Միկրոավտոբուսային հ. 49 երթուղին մասնակիորեն կսպասարկվի միկրոավտոբուսային հ. 20 երթուղու միկրոավտոբուսներով

Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի համար 49 ավտոբուսները, որոնք նոր էին, մեծ ու հարմարավետ, առաջիկայում այլեւս չեն սպասարկելու տվյալ երթուղին: Նշվող պատճառաբանությունը դրանց աշխատանքի ոչ եկամտաբեր կամ նույնիսկ վնասաբեր լինելն է: 

49 երթուղին սպասարկում էր «Բասլենդ» ՍՊԸ-ն: Այս ընկերության ավտոբուսները 3-ն էին՝ «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) եւ «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ):

Լուրը փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Տեւական ժամանակ որեւէ պատասխան չստանալուց հետո մեզ ասացին, որ հաղորդագրություն կտարածեն: 

Դրանում նշվում է հետեւյալը. 

«Երևանի նախկին ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 49 երթուղու ուղեգծով, փորձնական կարգով, թվով 3 ավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնող «Բասլենդ» ՍՊԸ-ն երթուղու շահագործման ցածր արդյունավետության պատճառով հրաժարվել է երթուղու սպասարկումից, և ս/թ մարտի 9-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 49 երթուղու գործունեությունը: 

Նշված երթուղուց օգտվող Ներքին Շենգավիթ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով միկրոավտոբուսային հ. 20 երթուղին (Ավան-Ներքին Շենգավիթ) ժամանակավորապես կշահագործվի միկրոավտոբուսային հ. 49 երթուղու համար՝ Ներքին Շենգավիթում նախատեսված սկզբնակետից: 

Միկրոավտոբուսային հ.  49 երթուղու մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներհամայնքային երթուղիներից:

Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը»:

Հիշեցնենք՝ 49 համարի երթուղին «Բասլենդ» ՍՊԸ-ն սպասարկեց մեկ ամիս, մինչ այդ մեկ այլ մասնավոր ընկերություն էր սպասարկում այս երթուղին, որն էլ, ըստ կարգի, 50 օր առաջ զգուշացրել էր գործունեությունը դադարեցնելու մասին:

Տպել
595 դիտում

Որեւէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին․ փոխվարչապետ

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Արարատի մարզում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ մարզում 179 դեպք կա

Հակաճգնաժամային 10 միջոցառումներից 6-ը լիարժեք ուժի մեջ է․ Մհեր Գրիգորյան

Ընկած թռչուն տեսնելու դեպքում հայտնել պատկան մարմիններին․ ըստ մասնագետների՝ թռչունների այդ վիճակը կորոնավիրուսից չէ

Աջակցության երկու ծրագիր գործում է, ևս երկուսը կգործարկվի վաղը. 3750 հղի վաղը կարող է սպասարկվել, ցուցակները լրացվում են

Այն հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ենթադրում է ներդրումներ․ փոխվարչապետ

Պետության տրամադրած սոցիալական օգնությունների վրա արգելանք չի կիրառվի. ԴԱՀԿ

Պարենային եւ արդյունաբերական մի շարք ապրանքատեսակների գներ միջինում 3 տոկոսով կնվազի․ Գրիգորյան

Ախտահանվել են գործող ՍԱՏՄ նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման աշխատասենյակներն ու շենքը

«Ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որեւէ աջակցություն չեն ստանա»․ կառավարությունը եւս 1 միջոցառում հաստատեց

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 10 հազարը. մահացել է 76 մարդ

Այս գիշեր բավականին լարված էինք, որովհետեւ ցրտահարության վտանգ կար․ վարչապետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում մնացած և չվերթի սպասող քաղաքացիների ցանկը

Ատամների տակ ամբողջը թարախակալած էր․ COVID-19-ով վարակված երեխան, որը վիրահատվել էր, այժմ իրեն լավ է զգում

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար ստեղծվեց «Լեռնային Հայաստան» հանգստայն տուն հիմնարկը

Կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը․ Նիկոլ Փաշինյան

Վաղվանից ցուցումով բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ ՀՀ բոլոր քաղաքացիներին կթեստավորենք․ վարչապետ

Կորոնավիրուսով վարակված արցախցու վիճակը կայուն է. Արցախում թեստավորվել է եւս 3 անձ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 921. գրանցվել է 28 նոր դեպք, կա 1 նոր մահ