Հայաստանում հանրային տրանսպորտի որեւէ միջոց կորոնավիրուսով պայմանավորված չի ախտահանվում. Առողջապահության նախարարություն

Այսօրվա դրությամբ Հայաստանում հանրային տրանսպորտի որեւէ միջոց չի ախտահանվում՝ պայմանավորված կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներով: Հայտնի է, որ Երեւանի մետրոպոլիտենն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ախտահանման աշխատանքներ են իրականացվում գնացքների վագոններում ու կայարաններում, ինչը փաստորեն դադարեցվել է Առողջապահության նախարարության արձագանքից հետո, որն այն մասին էր, թե կատարվողը պրոֆեսիոնալ չէ, ու դա ո՛չ այն է ախտահանում է, ո՛չ այն է՝ խոնավ մաքրում: 

ՀՀ առողջապահության նախարարությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ որեւէ քայլ ձեռնարկելիս հետեւում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցումներին, իսկ հանրային տրանսպորտն ախտահանելու ցուցում մինչեւ այս պահը չկա: 

Երեւանի մետրոպոլիտենում ախտահանման աշխատանքներ սկսել էին կազմակերպել մարտի մեկից հետո, երբ Հայաստանում հաստատվեց նոր կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքը: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակին» հայտնել էր, որ հատուկ մասնագիտացված կազմակերպությունների աշխատակիցներն ախտահանող նյութերով աշխատում են Մետրոպոլիտենի վերջնակայարաններում:

Նյութն ու լուսանկարները հրապարակելուց հետո առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը հայտարարություն էր տարածել, որ մետրոյում ախտահանում իրականացնելու առաջարկ չեն ներկայացրել, եւ դա ինքնակամ որոշում է։

Նա նշել էր, որ կոչ են անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել Առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու եւ գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։

«Երբ ԱՀԿ-ից այդ առաջարկն ունենանք՝ հանրային տրանսպորտում եւ մետրոյում իրականացնել նման աշխատանքներ, անպայման պիտի դիմենք Երեւանի քաղաքապետարանին, նրանց միջոցով իրականացնենք դա»,- մեր զրույցում ասաց Նիկողոսյանը:

Տպել
987 դիտում

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)