Թեժ նախընտրական կրքեր ԱՄՆ-ում, ավարտվել է «Սուպեր երեքշաբթին». ո՞վ կդառնա Թրամփի մրցակիցը

Նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններում թե ով է լինելու Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցը, դեռ պարզ չէ: Միացյալ Նահանգներում նախընտրական գործընթացները երկար են ու բարդ, եւ անցնում են բազմաստիճան համակարգով:

Մարտի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել է «Սուպեր երեքշաբթին»։ Դա այն գործընթացն է, երբ մեկ օրվա ընթացքում մեծ թվով նահանգներ անցկացնում են նախնական ընտրություններ եւ մեծ թվով պատվիրակներ են ընտրվում, բաշխվում թեկնածուների միջեւ ։ Արդյունքում պարզ է դառնալու, թե որ թեկնածուների միջև են բաշխվելու Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի բոլոր պատվիրակների 1/3-րդից ավելին: Դեմոկրատների միջեւ լուրջ մրցակցություն է ընթանում նախագահի արժանի թեկնածու դառնալո համար եւ կարծես թե, հիմնական լիդերներն արդեն հայտնի են:

Ընտրությունները կայացել են ԱՄՆ-ի 14 նահանգներում , որի արդյունքներով 1357 պատվիրակները պետք է ընտրվեին եւ բաշխվեին 5 դեմոկրատ թեկնածուների միջեւ։  Ընդ որում, այդ 14 նահանգներից 3-ը մեծ կարեւորություն ունեն: Կալիֆորնիայում, Թեհասում եւ Հյուսիսային Կարոլիանում ամենաշատ պատվիրակներն են, որոնցից կախված են ներկուսակցական ընտրությունները:

Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 1991 պատվիրակի աջակցություն: Միայն երեկվա 14 նահանգների ընտրությունների արդյունքներով ընտրվելու են 1357 պատվիրակներ

Նախընտրական այս ժամանակահատվածում որոշվում են նախընտրական պայքարի առաջնորդները, իսկ թե ով կլինի նախագահի դեմոկրատական թեկնածուն  եւ կմրցի Դոնալդ Թրամփի հետ, , հայտնի կդառնա հուլիսին միայն: Այսինքն՝ հիմնական խոսքը պատվիրակներինն է, որոնց ձայները այժմ հաշվարկվում են:

Ընտրապայքարին այս փուլում մասնակցում են Ջո Բայդենը, Բեռնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Մայք Բլումբերգը եւ Թուլսի Գաբբարդը։ Նրանց հետ միասին մրցում  էին Փիթ Բութիջիչը, Էմի Կլոբուշարը եւ Թոմ Սթեյերը, որոնք հայտարարել են մրցապայքարից դուրս գալու մասին։ Բութիջիչը, Կլոբուշարը  եւ մեկ այլ թեկնածու՝ ավելի վաղ դուրս եկած Բեթո Օռուրկը իրենց աջակցությունն են հայտնել Ջո Բայդենին։

Մինչ այժմ հայտնի տվյալներով, նահանգների մեծ մասում հաղթում է Ջո Բայդենը՝ նախկին սենատոր եւ փոխնախագահ, որը հենց այն խմբի ներկայացուցիչն է, որին տանել չի կարողանում Դոնալդ Թրամփը: Սա արդեն Բայդենի՝ նախագահ դառնալու երրորդ փորձն է, նախորդ երկուսը պսակվել են անհաջողությամբ: Վերջին ժամանակներս Բայդենի հեղինակությունը բավականին ընկել է,, նրա գործերն այդքան էլ լավ չեն ընթանում: Այդ ամենին նպաստեց նաեւ կոռուպցիոն սկանդալը՝ Ուկրաինայի հետ մութ գործեր ծրագրելու մասին: Բացի այդ, եթե հետեւենք Associated Press գործակալության հարցումներին, Բայդենին ընտրողները չափազանց ծեր են համարում, թեպետ նա գրեթե նույն տարիքի է, ինչ մրցակիցները: Բացի այդ, Բայդենը չունի բավարար ֆինանսական միջոցներ, հովանավորներ:

«Սուպեր երեքշաբթի»-ի՝ նախնական հաշվարկներով Ջո Բայդենը հաղթում է 10 նահանգներում՝ Ալաբամայում, Արկանզասում, Մասաչուսեթսում, Մինեսոտայում, Հյուսիսային Կարոլինայում, Օկլահոմայում, Թենեսիում, Թեհասում ու Վիրջինիայում, Բեռնի Սանդերսը՝ 4, Մայք Բլումբերգը՝ 1 նահանգներում, իսկ Էլիզաբեթ Ուորենը եւ Թուլսի Գաբբարդը ոչ մի նահանգում առաջատար չեն։

The New York Times-ը գրում է, որ Ջո Բայդենն իր հիմնական քարոզչության հիմքում դրել է ամեն գնով թույլ չտալը, որ սոցիալիստ Բեռնի Սանդերսը առաջընթաց ունենա: Նա Բայդենի հիմնական մրցակիցն է: Սանդերսին աջակցել են ավելի քիչ թվով նահանգներ, բայց նա հաղթում է այն նահանգներում, որտեղ բոլորից շատ պատվիրակներ կան: Սանդերսը նշում է, որ նպատակ ունի կապտալիստական Ամերիկայում կառուցել սոցիալիստական դրախտ: Նա խոստանում է անվճար բուժօգնություն եւ առողջապահություն, անվճար կրթություն, ցանկանում է վերացնել մահապատիժը եւ ավելի շատ հարկել հարուստ ձեռնարկություններին: Թեպետ նրա խոստումները ավելի հոգեհարազատ են շարքային քաղաքավիներին, սակայն քաղաքագետների գնահատմամբ՝ անիրագործելի: Նա էլ պատկառելի տարիք ունի, 78 տարեկան է եւ անասելի համակրանք ունի երիտասարդների եւ փախստականների շրջանում: Ի տարբերություն մյուսների, նրա հովանավորները հարուստ ձեռնարկատերերը չեն, այլ երկրի խորքերում ապրող մարդիկ, որոնք Սանդերսի քարոզչությանը նվիրաբերում են 10-20-ական դոլարներ:

Այժմ Բեռնի Սանդերսը հաղթում է 4 նահանգներում՝ Կալիֆորնիաում, Կոլորադոյում, Յուտայում եւ իր հայրենի Վերմոնտում։

Բեռնի Սանդերսը արդեն քանիցս հայտարարել է՝ զիջել եւ պայքարից հետ կագնել չի պատրաստվում, իսկ ԱՄՆ-ի նախագահին նա անվանում է Ամերիկայի պատմության մեջ ամենավտանգավոր նախագահը:

«Սուպեր երեքշաբթի»-ն ամենավատ ավարտն է ունեցել Նյու-Յորքի նախկին քաղաքապետ եւ իր ազգանվամբ գործակալության հիմնադիր, Forbes-ում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող  Մայք Բլումբերգի համար: Նա ֆինանսական խնդիրներ չունի, նախընտրական պայքարի վրա արդեն հասցրել է կես միլիարդ դոլարից ավել գումար ծախսել, բայց ինչպես պարզվեց՝ փողը միշտ չէ, որ խնդիրներ է լուծում: Բլումբերգը չափազանց հետ է մնում իր մրցակիցներից, հաղթել է միայն Ամերիկյան Սամոա նահանգում:

Մինչ նախագահի դեմոկրատ թեկնածուի պատվին արժանանալու համար թեկնածուները ջանք չեն խնայում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հասցրել է իր Twitter-ում պիտակավորել երեքին էլ՝ Բեռնի Սանդերսին անվանելով «խելագար Բեռնի», Ջո Բայդենին՝ «քնատ Ջո», իսկ Մայք Բլումբերգին՝ «թզուկ Մայք»:

Տպել
3209 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն