Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

02/03/2020 schedule19:22

2019թ. հուլիսին  Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքները շարունակվելու մասին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի հետ:

Բացի դրանից, Ընկերությունը բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն իրականացրել է նաև համայնքապատկան, ինչպես նաև մի քանի քաղաքացիների (վերջիններիս համաձայնությամբ) պատկանող՝ հողամասերում։ Աբովյան համայնքի ղեկավարի 2019թ. մայիսի 23-ի որոշումով ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, որը վճարվել է։ Տուգանքի վճարումից հետո, նշված հողամասերում շինարարական աշխատանքների կատարման համար  անհրաժեշտ թույտվությունները ստացվել և դրանք շարունակվել են օրինական կարգով։

Այնուհետև, ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում  շինարարական աշխատանքներ կատարելու համար, որի համար նշանակված 400հազ. դրամի չափով վարչական տուգանքը ևս  իր կողմից վճարվել է, սակայն, ինքնակամ շինարարական աշխատանքները չեն դադարեցվել: Ընդհանուր առմամբ շինաշխատանքների  հրապարակում կառուցվում է 19 բազմաբնակարան շենք։

 Հետաքննության մարմինը, նյութերի նախապատրաստման արդյունքում հիմնավորված համարելով, որ ընկերությունը համայքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու, դրա հետևանքները չվերացնելու և այդ տարածքների վրա շենք-շինություններ կառուցելու համար ենթակրվել է վարչական տույժի՝  կայացրել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Սակայն նշված որոշման օրինականության ստուգման շրջանակներում գործի նյութերն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ճիշտ չեն գնահատվել  ձեռք բերված փաստական  հանգամանքները, իսկ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ եզրահանգումը  չի համապատասխանում նյութերում առկա տվյալներին:

Մասնավորապես՝ չի պարզել, թե ընկերությունը իրեն  սեփականության իրավունքով պատկանող հողամասերում  բազմաբնակարան  բնակելի շենքերի  կառուցման  թույլտվություններ  ունեցել է, թե ոչ, եթե՝ այո, ապա դրանք երբ են տրվել, արձանագրված խախտումները վերաբերել են  ընկերության կողմից կառուցվող մեկ, թե մի քանի կառույցների։ Չեն պարզվել ինչպես ըներությանը, այնպես էլ համայնքին և քաղաքացիներին պատկանող հողատարածքներում ինքնակամ շինարարություն իրականացվե՞լ է արդյոք, թե ոչ և չեն կատարվել այդ հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ քննչական և դատավարական մի քանի գործողություններ:

Արդյունքում գտնելով, որ անհրաժեշտ է վերոնշյալ գործընթացներում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հնարավոր հանցագործության հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն 2019թ. հոկտեմբերի 30-ի իր որոշմամբ վերացրել է հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ ՔՕ 315.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում սկսված և իրականացվող նախաքննությամբ որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315․2 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ի պաշտոնե պարտավոր լինելով կանխար­գելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը՝ վերջիինս դիտավորությամբ չի կատարել իր պար­տա­կանությունները, ինչպես նաև՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրա­կանացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ ամբողջ ծավալով չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վար­չական պատասխանատվության միջոցները: Իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ: Արդյունքում վերոնշյալ տա­րած­քում ՍՊԸ կողմից շարունակվել է համայնքին պատկանող 2240 մետր մակերեսով հո­ղամասի զավթումը և բազմաբնակարան շենքի ինքնա­կամ կառուցումը:

 Նախաքննությունը շարունակվում է:

ՀԺ-ի տեղեկություններով, Վահագն Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
3279 դիտում

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել