«Գոլդեն փելես»-ում բժիշկների հերթապահության կարիք չկա, իսկ սպասարկող անձնակազմը շրջապատի համար վտանգավոր չի կարող լինել

Իրանից ժամանած 32 քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացնելը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Մի մասը մտահոգություն հայտնեց, թե կարող է տուժել տուրիզմը, մյուս մասն ընդհանրապես կարծում էր, որ մարդկանց պետք է առանձնացնել հիվանդանոցներում:

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ԲԿ-ի փոխարեն ընտրվեց հյուրանոցը, քանի որ տվյալ մարդիկ հիվանդ չէին, իսկ առողջներին չի կարելի մեկուսացնել կենտրոններում, որտեղ այլ հիվանդներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ եթե առողջներին հիվանդանոցներում պահեն, նրանց այլ վտանգների կարող են ենթարկել:

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ընտրվեց «Գոլդեն փելես»-ը, քանի որ այն կատարյալ տեղ է մարդկանց արժանավայել պահելու համար, որպեսզի իրենց չզգան աքսորված եւ 2 շաբաթ դիմանան: Պայմանները շատ լավն են, եւ այդ պահին այնտեղ այլ հանգստացողներ չկային. շենքը չէր շահագործվում:

Այն պնդմանը, թե այս քայլը կարող է վնաս հասցնել Ծաղկաձորի տուրիզմին, նկատեց, որ բոլորն էլ գիտեն՝ 32 քաղաքացիները սարի գլխին են մեկուսացված, եւ վիրուսը չի կարող այնտեղից գլորվելով հասնել այլ հանգստացողների: Այս հանգամանքը նույնիսկ չի կարող խանգարել, որ շենքը հետագայում վաճառվի, քանի որ մասնագետները բազմիցս նշել են, որ մեկուսացվածները հիվանդ չեն, եւ հավանականությունը մեծ է, որ այդպես էլ վիրուսը նրանց մոտ չի հայտնաբերվի:

Հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ Հայաստանում համաճարակային ծառայությունը հզոր է. ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնն աշխատում է բոլոր մարզերում եւ ընթացքում հետեւում ամեն ինչին, հյուրանոցում քաղաքացիներին սպասարկող անձնակազմը նույնպես պատրաստություն է անցել, թրեյնինգների մասնակցել:

Պետրոսյանը տեղյակ չէր՝ սպասարկող անձնակազմի մեջ միշտ լինում է բժիշկ, թե ոչ, եւ արդյոք սահմանվել է հերթապահություն, սակայն իր կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ մեկուսացվածները հիվանդ չեն, իրենց բժշկի օգնություն պետք չէ, տվյալ մասնագետը կարող է ամեն օր գնալ, հետաքրքրվել իրավիճակով եւ հեռանալ:

Արդյոք սպասարկող անձնակազմի դեպքում սահմանված է հերթապահություն, նույնպես դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ անձնակազմն անհրաժեշտ հատուկ հագուստներով եւ դիմակներով ապահովված է, եւ նույնիսկ եթե իրենք դուրս գան եւ նրանց փոխարինեն, վտանգ չկա, քանի որ հագուստները պաշտպանում են, եւ տվյալ անձինք պոտենցիալ վիրուսակրի հետ կոնտակտ չեն ունենում:

Հավելելով Պետրոսյանին՝ հոգեբան Արմինե Փաշայանը նշեց, որ այս պահին հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների մասին ունի այնքան տեղեկություն, ինչքան բոլորս, սակայն կարելի է ենթադրել, որ գտնվող մարդիկ կունենան որոշակի տագնապային վիճակ, ինչ-որ մեկի մոտ այն կարող է շատ լինել, մյուսի մոտ՝ քիչ: Պատճառն այն է, որ այդ վիրուսի մասին մարդիկ շատ տեղեկատվություն չունեն:

Անձնակազմի թվի ու հերթապահության վերաբերյալ փորձեցինք տեղեկատվություն ստանալ նախարարությունից, սակայն լրատվության բաժնից նշեցին, որ այն խիստ աշխատանքային է, ինֆորմացիա չեն կարող տրամադրել:

Տպել
3985 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ