Արսեն Թորոսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Նախարարը շնորհավորել է Վիկտորինին պաշտոնի ստանձնման կապակցությամբ: Վերջիններս քննարկել են համատեղ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել են նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ քայլերին:

Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի Առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն առաջին դեպքի հայտնաբերման առնչությամբ՝ հավելելով, որ տեղեկատվության պաշտոնական աղբյուրից արագ տրամադրումը ճիշտ քայլ էր: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև առհասարակ առողջապահության ոլորտի զարգացման աշխատանքներին:

«Առողջապահության նախարարության և կառավարության կողմից ձեռնարկված թափանցիկ աշխատանքը խուճապի նվազեցման լավագույն տարբերակն է»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու այս ուղղությամբ:

Քննարկվել են նաև էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության ընթացիկ աշխատանքները և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր:

Արսեն Թորոսյանն առողջ ապրելակերպի համատեքստում ցանկություն է հայտնել համագործակցության օրակարգում ունենալ նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու դրանց նկատմամբ հսկողությունը:

ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը կարևորել է աջակցությունը՝ ուղղված սոցիալական ոլորտի բարեփոխումներին:

«Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության աջակցությունը Հայաստանին: Հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- եզրափակել է Արսեն Թորոսյանը:

Տպել
243 դիտում

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Անցկացվել է Լոռու կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման եւ արձագանքման շտաբի հերթական նիստը

Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում․ ՊՆ

ԱԺ նախագահը 3 ժամ առաջ հայտարարել էր, որ 21։30-ից հետո նիստ է լինելու, սակայն ընդդիմությունն էլի չկա․ Ռուբեն Ռուբինյան

Բյուրեղավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները. ԱՀ ՄԻՊ

Կորոնավիրուսից մինչեւ նավթի շուկայում տիրող իրավիճակ. Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար

Արցախի ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը. ամենացածր մասնակցությունը գրանցվել է Երեւանի տեղամասում

Ժամը 18:30-ի դրությամբ գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 813 մլն 144 հազար դրամ

Կորոնավիրուսի հաստատված դեպքով եւս մեկ քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք

Փոխվարչապետը միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերը

ԱՀ ընտրությունների ընթացքում անձնագրային ծառայություններ է դիմել 101 քաղաքացի

Արցախի հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան

Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ, մեկուսացումից դուրս է եկել 150 մարդ. Արսեն Թորոսյան