Գյումրիում «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի անունից կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր են կնքվել

Գյումրիում «Արմենիա ինշուրանս»-ի կեղծ ԱՊՊԱ-ները կնքվել են Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին թիվ 68 խանութի հարակից տարածքում գործած մասնաճյուղում: Որպես այդպիսին մասնաճյուղ չի եղել: Ընկերության իրավաբան Վաղարշակ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, իրենք գործունեություն են իրականացնում գործակալական հիմունքներով, այսինքն՝ պայմանագրերը կնքում են գործակալների միջոցով: Այս պարագայում, որպես գործակալ, հանդես է եկել Անի Մակարյանը, որը, ըստ իրավաբան Սարգսյանի, ոչ միայն վնաս է հասցրել պայմանագրեր կնքած քաղաքացիներին, այլ հենց ընկերությանը: «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությանն Անի Մակարյանի գործողությունների արդյունքում պատճառվել է կես միլիոն եւ ավելի դրամի վնաս: «Նա մեր ընկերությանը 500.000 եւ դրան գերազանցող գումարի չափով վնաս է պատճառել: Երբ բացահայտվեց այս կեղծ պայմանագրերի խնդիրը եւ եղան կասկածներ, մենք հնարավոր հանցագործության կատարման վերաբերյալ հաղորդում ուղարկեցինք ՇՄ դատախազություն»,- ասաց Սարգսյանը:

Տուժողների հստակ թիվ ապահովագրական ընկերությունն այս պահին չի կարող ասել: Բայց թիվն աստիճանաբար ավելանում է: Բոլորին ուղղորդում են ՇՄ դատախազություն: ՀԺ-ն զրուցեց տուժողներից մեկի հետ, որի անուն-ազգանունն իր իսկ ցանկությամբ չենք նշում: Տղամարդը պատմեց, որ իր ունեցած կեղծ պայմանագրի մասին իմացել է պատահաբար մեքենան վաճառելուց հետո: «Ես մեքենան մեկ տարով ապահովագրել եմ «Արմենիա ինշուրանս»-ում դեկտեմբերին, սակայն հունվարին մեքենաս վաճառել եմ: Կարգն էլ ինձ թույլ էր տալիս, որ ես գնայի, իմ գումարը ետ վերցնեի, քանի որ մեքենայի նոր տերն այլ ընկերությունում արդեն ինձնից գնված մեքենան նոր պետհամարանիշերով  եւ գրանցումով ապահովագրել էր: Եկա, որ գումարս ետ ստանայի, տեսա, որ արդեն այդ հասցեում «Արմենիա ինշուրանս» գոյություն չունի: Պատից պլակատն էլ պոկված է, այլ մարդ է տարածքը վարձակալել »,- պատմեց մեր զրուցակիցը: Նաեւ տեղեկացրեց, որ տարածքում հետաքրքրվել է, թե որտեղ է ապահովագրական ընկերությունը, փակվե՞լ է, թե՞ տեղափոխվել: Տարբեր խոսակցություններից պարզ է դարձել, որ Անի Մակարյանը տարբեր ԱՊՊԱ ընկերությունների հետ է աշխատել, հիմա էլ փախած է: «Ասել են՝ փախել է Թուրքիա, ես չգիտեմ, չորսբոլորի խոսակցություններ են սրանք, հետաքրքրվել եմ, էս եմ իմացել»,- ասաց ՀԺ-ի հետ զրուցած քաղաքացին:

Նախկինում մեր զրուցակիցը չի օգտվել «Արմենիա ինշուրանս»-ի ծառայությունից, մեքենան ապահովագրել է «Ռոսգոսստրախ»-ում, սակայն կարծում է, որ գործակալը նույն աղջիկն է եղել:

Տուժողների հստակ թիվ «Արմենիա ինշուրանս»-ն այս պահին ասել չի կարող, բայց կան արդեն ստացված դիմումներ եւ զանգեր: Ընկերության իրավաբան Վաղարշակ Սարգսյանն ասաց՝ տեղի ունեցածի մասին իրազեկել են ՇՄ դատախազությանը: Նաեւ Մակարյանի գործողություններից տուժածներին են ուղղորդում դատախազություն: «Մենք ՇՄ դատախազությանը հաղորդում ենք ուղարկել հնարավոր հանցագործության կատարման վերաբերյալ, եւ բոլոր տուժողներին ուղորդում ենք ՇՄ դատախազություն, որպեսզի նրանք կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, տուժողի ներկայացուցիչ կամ տուժող ներգրավելու միջոցով: Երբ վերջնական որոշումը կայացվի, նրանք կկարողանան իրենց հատուցումը ստանալ կամ անհրաժեշտության դեպքում այլ կերպ իրենց հարցերը կարգավորեն»,- ասաց «Արմենիա ինշուրանս»-ի իրավաբանը:

Թե գործակալը երբվանի՞ց է դադարեցրել համագործակցությունն «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի հետ, իրավաբանը տեղյակ չէր: Ասաց՝ դա իր իրավասության մեջ չի մտնում, որ տեղյակ լիներ: 

Տպել
2831 դիտում

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան