Գյումրիում ծեծի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. կյանքի համար առավել վտանգավոր են գլխուղեղի վնասվածքները

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում ծեծի ենթարկված 12-ամյա աղջիկը պայքարում է կյանքի համար. նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Այս մասին այսօր հայտնել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները՝ հավելելով, որ վիճակի վատացում չկա:

Երեխան երեկ մարմնական տարբեր վնասվածքներով նախ տեղափոխվել էր «Գյումրու մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց, ստացել առաջին օգնությունը, այնտեղից էլ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Տեղափոխման ժամանակ աղջիկը միտում է ունեցել ցածր զարկերակային ճնշման, որը ճանապարհին շտկվել է: Այս պահին այն նորմայի սահմաններում է, նա շնչում է արհեստական շնչառության ապարատով:

Կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ աղջկա կյանքի համար առավել վտանգավոր են գլխուղեղի վնասվածքները, բացի այդ, առկա են քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի կոտրվածքներ, բազմակի սալջարդներ եւ այլն: Դրանք ի հատ են եկել հարվածների հետեւանքով: Աղջիկը շարունակում է մնալ անգիտակից վիճակում:

Առայժմ երեխայի հարազատներից ոչ ոք չի դիմել կենտրոն:

ԲԿ-ում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, երեխան բոլոր բժիշկների վերահսկողության ներքո է, նրանք դեռ կրկնակի միջամտությունների կարիք չեն տեսնում:

Լրագրողների այն հարցին, թե կյանքը փրկելու դեպքում երեխան լուրջ առողջական խնդիրներ կունենա՞, ԲԿ-ի ռեանիմացիայի բաժնի վարիչ Աննա Չոբանյանը նշել է, որ գնահատում են այսօրվա վիճակը եւ չեն կարող ասել, թե ինչպես կլինի հետագայում:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 42-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: Շիրակի մարզպետարանի դատախազության տեղեկատվությամբ՝ երեխան մարմնական վնասվածքներն ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը անչափահասի մայրիկի ընկերն է:

Ավելի ուշ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ եւ ձերբակալվել: Դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին և 14-րդ կետի հատկանիշներով:

Տպել
935 դիտում

ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ Մանե Գևորգյան

Մթնոլորտը թեժ է. Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ռեկտորի ընտրության հարցն է

Երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս այսօր. Հայկ Սարգսյան

Այսօր՝ մարտի 1-ին, տարբեր քաղաքական ուժեր հանրահավաքներ և հավաքներ են անցկացնելու

Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին

Կոչ եմ անում մերժել բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք. Արարատ Միրզոյան

Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը նույնիսկ քննարկման ենթակա չի. Մակունց

Նախագահի աշխատակազմը ստացել է Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ առարկությունները չընդունելու հիմնավորումները

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել է Անվտանգության խորհրդի նիստ

Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի չեմպիոն

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյած անձը ազատ է արձակվել. փաստաբան

Ահա Արմեն Սարգսյանի առարկությունները, որոնք հակասում են Սահմանադրությանն ու օրենքներին. Դանիել Իոաննիսյան (փաստաթուղթ)

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին

Պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածած անձը ձերբակալվել է

Արցախի ՆԳՆ-ն հերքում է երևանյան հանրահավաքին ոստիկանության ու ԱԻՊԾ-ի մասնակցելու մասին լուրերը

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

2 տարվա դադարից հետո «Պատանի երկրապահ» ակումբը վերսկսում է մարզումները. պատանիները նոր համազգեստ կկրեն (տեսանյութ)

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, գրանցվել է 5 մահ, 2-ը՝ այլ հիվանդությունից

Օնիկ Գասպարյանի քայլը դավաճանական է ոչ միայն պետության, այլեւ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ. ՌՈ նախկին պետ

13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեց, երբ հանդիպեց դիմահար կրակոցին. Ավինյան

Իրականացվելու են Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է. ԱԻ նախարարի ուղերձը

Լուսանկարի շուրջ քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք չկա. դատախազի տեղակալը մասնակցել է քննարկման. պարզաբանում

ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը քննարկել են առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ՔՕ» նախագիծը

Մարդն ունի սեփական հողատարածք, որից օգտվել չի կարող. այն նշանառության տակ է ու պարբերաբար կրակում են. ՄԻՊ

Հայ բռնցքամարտիկները Բուլղարիայի մրցաշարից Հայաստան են վերադառնում 4 մեդալով

Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ են Դիլիջանի ոլորանները. մի շարք հատվածներում բուք է

Երևանի ու Արարատի մարզի մի մասում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

Թուրքիայի ԶՈՒ հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

Հեղափոխությունը սխալ չէր, ոչ էլ ժողովրդավարությունն է սխալ. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Ուկրաինայում հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. կտաքանա մի քանի աստիճանով

Մղձավանջը, որի մեջ 2008-ին հայտնվեցինք քաղաքական չեզոքության համար, դժվար է նկարագրել. Քերոբյան

Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Գործ ունենք նախագահի կողմից լիազորության կամայական իրացման հետ. պաշտոնանկության գործընթացի հիմքեր կան. Վահագն Հովակիմյան

ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վաղվանից մտնում է ուժի մեջ

Մեր տղաների անունը չշահարկեք ձեր քաղաքական նպատակի համար. Շիրակի գերեվարվածների հարազատները հայտարարություն արեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ Է հղել սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ