Այսօր առավոտից ախտահանիչ նյութերի նոր խմբաքանակների մատակարարումներ են տեղի ունեցել. ՏՄՊՊՀ նախագահ

02/03/2020 schedule14:20

ՀՀ կառավարությունն աշխատում է գործարարների միջոցով դիմակների նոր խմբաքանակներ ներմուծելու ուղղությամբ, բայց դրանց գներն աշխարհում արդեն բարձրացել են, եթե անգամ ներմուծվեն, վաճառվելու են արդեն ավելի բարձր գնով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նա ներկայացրեց ՀՀ 90 դեղատներում կատարված ուսումնասիրության արդյունքները։

«Որեւէ խոշոր ներկրողի մոտ որեւէ դիմակի գին չի բարձրացել։ Այս պահին, այո՛, կան ցանցեր, որտեղ դիմակներ չկան, բայց արհեստականորեն որեւէ դիմակի գին խոշոր դեղատնային ցանցերում չի բարձրացել։ Այսինքն՝ այն տեղեկությունները, թե արհեստական դեֆիցիտ, գների չհիմնավորված բարձրացում կա, իրականությանը չեն համապատասխանում: Դեֆիցիտն արհեստական կլիներ, եթե տնտեսվարողներն ունենային դիմակներ ու պահեին պահեստներում՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու համար։ Այսօր կա միայն որոշակի խմբաքանակ, որը պահեստավորված է առողջապահական հիմնարկների, սահմանում աշխատող մարդկանց համար։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ արհեստական դեֆիցիտ գոյություն չունի։ Դիմակների դեֆիցիտ այսօր ոչ միայն Հայաստանում է, այլեւ՝ ամբողջ աշխարհում»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ դիմակների գները բարձրացրել են միայն փոքր դեղատները, որոնցում դրանք վաճառվում են 200-300 դրամով։

«Նույնիսկ մեզ ուղարկում են, որ «List.am»-ով են վաճառում կամ «Ֆեյսբուք»-ով են հայտարարություն տալիս, բայց դրանք տնտեսվարող սուբյեկտներ չեն, մեր տիրույթում չեն գտնվում։ Իսկ հիմնական ծավալ ապահովող ընկերություններն այս պահին գնային փոփոխություն չեն իրականացրել»,- ասաց Գեւորգյանը։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանից բժշկական դիմակներ արտահանել են ոչ թե ներկրողներն ու խոշոր ընկերությունները, այլ մանրները, որոնք գնել են ներկրված դիմակներն ու արտահանել։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ ախտահանիչ, ալկոգել նյութերի դեֆիցիտ Հայաստանում նույնպես առաջացել է կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարությունից հետո, սակայն միայն այն պատճառով, որ շաբաթ-կիրակի օրերին մատակարարումներ չեն եղել։ Գեւորգյանն ասաց, որ այսօր առավոտից նոր խմբաքանակների մատակարարումներ են տեղի ունեցել, իսկ տեղական արտադրողը վերազինվում է՝ ավելի մեծ ծավալի արտադրություն սկսելու համար։

Հայաստանում ՏՄՊՊՀ տվյալներով՝ ախտահանիչ նյութեր արտադրում են 3 ընկերություններ, որոնք գները չեն բարձրացրել ու չեն էլ բարձրացնելու։

Խոսելով դեղերի շուկայում հնարավոր գների բարձրացման մասին՝ նա նշեց, որ խոշոր խանութներում թանկացումներ չկան։ ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ խնդիրն այն է, որ կորոնավիրուսի բուժման համար դեռ չկա որեւէ դեղամիջոց, այսինքն՝ ապացուցված չէ, որ, օրինակ, «Տերաֆլյուն» կարող է օգնել կորոնավիրուսի բուժմանը։

Տպել
2251 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ