Հայրենադարձների մասին խոսելը խորթ էր, որովհետև ես համարում եմ, որ թիֆլիսահայությունն ապրում է հայրենիքում. ՀՀ վարչապետ

Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի, պատասխանեց նաեւ հայրենադարձությանը եւ ՀՀ-ում աշխատանք գտնելու հնարավորություններին առնչվող հացադրումների:

Ծնունդով ջավախքցի մի ուսանողի մասնավորապես հետարքրեց, արդյո՞ք կա հայրենադարաձությանն ուղղված հստակ ծրագիր, թե ՀՀ կառավարությունը սպասում է, որ հայերն ինքնաբուխ վերադառնան հայրենիք: «Օրինակ, նախորդ դարի 40-ական թթ կար քաղաքական ծրագիր, որով հարյուր հազարավոր հայեր վերադարձան Հայաստան: Կա՞ հիմա նամն բան, թե՞ Դուք հույսը դնում եք սփյուռքում ապրող հայերի հայրենասիրության վրա»,-հարցրեց մագիստրատուրայի վերջին կուրսում սովորող Կարապետյանը: Երիտասարդին նաեւ հետաքրքրում էր, թե Հայաստանն ի՞նչ մասնագետների պահանջ ունի այսօր:

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Թբիլիսիում հայրենադարձության հարցադրումը փոքր-ինչ անսովոր էր, վարչապետն ասաց՝ հարցը խորթ հնչեց, Գերմանիայում հայ համայնքի հետ նման հարցը լսելը շատ պարզ ու հասկանալի է իր համար, բայց այս դեպքում ընկալումն այլ եղավ:

«Ճիշտն ասած Թիֆլիսում թիֆլիսահայերի, Վրաստանում  վրացահայերի հետ հայրենադարձների մասին խոսելը մի քիչ խորթ է հնչում, որովհետեւ ես համարում եմ, որ  թիֆլիսահայությունն ապրում է  հայրենքիում: Եվ հենց դա նկատի ունեմ, որ ասում եմ, որ պետք է այստեղ ապրող հայերը հանդես գան նաեւ որպես Վրաստանի հպարտ քաղաքացիներ: Սա շատ կարեւոր  կարգավիճակ է,  եւ մենք որպես ժողովուրդ պետք է շահագրգռված լինենք, որ Վրաստանը լինի ուժեղ, կայուն, զարգացած, հզոր պետություն: Նույն շահագրգռվածությունը պետք է ունենա նաեւ Վրաստանը»,-ասաց  ՀՀ վարչապետը:

Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանը մտածում է հայրենադարձության ծրագրի մշակման եւ հստակեցման ուղղությամբ: Օրենսդրական բազմաթիվ կարգավորումների կարիք կա: Սկսած ամենատարրական հարցից մինչեւ լուրջ խնդիրներ:  Ունեցած գույքը Հայաստան բերելու, անչափահաս արտագաղթած եւ արդեն չափահաս եւ զինվորական տարիքում, կամ այդ տարիքն անցած երեխաների եւ այլ հարցերի հետ կապված քննարկումները հստակեցման փուլում են դեռ:

«Հայրենադարձության հետ կապված կա ուրիշ պրոբլեմ: Ես ուզում եմ անկեղծ ասել, 2018 թվականին, երբ  որ խոսում էինք, որ հայրենադարձվողներին տայինք ինչ-որ արտոնություններ, քնարկեցինք-քննարկեցինք եւ եկանք կանգնեցինք մի խնդրի առաջ. ՀՀ-ում գտնվող մեր հայրենակիցները մի պարզ հարց կդնեն, կասեն, մենք այստեղ ապրում ենք, ու չունենք նամն արտոնություններ:  Հիմա գնանք,  մի  4 տարի եվրոպայում ապրենք, գանք, որ մենք էլ այդ արտոնություններից օգտվե՞նք: Եվ նման շատ այլ հարցեր կան: Մենք դեռ չենք կարողացել համարժեք լուծումներ գտնել»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է մասնագետների հայրենադարձությանն ու ՀՀ-ում աշխատանք  գտնելու հնարավորություններին, Նիկոլ Փաշինյանը վստահ հայտարարեց. խնդիր չկա: Ցանկացած լավ մասնագետ Հայաստանում կարող է լավ վարձատրվող աշխատանք գտնել: Հատկապես տեխնոլոգիական ոլորտում

«Այսօր Հայսաստանում ցանկացած լավ մասնագետի պահանջարկ կա, ցանկացած լավ մասնագետի պրոբլեմ կա: Սկսած արհեստավորից: Լավ արհեստավոր գտնելն այսօր հեշտ գործ չէ, որովհետեիւ լավ արհեստավորներն այսօր ծանրաբեռնված են աշխատանքով, եւ եթե դու արագ ինչ-որ խնդիր ունես լուծելու, շատ հնարավոր է չգտնես որեւէ մեկին: Ուզում եմ ասել, որ մենք հսկակայական միջոցներ դրեցինք ճանապարհաշինության վրա, եւ արդյուքնում պարզվեց, որ մեր երկրի ճանապարհաշինական պոտենցիալը, որը որ ունենք այդքան էլ մեծ չէ: Իսկ կատարած աշխատանքի որակից ես շատ գոհ չեմ: Մենք այս տարի 500 կմ ճանապարհ կառուցելու խնդիր ենք դրել եւ հենց հայրենադարձության կոնտեքստում:  Հիմա նախարարը շատ մեծ ջանքեր է գործադրուոմ, որպեսզի արտերկրի հայկական ճանապարհաշինական ընկերությունները գան ՀՀ եւ աշխատեն, որովհետեւ ամբողջ  ՌԴ-ում եւ Ղազախստանում  աշխատանքներն անում են հենց հայկական ճանապարհաշինական ընկերություններն ու անում են շատ բարձր որակով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաեւ ընդգծեց, որ վերջին շրջանում հատկապես հետաքրքրված է հայկական արտադրությամբ եւ անընդհատ ականատես է լինում բացառիկ տաղանդի ու որակի  դրսեւորումների:  «Ես վստահ եմ, որ մենք ՀՀ-ում աննախադեպ տնտեսական հեղափոխության ականատեսն ենք լինելու: Մեր բիզնեսմենները բացառիկ տաղանդավոր մարդիկ են, եւ համոզված եմ, որ մեր ժողովրդի ստեղծարար տաղանդը այն հիմնարար գործոնն է, որը փոխելու է մեր պետության ճակատագիրը հարյուրամայակների եւ հազարամյակների կտրվածքով»:

Տպել
1222 դիտում

Ինչպես են բաշխվել մանդատները 6 համայնքների ավագանիներում. ԿԸՀ-ն հրապարակել է ամբողջական ցանկը

Տեխնոլոգիական զարգացումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա. քննարկումներ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում

Առողջապահության նախարարն այցելել է «Եկեք պատվաստվենք» միջոցառմանը

Հայտնի է՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ուժերից որը քանի մանդատ է ստացել. ՏԸՀ-ն ամփոփել է արդյունքները

Երևան-Գյումրի ավտոճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեկնել է Բելգրադ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2 մարզում է անցկացրել Սերբիայում

Հայտնի են «Էլ Կլասիկոյում» թիմերի մեկնարկային կազմերը

Հայաստանն ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը

Ուզբեկստանում նախագահական ընտրություններ են. դիտորդները անակնկալներ չեն կախատեսում

Բրիտանական Կոլումբիայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել նավերից մեկի վրա. բնապահպանական աղետի վտանգ կա

Հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Դադարեցվել է Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի մի հատվածի առանձնատների գազամատակարարումը

ՀՀ նախագահը և Yandex-ի փոխտնօրենը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել են տեխնոլոգիաների հնարավորությունները

Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունը

Թալիբները չեն մասնակցի Աֆղանստանի հարցով 6 երկրների նախարարական հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում է անձրև

Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest միջազգային 7-րդ ջազ փառատոնը

Արփունք գյուղում այրվել է պահեստավորված մեծաքանակ անասնակեր

Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի. Կարո Փայլան

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք. Ավանեսյան

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

«Մտքերի գագաթնաժողով»-ներն ավելի լավ աշխարհ ունենալու համար գաղափարներ ու լուծումներ որոնելու ճանապարհ են. Ռոջեր Գրեյսի

Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի նկուղում. 60 մարդ է տարհանվել

Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հրդեհ Զանգակատուն գյուղում. այրվել է մոտ 300 հա խոտածածկ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել

Կիրակի Երևանում պատվաստումների օր է. շարժական կետերը կաշխատեն մինչև երեկո

Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով․ Պապիկյան

Մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում, հիվանդանոցներն աշխատում են խիստ ծանրաբեռնված. Թորոսյան

Կորոնավիրուսի մեկօրյա վիճակագրությունն օր օրի աճում է. հաստատվել է 2354 նոր դեպք, գրանցվել՝ 38 մահ

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2 չեմպիոն ունի (տեսանյութեր)

Առողջապահության նախարարն ու տեղակալն այցելել են քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

20 հայ գերիների անհետացումների ու սպանությունների վերաբերյալ նոր գործեր են ներկայացվել ՄԻԵԴ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրություններին․ Արման Բաբաջանյան

2 զինված ադրբեջանցիներ տարել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ. ՄԻՊ

Հայաստանի հումանիտար առաքելության խմբի ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին