Բացելով Եվրոպայի հետ սահմանը, Թուրքիան ազատվել է ավելի քան 100 հազար փախստականից (լուսանկարներ)

Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին, ռազմական բախումներին եւ մարտերին զուգընթաց Թուրքիան որոշում է կայացրել փախստականների   առջեւ բացել դեպի Եվրոպա տանող «դարպասները»: Որոշման պատճառ է հանդիսացել փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական կառավարական ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների մեծաքանակ կորուստը: 

Թուրքիական իշխանությունների կայացրած որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես, բացվել են սահմանները եւ որոշումից անմիջապես հետո էլ Թուրքիայում ժամանակավոր բնակություն հաստատած տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսել են շարժվել դեպի Եվրոպա: Ներգաղթյալների հատկապես մեծ ներհոսք է եղել դեպի Հունաստան եւ Բուլղարիա:

Եվրոպա են անցել հազարավոր փախստականներ, նրանց իրական թիվը գերազանցել է բոլոր կանխատեսումները: Պաշտոնական Թուրքիան ապշեցնող թվեր է հրապարակել, երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ շուրջ 117.700 փախստականի հաջողվել է անցնել սահմանը եւ մուտք գործել Եվրոպա:

Մինչ փախստականները անարգել լքում էին Թուրքիայի սահմանները, Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ԵՄ անդամ- երկրների  ԱԳ նախարարներին կոչ է արել ժամանել Իդլիբի հարցով գումարված արտակարգ նիստին:  Կարեւորելով Իդլիբում հրադադարի ռեժիմի հաստատումը, Բորելը ԵՄ-ի անունից հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Սիրիայում ծավալվող իրադարձությունների շուրջ: Նա նշել է, որ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել Իդլիբում տեղի ունեցող զարգացումների  հետեւանքով կանխատեսվող հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Բորելը անդրադարձել է նաեւ Հունաստանի սահմանին կուտակվող սիրիացի փախստականների վիճակին: Նշենք, որ չնայած հույն ոստիկանների ու սահմանապահների` փախստականների մուտքն արգելող բազմաթիվ միջոցների, այնուամենայնիվ, հազարավոր փախստականներ կարողացել են ճեղքել պատնեշն ու հատել սահմանը՝ անցնելով Եվրոպա:

«Պետք է պարտավորություն ունենալ՝ իրականացնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի պահանջները:  Մենք աջակցում ենք Հունաստանին ու Բուլղարիային  եւ ուշադիր հետեւում ենք մեր արտաքին սահմանների միգրացիոն վիճակին»,- ասել է ԵՄ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական բանակի ավիահարվածների հետեւանքով 33 թուրք զինվորականի զոհվելուց եւ տասնյակների վիրավորվելուց հետո պաշտոնական Անկարան հայտարարեց, որ այլեւս ի վիճակի չէ իր երկրում  պահել Սիրիայից Թուրքիա շարժվող փախստականներին: Էրդողանի հրամանով, հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան բացել է դեպի Եվրոպատանող սահմանները՝ թուրք-հունականն ու թուրք-բուլղարականը՝ թույլ տալով փախստականներին անցնել Եվրոպա:

Փախստականները հիմնականում փորձում են Եվրոպա մտնել Հունաստանի սահմանով, այնտեղ հսկայական կուտակումներ են: Հունաստանը սահմանը փակել է ու ամեն կերպ փորձում է թույլ չտալ փախստականների մուտքը երկիր: Փախստականների զգալի մասն էլ Էգեյան ծովով նավերով է շարժվում դեպի հունական կղզիներ: 

Ավելի վաղ, ամեն պատեհ առիթի , Էրդողանը շարունակ սպառնում էր, որ իր ցանկություններն ու Թուրքիայի պահանջները չբավարարելու  կամ Սիրիայի հարցով համաձայնության չգալու դեպքում ինքը կբացի Եվրոպայի դարպասները փախստականների առաջ՝ խնդիրներ ստեղծելով ԵՄ-ի համար:

Euronews-ը հայտնում է, որ բացի սահմանները բացելուց,   Թուրքիան չի դադարեցնում նաեւ ռազմական գործողությունները Սիրիայում: Հենց Թուրքիայի Պն-ի պաշտոնական հայտարարությամբ, հանգստյան օրերին թուրքական անօդաչուների գնդակոծության հետեւանքով Սիրիայում սպանվել է կառավարական ուժերի 26 զինծառայող: Անկարան հայտարարել է, որ դա պատասխանն է՝ սիրիական օդուժի կողմից սպանված  33 թուրք զինվորականի համար:

Միաժամանակ, Սիրիայում ամրապնդվում է թուրքական ներկայությունը: Շաբաթ օրը հերթական թուրքական զինախումբն է ճեղքել Բաբ-էլ-Հավայի հյուսիս-արեւմտյան սահմանային անցակետը եւ ուղեւորվել դեպի Ջաբալ ալ-Զավիա: Զինվորական շարասյան մեջ ներառված են եղել զրահապատ մեքենաներ, տանկեր եւ բուլդոզերներ:

Հիշեցնենք, որ սիրիական կառավարական ուժերին՝ Ասադի բանակին, աջակցում են ռուսական զորքերը: Այս համատեքստում Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իրենք ցանկություն չեն հետապնդում դիմակայել Ռուսաստանի Դաշնությանը, այլ ուզում են  ստիպել ռեժիմին դադարեցնել կոտորածը Սիրիայում, կանխել արմատականացումը եւ միգրացիան:

Տպել
2150 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան