Շիրակի մարզպետը 2-րդ անգամ աշխատանքից ազատեց աշխատանքային իրավունքը վերականգնած դպրոցի տնօրենին

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, որն անցյալ տարվա հուլիսին իր մանկավարժական հանրույթի հետ հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ, այնուհետ ՇՄ դատախազի միջնորդությամբ եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ, 2019 թվականի մարտի 1-ին ազատվել էր աշխատանքից, իրավական հարթակում վերականգնել էր իր աշխատանքային իրավունքն ու 2020 թվականի փետրվարի 25-ին որպես տնօրեն վերադարձել դպրոց:

Նարինե Մեսրոպյանին դպրոցում դիմավորել էին ակնհայտ դժկամությամբ, ուսուցիչները՝ գործադուլ, աշակերտներն էլ ծնողների որոշմամբ հայտարարել էին դասադուլ, հասել ՇՄ դատախազություն, եւ իրենց բողոքն ընդդեմ Մեսրոպյանի բանավորից բացի ներկայացրել գրավոր տարբերակով նաեւ:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, ինչպես նախորդ, այս անգամ եւս միջնորդել էր, որպեսզի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կրկին աշխատանքից ազատի Նարինե Մեսրոպյանին:

Տիգրան Պետրոսյանը երեկ, արդեն 2-րդ անգամ անվստահության հիմքով թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին ազատել է տնօրենի պաշտոնից: «Ես անձնական որեւէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ: Ճանաչելու  հնարավորություն չեմ ունեցել: Որպես գործատու ես անվստահություն ունեմ ոչ թե մարդու, այլ  դերակատարի հետ: Տիկին Մեսրոպյանի հետ 2-3 անգամ եմ հանդիպել, մարդկային հարաբերությունից, բարեւ-բարի լույսի շրջանակում մեր հարաբերությունները մնացել են: Ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատակից հարաբերություններում: Հանդիպել ենք դպրոցի անձնակազմի եւ ծնողներ հետ, մտահոգությունները բավականին խորքային են»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը:

Նարինե Մեսրոպյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում (Մեսրոպյանը ՀՀԿ անդամ է-խմբ.):

Այդպես է արդյո՞ք՝ ՀԺ-ի հարցին, մարզպետը պատասխանեց՝ ոչ: «Քաղաքական հետապնդման համար պետք է լինի քաղաքական հետաքրքվածություն: Դերակատարի նկատմամբ, որի քաղաքական պատկանելիությունը ես բացահատել եմ ընդամենը 2 օր առաջ, քաղաքական հետապնդումը շատ բարձր է հնչում»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:

Ըստ մարզպետի, Մեսրոպյանն ունի իրավունք այս որոշումը եւս վիճարկել դատարանում, այնպես, ինչպես արել է առաջին անգամ: «Իրավական երկիր է, դա էլ իր իրավունքն է»,-ասաց մարզպետը:

Դպրոցի տնօրենի ԺՊ Արտակ Մարտիրոսյանի հետ դեռ աշխատանքային պայմանագիր չի կնքվել: Նարինե Մեսրոպյանին այդ պաշտոնից ազատելու որոշումը մարզպետը ստորագրել է երեկ օրվա ավարտին:

Երկուշաբթի օրը դպրոցում դասերը կվերսկսվեն, թե՝ ոչ, դեռ հայտնի չէ: Շիրակի մարզպետն ասաց, որ դասադուլ ու գործադուլ կազմակերպելու վրա ինքը որեւէ ազդեցություն չի ունեցել, ըստ այդմ էլ չի կարող ասել՝ երկուաբթի դպրոցում դասեր կլինեն, թե՝ ոչ:  Բայց ընդգծեց. իր համար կրթական գործընթացի շարունակականության ապահովումն առաջնային է:

Հիշեցնենք, որ թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի նկատմամբ 2018 թվականի հուլիսի 31-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով:

Մասնավորապես, թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում, որպես տարբեր դասարանների աշակերտներ, գրանցված է եղել 16 անձի տվյալ, որոնք դպրոց չեն հաճախել և չեն մասնակցել դասապրոցեսներին: Նաեւ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ Գյումրիի 12 բնակիչներ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն՝ որևէ դասապրոցեսի չեն մասնակցել: Դպրոցի տնօրենն ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ:  

Իր գործողությունների մեջ Մեսրոպյանը ներքաշել էր դպրոցի 25 աշխատակցի: «Նախաքննությամբ փաստվեց, որ Նարինե Մեսրոպյանը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել նրան, քանի որ ե՛ւ տնօրենին, ե՛ւ 25 ուսուցչին դատելն աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»,- 2019 թվականի փետրվարի 18-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Տպել
4911 դիտում

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը

«Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը». Մարտի 1-ի գործով դատավճիռների դեմ՝ 16 բողոք

Եթե մեկն ասի, որ առասպելական վիշապի կաշին հնդկահավի փետուրի հետ կօգնի կորոնավիրուսին, շատերը կհավատան․ Արմեն Փամբուխչյան

Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Սյունիքի մաֆիոզական խմբակին պետք է տրվի համարժեք պատասխան. Ենգիբարյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած միջադեպին

Հայկավանում հակակարկտային կայաններ են տեղադրվել

Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. Արմեն Սարգսյանը զրուցել է Սերբիայի նախագահի հետ

ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել

Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամարզյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում

Լոռիում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 70 քաղաքացի. 54-ը առողջացել ու դուրս է գրվել. մարզպետ

Փոխադարձ վիրավորանքներ, միմյանց հերթ չտալով հուզված ու պաթետիկ ելույթներ. ԵԿՄ-ին տարածք տալու նախագիծն ընդունվեց

ԱԻՆ 8 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատված, մեկուսացված է 46-ը (տեսանյութ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Դավթաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերահսկողական աշխատանքներ են իրականացվել

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը (տեսանյութ)

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում