«Արաբկիր» բժշկական համալիրում նախատեսվում է նոր մասնաշենք կառուցել. կլինեն հանրային քննարկումներ

Մեր տեղեկություններով՝ Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիրում նախատեսվում է նոր մասնաշենք կառուցել:

Այս լուրը թեեւ չհաստատեցին բուժհաստատությունից, կենտրոնի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցի խոսքով՝ ոչինչ էլ չի կառուցվում, այնումենայնիվ Երեւանի քաղաքապետարանի էջում դեռեւս շաբաթներ առաջ հայտնվել է հանրային քննարկման հրավեր: Դրանում նշված է, որ 2020 թ. փետրվարի 12-ին՝ Մամիկոնյանց 30 հասցեում տեղի կունենա «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ կողմից հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցման եւ գոյություն ունեցող մասնաշենքերի վերակառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով մեր զանգին պատասխանեց փորձագետ Արթուր Մինասյանը, որը զբաղվում է նախնական գնահատման հայտի հետ կապված հարցերով: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ դրա մեջ առկա է տպագրական վրիպակ. հասցեն Մամիկոնյանց 30-ի փոխարեն պետք է գրված լիներ Փափազյան 32: Փորձագետի խոսքով՝ նշանակվել է նոր հանրային քննարկում: Թե երբ դա կլինի, փորձագետը տեղյակ չէր:

Նշենք, որ Մամիկոնյանց փողոցում գտնվում է «Արաբկիր» բժշկական համալիրը, Փափազանում՝ պոլիկլինիկայի մասնաշենքը:

Արթուր Մինասյանը տեղեկացրեց, որ այսպիսով կենտրոնի գործունեությունն ընդլայնվում է եւ նշված տարածքում՝ Փափազյանում, կառուցվում է վերականգնողական նոր մասնաշենք:

Տպել
254 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան