Երեւանում կբացվի նոր Պլանետարիում․ հնարավոր կլինի բառացիորեն պառկել եւ նայել աստղային երկնքին

Երևանում բացվում է նոր Պլանետարիում։ Այս մասին տեղեկացնում է Պլանետարիումի լրատվական ծառայությունը։

Հայաստանում նոր Պլանետարիումը կբացվի տեխնիկական ռեժիմով՝ 2020 թվականի մարտի 7-ին: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի փափուկ բազկաթոռների վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին: Անգլիական պարկում՝ Պլանետարիումի մոտակայքում՝ կտեղավորվի հսկա 6-մետրանոց լուսինը, որը գիշերվա ընթացքում փայլելու է:

Նշվում է, որ նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի «Պլանետարիում 1» թիմի (գմբեթի տրամագծով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի համատեղ ջանքերով: Գրիգոր Մաշուրյան, մեջբերում․ «Հատկապես ներկայումս շատ կարևոր է, երեխաների մեջ սերմանել ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտություններ, որպեսզի մեր երկրում լինեն ավելի շատ ինժեներներ, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագա զարգացումը: Պլանետարիումը հիանալի կրթական ծրագիր է պարունակում Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) կինոնկարներից և «Պալենատրիում 1» ստուդիայում ստեղծված ֆիլմերից»: Պլանետարիումը պլանավորում է անցկացնել նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:

Հիշեցնենք, որ պլանետարիումի բացումը նախատեսվում էր 2020 թվականի հունվարի 1-ին, բայց հետաձգվել էր։

Տպել
2940 դիտում

Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայող 4 ոստիկաններ ինքնամեկուսացել են՝ ապահովության նկատառումներով

Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 մարդ կա. մեկուսացած է 96, ինքնամեկուսացած՝ 188 մարդ. մարզպետ

Գյումրիում բժշկական դիմակով անձինք կողոպտել են ՀՀ ՊՆ N զորամասի կին զինծառայողին

Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է Իջևանի և Ստեփանավանի 2 խանութի, Երևանի մեկ սուպերմարկետի գործունեությունը

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ