Ոստիկանները ապօրինի խաղատուն են հայտնաբերել, որտեղ նաև թմրամիջոցներ են եղել (տեսանյութ)

02/03/2020 schedule19:09

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գործում է ապօրինի խաղատուն, որտեղ նաև ապօրինի շրջանառվում են թմրամիջոցներ։
Մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրականացրած հատուկ միջոցառման արդյունքում բացահայտվել է ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը հայտնի տվյալներով, նախորդ տարվա նոյեմբերից 10-ից ավելի անձի մասնակցությամբ պարբերաբար կենդանի խաղեր են կազմակերպվել։ Օրվա շրջանառությունը կազմել է մինչև 7 միլիոն դրամ, որից կազմակերպիչները խաղավարների միջոցով գանձել են 300-ից 500 հազար դրամ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «պոկեր» խաղի պարագաներ, ինչպես և տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու դրանք օգտագործելու պարագաներ։
Հաստատությունում գտնված անձինք բերման են ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքներն ու պետությանը պատճառված վնասի չափը քննությամբ պարզվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
482 դիտում

Կայացել են ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ․ Արցախի ՄԻՊ

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ադրբեջանական տեղեկատվական հարթակները տարածում են բացարձակ շինծու տեղեկություններ սահմանային իրավիճակի մասին

COVID-19-ով պայմանավորված՝ իրավիճակը Վրաստանում սրվում է. Գախարիա

Ըստ պաշտպանների՝ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել ՔԿՀ-ում, որի աշխատակիցները դեռ թեստ չեն հանձնել

Առինջ համայնքում արձանագրություն է կազմվել «Զիլ» մակնիշի ինքնաթափ բեռնատարի վարորդի նկատմամբ

Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են եւ արդեն նաեւ տեսանելի․ նախարար

Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր շոուի՝ Հայաստանում նկարահանված թողարկումը

ՌԴ-ում կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաճաժամի պատճառով կնվազեն դեպի Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները

Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մի անգամ դասին․ հեռավար կրթությունից զվարճալի դեպքեր են պատմում ուսանողները եւ աշակերտները

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

12-ամյա տղային մի քանի ժամ փնտրել են փոքր եղբայրները. նրան գոմում կախված է գտել հարեւանի կինը

Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բուժումն այս պահին ավարտվել է

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու է գնացել եղբայրը

ՓՄՁ-ներից 120 հայտ ենք ստացել արդեն, որի ընդհանուր գումարը կազմում է 1․4 մլրդ դրամ․ Խաչատրյան

Բռնցքամարտի ռուս մարզիչը կարծում է, թե վարակվել է հայ կոլեգայից. Tribuna.com

Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 46 տոկոսով. ՊԵԿ

«Դոմոդեդովո»-ի տարածքում այս պահին ՀՀ քաղաքացի ուղևորներ չկան