Գիտաշխատողները պատկերացնո՞ւմ են իրենց աշխատանքն այլ հաստատությունում. Օրենքի նախագծի առիթով ԳԱԱ-ում քվեարկություն է եղել

Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները դժգոհ են. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր նախագծի շատ դրույթներ իրենց համար անհասկանալի են, իսկ ԳԱԱ-ի լուծարումը՝ անընդունելի: Նախագծով, որը բազմիցս է քննադատվել, թեեւ չի խոսվում կառույցը լուծարելու մասին, սակայն ոչինչ չկա նաեւ գիտահետազոտական ինստիտուտների վերաբերյալ: Ստացվում է, որ դրանք այլեւս ակադեմիայի կազմում չեն լինելու: Ավելի ուշ խոսվեց դրանք բուհերին միացնելու մասին:

ԳԱԱ գիտաշխատողները հստակ ոչինչ չգիտեն՝ ինչպե՞ս է լինելու միավորումը, ի՞նչ է լինելու իրենց ճակատագիրը, մեզ հետ զրույցում նրանք թերահավատ էին, թե միացման դեպքում աշխատավարձը պետք է շատ բարձրանա:

«Մենք մեր համակարգը շատ ավելի լավ ենք ճանաչում, քան որեւէ մեկը». Աշոտ Մելքոնյան

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ խոսքում նշեց, որ համաձայն է՝ ակադեմիական համակարգում լրջագույն խնդիրեր կան, սակայն եթե ծառի մի ճյուղը սկսել է չորանալ, արմատախիլ անելու փոխարեն բուժել է պետք:

Նրա խոսքով՝ նախագծում նշված է, որ ԳԱԱ-ն բարձրագույն գիտական կոչումներ ունեցող եւ Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականների ինքնակառավարվող միավորում է, սակայն՝ ոչ ավելին: Ստացվում է, որ ակադեմիայի նախագահությունը, ակադեմիկոսներով, թղթակից անդամներով, պատվավոր դոկտորներով միավորված հասարակական կազմակերպություն է դառնում:

Մելքոնյանն ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ չնչին աշխատավարձով պահպանել, նույնիսկ զարգացրել են գիտական ժառանգությունը. «Գիտության առյուծի բաժինը վերաբերում է ակադեմիային»:

Նրա խոսքով՝ նախագծում ԳԱԱ-ի մասին առկա 11 տողի հետ որեւէ կապ չունեն, մինչդեռ ճիշտ կլիներ, որ նախապես իրենց հետ քննարկեին փոփոխությունները:

«2 երկրներում էլ մեր գործընկերները վկայում են՝ սա  ողբերգական հարված էր գիտությանը». Արմեն Մարուքյան

Նույն ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը նշեց, որ նման փորձ՝ ինստիտուտները բուհերին միացնելու, ունեն Վրաստանը, Ղազախստանը,  որոնց դեպքում այն տապալվել է, գիտությունը տուժել:

Փորձը կիրառվել է նաեւ ԱՄՆ-ում, սակայն գիտնականների խոսքով՝ նրանք այնքան մեծ բյուջե ունեն, որ կարող են նման բան իրենց թույլ տալ:

Որոշ ժամանակ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ մենք Վրաստանի սխալները չենք կրկնելու, սա գիտնականներին հույս է ներշնչում:

Մարուքյանը նույնպես այն կարծիքին է, որ բախեփոխումները պետք է սկսվեն ակադեմիայի նախաձեռնությամբ: «Խնդիրները պետք է սկսեն լուծել այն մարդիկ, որոնք այդ համակագում աշխատում են տասնամյակներով»:

Գիտնականը հավելեց, որ պետք է շատ զգույշ լինել, որպեսզի բարեփոխումները նպատակային լինեն ու ճիշտ ուղղությամբ, ոչ թե ի չարս գիտաշխատողների:

Նրան շարունակեց նույն ինստիտուտի Հայ գաղթօջախների եւ սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գեւորգ Ստեփանյանը՝ առաջարկելով միացնելու փոխարեն ավելի արդյունավետ դարձնել բուհերի հետ համագործակցությունը: Չնայած նրա խոսքով՝ այսօր իրենց բոլոր գիտնականները բուհերում դասավանդում են:

«Մեր դիրքորոշումն արդեն քվեարկությանն ենք ասել»

Այն ժամանակ, երբ զրուցում էինք գիտաշխատողների հետ, ԳԱԱ-ի դահլիճում արդեն սկսել էր փակ նիստը, որին թույլ չտվեցին մասնակցել: Մամուլի բաժնից պատասխանեցին, որ քննարկումը փակ է, քանի որ ներքին հարցեր են քննարկում: Ինստիտուտների գիտաշխատողներից նշեցին, որ նիստը հենց վերջին զարգացումների վերաբերյալ է, ամփոփվում էին դեռ օրեր առաջ կատարված քվեարկության արդյունքերը: Անցած ուրբաթ Ակադեմիայում իրականացվել է քվեարկություն, որպեսզի պարզեն, թե գիտաշխատողները պատկերացնո՞ւմ են իրենց աշխատանքն այլ հաստատությունում, թե՝ ոչ:

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ ճնշող մեծամասնությունը պատասխանել է, թե չի ցանկանում հեռանալ:

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե քվեարկությունը տեղի չի ունեցել, քանի որ գիտաշխատողները հրաժարվել են մասնակցել, սակայն Մելքոնյանը նշեց, որ այն կայացել է, թեեւ ինստիտուտներից մեկը լրացուցիչ պարզաբանում է պահանջել՝ անհասկանալի համարելով քվեարկության իմաստը, մեկ ուրիշն էլ այն վիրավորական, արդյունքն էլ պարզ համարելով՝ հրաժարվել մասնակցել:

Մի շարք ինստիտուտների փոխտնօրեններ (տնօրեններն արդեն նիստի էին) չցանկացան խոսել, պատճառաբանելով, որ հարցի վերաբերյալ ընթանում է նիստ, մեխանիկայի ինստիտուտի փոխտնօրենը, մեզ հետ զրույցում միայն նշեց, որ 75 տարվա կառույցը չի կարելի քանդել, իսկ իրենց դիրքորոշումն արդեն քվեարկությամբ են հայտնել:

Նշենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով ԳԱԱ-ի մասին, նշել է, որ առաջարկներ ունեն որոշակի գործառութային փոփոխություններ կատարել: Ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ի ներքո, ունենալու են խորհուրդներ եւ կառավարման այլ ձեւ: ԳԱԱ-ն որոշակի գործառույթներ է պահպանելու:

Հարությունյանը հավելել է, որ այժմ սպասում են իրենց թվարկած կետերի վերաբերյալ ԳԱԱ-ի արձագանքին:

Արդյո՞ք կառույցը կլուծարվի հարցին, նախարարը պատասխանել է, որ վերջին քննարկումներից հետո նախագծում փոփոխություններ չեն եղել:

Տպել
849 դիտում

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են