պայմանավորված է ՀՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսով հիվանդացության դեպքի հայտնաբերմամբ: Դասերը դադարեցնելու հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Քննարկեցինք ՀՀ-ում առկա իրավիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված: Վստահ կարող ենք ասել, որ իրավիճակը մեր երկրում վերահսկելի է, սակայն պետության համար սա անսովոր իրավիճակ է: Մենք բոլոր փաստարկները քննարկեցինք, բոլոր կողմերը, դեմերը միմյանց կողմ դրեցինք, եւ որոշեցինք ընդհանուր լարված իրավիճակը թոթափելու նպատակով գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ: Այս ընթացքում կառավարութունն իրավիճակը կուսումնասիրի եւ շաբաթվա վերջ որոշում կկայացվի դասերը շարունակելու մասով: Այդ մեկ շաբաթը լիովին բաավարար է ներկա պահին առկա լարվածությունը թոթափելու համար: Մեր երեխաների անվտանգությունը, փոխվստահությունը մեզ համար ամենակարեւորն է, ինչու չէ նաեւ որոշալի կանխարգելիչ միջոցառումներ անելու համար է այս ժամանակամիջոցը»,- ասել էր նախարարը:

Տպել
663 դիտում

Գյումրիում բժշկական դիմակով անձինք կողոպտել են ՀՀ ՊՆ N զորամասի կին զինծառայողին

Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է Իջևանի և Ստեփանավանի 2 խանութի, Երևանի մեկ սուպերմարկետի գործունեությունը

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել