Պուտինի եւ Էրդողանի՝ 6 ժամ տեւած հանդիպումն ավարտվել է. Իդլիբում դադարեցվում են ռազմական գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ի առավոտյան ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված էր հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում 2 երկրների առաջնորդները պետք է փորձեին համաձայնության գալ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ:

Մինչ այդ Մոսկվայում եւ Անկարայում մի քանի հանդիպումներ էին տեղի ունեցել փորձագիտական խմբերի եւ պատվիրակների մասնակցությամբ, սակայն տարվող բանակցություններում որեւէ արդյունքի կամ պայմանավորվածության հասնել չի հաջողվել, եւ բանակցությունները տեղափոխվել են նախագահական մակարդակ:

6 ժամ տեւած բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել Սիրիայում իրավիճակի կարգավորման մասին, որը ներառում է հետեւյալ կետերը.

  1. Մարտի 5-ի, լույս 6-ի գիշերվանից սկսած դադարեցվում են հակամարտության գծում բոլոր ռազմական գործողությունները:
  2. Ռուսաստանը և Թուրքիան ստեղծում են Սիրիայի Մ -4 մայրուղուց հյուսիս եւ հարավ ձգվող 6 կիլոմետրանոց անվտանգության միջանցք:
  3. Մարտի 15-ից Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ պարեկություն են սկսում հիշատակված Մ -4 մայրուղու երկայնքով:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մեկնարկել էր Կրեմլում՝ ժամը 14:06-ին եւ տեւել շուրջ 6 ժամ: Նշենք, որ սկզբում նախատեսված է եղել 4-ժամյա հանդիպում, սակայն հետո այն ձգձգվել է:

Սկզբում նախագահները հանդիպել են տետատետ, այնուհետ հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների ձեւաչափով: Թուրքական պատվիրակության կազմում են եղել երկրի Արտաքին գործերի, Պաշտպանության, Պատիժների եւ Ֆինանսների նախարարները, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

Բացելով հանդիպումը, Պուտինը շեշտել է, որ դրա անհրաժեշտությունը կար, քանի որ Սիրիայի Իդլիբի հատվածում, էսկալացիոն գոտում ստեղծված այժմյան իրավիճակը պահանջում էր իրենց ուղիղ շփումն ու խոսքը: Նա եւս մեկ անգամ ցավակցել է Էրդողանին՝ 36 թուրք զինծառայողների զոհվելու կապակցությամբ եւ նշել, որ ոչ ոք, այդ թվում՝ Սիրիայի կառավարական բանակի զինվորները չեն իմացել թուրք զինվորականների այնտեղ գտնվելու մասին: Պուտինը նաեւ ուշադրություն է հրավիրել Իդլիբում սիրիական բանակի լուրջ կորուստներին: Այս ամենով պայմանավորված ՌԴ նախագահն առաջարկել է բաց տեքստով եւ ամբողջությամբ քննարկել 2 կողմերին հուզող բոլոր հարցերը, որպեսզի նման իրավիճակ այլեւս երբեք չկրկնվի եւ կորուստները բացառվեն, իսկ ռուս-թուրքկան հարաբերություններն էլ չտուժեն:

Էրդողանն էլ հանդիպման սկզբում ասել է, որ այն կարեւոր նշանակություն ունի եւ Կրեմլում ընթացող իրենց բանակցություններին հետեւում է ողջ աշխարհը: Էրդողանը հավելել է, որ որոշումները, որոնք կայացվելու են բանակցությունների ընթացքում, պետք է թեթեւացնեն լարվածությունը Իդլիբում: Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններն ավելի քան լավ են, զգալի արդյունքներ ունեն առեւտրի եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում եւ 2 երկրների միջեւ մութ կետեր չպետք է մնան:

Հիշեցնենք՝ իրավիճակն Իդլիբում սրվեց փետրվարի 27-ին, երբ Հայաթ Թահրիր-աշ-Շամ խմբավորման ահաբեկիչները մեծածավալ հարձակումներ սկսեցին սիրիական կառավարական ուժերի վրա: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց, այնուհետ հայտնի դարձավ, որ կրակահերթերի հետեւանքով տուժել են նաեւ թուրք զինվորականներ, որոնք չպետք է այնտեղ գտնվեին: Զոհվել էր 36 թուրք զինվորական, վիրավորումներ էին ստացել 30-ը: Ռուսական կողմը միջամտել էր՝ կրակի դադարեցմանը նպաստելու համար, կազմակերպվել էր վիրավորների եւ զոհերի անվտանգ տարհանումը հակամարտ գոտուց:

Ռուսական կողմը հայտարարում է, որ Թուրքիան խախտել էր Սիրիայի Իդլիբի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները, Թուրքիան պնդում՝ իրենց գործողությունները միտված են եղել ահաբեկչության դեմ պայքարին միայն:

Տպել
3017 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա