16-ամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. ՔԿ

16-ամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի կալանավորման ժամկետը դատարանի՝ փետրվարի 28-ի որոշմամբ երկարաձգվել է եւս երկու ամսով: 

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ միաժամանակ հերքելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Սուքիասյանին ազատության մեջ տեսնող է եղել:

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորեւ.

«2020թ. մարտի 5-ի Hraparak.am կայքում «ՇՈԿ․ 16-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԽԵՂԴՈՂԻՆ ՏԵՍԵԼ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով Ռաֆայել Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, որը նրա նկատմամբ դատարանի կողմից որպես խափանման միջոց դեռևս կիրառվել էր 2020թ. հունվարի 8-ին, 2020թ. փետրվարի 28-ին, դատարանի որոշմամբ, երկարացվել է ևս երկու ամսով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ 16-ամյա աղջիկն սպանվել է հունվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աղջիկը մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության կասկածանքով հաջորդ օրը ձերբակալվել է ՊՆ պայմանագրային ծառայող Ռաֆայել Սուքիասյանը, ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը: Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հունվարի 8-ին նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Տպել
425 դիտում

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել ընտրություններին մասնակցելու համար. Հայկ Խանումյան

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է. կորոնավիրուսը միլիարդների վնաս է հասցնում ֆուտբոլին

ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող միջոցառումներում բժշկական մասով ներգրավված է մոտ 3000 հոգի. Արսեն Թորոսյան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին

COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի թույլատրվում

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Ապրիլի 8-ին Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում

Կապանի բնակարաններից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արարատում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվն այս պահին 175 է. Գարիկ Սարգսյան

51-ամյա Կարեն Պապիկյանը որոնվում է որպես անհետ կորած

COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է (տեսանյութ)

Էջմիածնի մարզադաշտի տարածքում մահացած տղամարդ է հայտնաբերվել. օպերատիվ խումբը դեպքի վայրում է

Հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերման 2019 թ. ցուցանիշը 2018 թ. համեմատ. կա շուրջ 92% աճ

COVID-19 հավելվածի միջոցով թեստ է իրականացրել 240 հազար մարդ, կորոնավիրուս հայտնաբերվել է 4 մարդու մոտ․ Բագրատ Բադալյան

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին»

Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են