Ըստ օրինագծի՝ քաղաքացիները կարող են ցանկացած դեղորայք պատվիրել եւ ստանալ փոստային ծառայությունների միջոցով

Բոլորս էլ հանդիպում ենք քաղաքացիների, որոնք նույնիսկ սոցիալական ցանցերում գրում են, թե ինչ-որ դեղ է պետք Մոսկվայից կամ Եվրոպայից, քանի որ Հայաստանում այն չկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում դեղերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Այսօր գործող կարգավորման համաձայն՝ անձը կարող է ֆիզիկապես սահմանը հատելուց տեղափոխել դեղը, բայց եթե դա պատվիրում է փոստային ծառայության միջոցով, չի կարող ստանալ այն: Այս կարգավորմամբ առաջարկվում է նաեւ փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը՝ ամսվա մեջ ոչ ավելի, քան մեկ անգամ մեկ ֆիզիկական անձի անունով:

Ինչպես ներկայացրեց Գաբրիելյանը, նախնական քննարկման արդյունքում նախատեսում է սահմանաչափ հատկացնել՝ 3 անվանում դեղորայք՝ 3 տուփից ոչ ավելի: «Բայց եթե որոշակի հիվանդություն կա, որը ենթադրում է ամսական 5 տուփի օգտագործում, բնականաբար, այդ փաստաթղթի ներկայացման դեպքում սահմանաչափից ավելի կարող է ներկրել»,- ասաց պատգամավորը: Այս օրինագիծը տարածվում է ցանկացած դեղորայքի վրա՝ լինի դա Հայաստանում լիցենզավորված, թե ոչ, սակայն չի գործում հոգեմետ դեղերի եւ թմրամիջոցների դեպքում:

«Մաքսային ծառայությունում հատուկ վիճակագրություն կվարվի, յուրաքանչյուր քաղաքացու անունը կգրանցվի մատյանում, թե ինչ քանակի եւ ինչ դեղորայք է պատվիրել: Եթե մի անձ պարբերաբար իր անունով թանկարժեք դեղ է ներկրում Հայաստան, Տեսչական մարմինը կարող է զբաղվել դրանով՝ հասկանալու համար՝ ընտանիքի անդամը կամ ինքը ունի՞ այդ դեղի կարիքը, թե՞ ոչ»,- ասաց Գաբրիելյանը՝ պարզաբանելով, որ այս օրենքը գործում է միայն անձնական օգտագործման համար նախատեսված դեղորայքների համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը նկատեց, որ այստեղ ռիսկային գործոններ կան: «Իմ աչքի առաջ մի տեսարան է, թե ոնց են 2 հոգի միմյանց հետ խոսում՝ եղբա՛յր, այս ամսվա դեղերի պլանը կատարե՞լ ես դու, որովհետեւ մի դեղ կա, ուզում ենք բերենք»,- ասաց Թեւոսյանը՝ հարցնելով, թե ինչպես է սա կարգավորվելու:

«Ինչո՞ւ ենք բոլորս վատ կանխավարկածով առաջնորդվում: Այս նախագիծն ընդամենը նրա համար է, որ քաղաքացին, ով ուզում է դեղ ստանալ, պատվիրի եւ ստանա: Եթե շատ ուզեն, շրջանցող ճանապարհներ ցանկացած օրենքի համար կգտնեն, բայց գոնե մենք այստեղ լրացուցիչ դրա մասին չբարձրաձայնենք եւ ասենք, որ սրա նպատակը քաղաքացիներին օգնելն է»,- եզրափակեց Գաբրիելյանը:

Տպել
792 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ