Նավթային արկածախնդրություն. Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան էժանացնում են նավթը

Մարտի 6-ից նավթի գները համաշխարհային շուկայում դանդաղորեն սկսեցին անկում ապրել: Օրվա վերջում անկումը կազմում էր շուրջ 10 տոկոս: Պատճառը OPEC-ի անդամ եւ գործընկեր պետությունների (OPEC+)՝ արդյունահանման նոր սահմանափակումների վերաբերյալ համաձայնության չգալու մասին տեղեկատվությունն էր:

Բանակցությունների նախօրեին՝ մարտի 5-ին, OPEC-ն առաջարկել էր 2020թ. երկրորդ եռամսյակի համար նավթի օրական արտադրանքը կրճատել 1 միլիոն բարելով, իսկ կազմակերպության 10 գործընկերների համար՝ հավելյալ 500 հազար բարելով: Երբ Վիեննայից եկող տեղեկատվությունը հաստատվեց՝ բորսաներն արդեն փակվել էին, սակայն երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, շուկան բացվելու պահին նավթի գները անկում էին ապրել արդեն շուրջ 30 տոկոսով եւ տատանվում էին 30 դոլարի սահմաններում: Նվազել էին նաեւ նավթի արդյունահանման հետ կապված արտարժույթները՝ նորվեգական կրոնը՝ 3 տոկոսով, ռուսական ռուբլին՝ 4:

Նավթի արդյունահանման հետագա սահմանափակման առաջարկը OPEC-ը բացատրում էր տնտեսական կանխատեսումների եւ նավթի պահանջարկի վրա բացասաբար անդրադարձող կորոնավիրուսի պատճառով նավթի գների հետագա անկումից խուսափելու անհրաժեշտությամբ: Արդյունահանումը կրճատելու դիրքերից էր հանդես գալիս Սաուդյան Արաբիան: Դրան հակառակվում էր Ռուսաստանը, որին հավելյալ կրճատված 1,5 միլիոն բարելից բաժին էր հասնելու 375 հազարը:

Համաձայնության բացակայության պայմաններում ապրիլի 1-ից նավթարդյունահանող երկրները որեւէ սահմանափակում չեն ունենա: Սաուդյան Արաբիան արդեն իսկ հայտարարել է, որ օրական ավելի քան 10, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ռեկորդային 12 միլիոն բարելով ավելացնելու է արդյունահանումը: Սաուդյան «Արամկո» նավթային ընկերությունը հայտնել է, որ կիջեցնի նավթահումքի գները 6-8 դոլարով: Այլ կերպ ասած՝ Սաուդյան Արաբիան պատրաստվում է «գնային պատերազմ» վարել մյուս նավթարդյունահանողների դեմ:

Սաուդյան Արաբիան կարող է հետապնդել երկու նպատակ: Նախ՝ նմանատիպ ճնշում գործադրելով, ստիպել մյուս նավթարդյունահանող երկրներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Բացի դրանից՝ ցածր գնային քաղաքականությունը թույլ կտա Սաուդյան Արաբիային գրավել մրցակցությանը չդիմացող խաղացողների հատվածը: Ամենայն հավանականությամբ թագավորությունը կփորձի սինթեզել այս երկու մոտեցումները եւ եթե ի վերջո հաջողվի Ռուսաստանին հետ բերել բանակցությունների սեղանի շուրջ, Սաուդյան Արաբիան կլինի ավելի շահեկան դիրքերում:Ք

Ռուսական կողմը, մասնավորապես «Ռոսնեֆտը», հայտարարել է, որ OPEC+-ի գործարքը անիմաստ էր Ռուսաստանի համար: Դրանով երկիրն աստիճանաբար զիջում էր շուկայում դիրքերը ավելի բարձր ինքնարժեք ունեցող թերթաքարային նավթի արդյունահանողներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին: Այսինքն՝ եթե ռուսական եւ արաբական նավթի արդյունահանումը չսահմանափակվի եւ, որպես հետեւանք, էժանանա՝ ամերիկյան նավթարդյունահանողները չեն դիմանա մրցակցությանը եւ կլքեն շուկան, կամ գոնե կնվազեցնեն իրենց մասնակցությունը:

Այս տեսակետը գոյության իրավունք ունի, քանի որ OPEC+-ի համաձայնությունների շրջանակներում արդյունահանվող նավթի կրճատումը բավական արագ «փոխհատուցվում էին» ամերիկյան թերթաքարային նավթով: Ըստ էության՝ OPEC+-ի երկրներն ընդամենը տարածք էին ազատում ամերիկյան նավթի համար, փոխարենը ստանալով գնի փոքր բարձրացում: Այս տեսանկյունից՝ ԱՄՆ-ի մրցակիցներին իրոք ձեռնտու է տեւական ժամանակ նավթի գինը 45-50 դոլարից ցածր պահել, քանի որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթարդյունահանողների զգալի հատվածի համար այդ գինը շահութաբեր չէ: Ուստի Ռուսաստանը եւս փորձելու է ավելի հաջող դիրքավորվել, անգամ եթե միտք ունի ինչ-որ պահի վերադառնալ ակտիվ համագործակցությանը՝ նվազեցնելով նավթարդյունահանման ծավալները: Այս պահին նավթի շուկայում տիրող խառնաշփոթի ֆոնին տարբեր փորձագետների գնահատականներով նավթի գինը կարող է ընկնել մինչեւ բարելի համար 20 դոլար, իսկ կայունացումից հետո կազմել մոտ 30 դոլար:

Ըստ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, այժմ երկրում նավթի արդյունահանման աճը կախված է տեղական ընկերությունների ծրագրերից: Նրա խոսքով՝ գործարքից դուրս գալը կարող է թույլ տալ Ռուսաստանին ավելացնել արտադրանքը օրական 300 հազար բարելով: Գործնականում դա գործարքից դուրս գալու հետեւանք չէ, քանի որ նախորդ պայմանավորվածությամբ ստանձնած արդյունահանման վերին շեմը հաշվարկվում էր արդյունահանման ոչ թե միջին ամսական, այլ 2018թ. հոկտեմբերին առավելագույն ցուցանիշի վրա հիմնվելով, այն էլ առանց գազային կոնդենսատի հաշվարկի: Այսինքն Ռուսաստանը դեռ «տեղ ուներ» ավելացնելու արդյունահանումը, եթե պայմանները մնային նույնը:

Ռուսաստանի Դաշնությունն ու Սաուդյան Արաբիան բավական բարդ պահ են ընտրել նավթային հակամարտություն սկսելու համար. դեռեւս չնահանջող կորոնավիրուսի հետեւանքով միջազգային տնտեսության վիճակն այնքան էլ նպաստավոր չէ նման արկածախնդրությունների համար: Չնայած դրան՝ դեռեւս հույս կա, որ մինչեւ ապրիլի 1-ը նավթարդյունահանող երկրները որեւէ ձեւաչափով կկարողանան համաձայնության գալ:

Տպել
1298 դիտում

Մեսրոպ Առաքելյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը

Ահա թե ինչ է լինում, երբ... Բագրատյանի հանձնաժողովը խիստ քննադատվեց, նա մեղքը գցեց Անանյանի վրա, Անանյանն էլ, թե՝ սուտ է

Արցախի խորհրդարանի 2021 թվականի ծախսը 2020թ-ի համեմատ աճել է 25 մլն 871 հազ դրամով

Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է․ Դավիթ Անանյանն արձագանքել է Սերգեյ Բագրատյանի ելույթին

Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի հետ կապված իրավիճակը

2021 թվականին սպասվող կարևոր սպորտային իրադարձությունները

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին

Սեպտեմբերից սկսած Սահմանադրական դատարանի դատավորները որևէ տեսակի պարգևավճար չեն ստացել․ ՍԴ խոսնակ

Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ Հանրապետության մեծ մասում ձյուն է տեղում

Վիգեն Ստեփանյանի հուղարկավորման տեղի համար Կառավարության միջամտությանն են դիմել

Արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրվել․ ԱԱՏՄ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի գործով դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ․ քննարկվել են գյուղատնտեսական խնդիրները

Նկատողություն Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին

Հայտնաբերվել է տոպրակ` առանձնապես խոշոր չափի թմրանյութով (տեսանյութ)

Մեկնարկել է «i-Portunus» արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը

4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին (լուսանկարներ)

Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենը քննարկել են համագործակցության ծրագրեր

Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելի բանը լաչառությունն է. Ռոբերտ Քոչարյան

Գերիների ու անհետ կորածների ընտանիքներին չպետք է միայնակ թողնել, բայց դա պետք է անել հնարավորինս աննկատ․ Ա. Քոչարյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, ՀՀ 9 մարզում ձյուն է տեղում

Ուսուցիչներին տրվող լրավճարների չափը կենթարկվի՞ փոփոխության. ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են, որ բանաձեւը լրամշակման փուլում է

Դուք դավաճանների աջակիցն եք. Խաչատուրովը՝ դատավորին

Նիկոլ Փաշինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը (լուսանկարներ)

Առանց պետական գրանցման ու լիցենզիայի կազմակերպվել են «պոկեր» կենդանի խաղեր․ պետությանը պատճառվել է 5,5 մլրդ դրամի վնաս

«Շուշին հանձնողներից մեկն ես, էլի». վիճաբանություն Քոչարյանի, նրա պաշտպանների եւ մեղադրող դատախազի միջեւ

Առաջին զորամիավորումում անցկացվել է ռազմաբժշկական պատրաստության պարապմունք (լուսանկարներ)

Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ․ ՊՆ

Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները վաստակել են այնքան մեդալ, որքան նախորդ 10 տարիներին

Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական

Կտրուկ ավելացել են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող ապատեղեկատվությունները․ ՊՆ հայտարարությունը

Դավիթ Անանյանն էլ չգիտեմ քանի գլխանի է եղել, որ չի եկել ձեր հանձնաժողովի նիստերին․ Արման Բաբաջանյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար

Վանաձորում բացվեց կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման շարժական մամոգրաֆը․ ախտորոշումը և բուժումը կլինեն անվճար

Հրապարակվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը (տեսանյութ)

«Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց». Զոհրաբյանը՝ Վ. Մանուկյանի «բոմժ» արտահայտության եւ դրա տարբերության մասին

Ժառանգության պահպանություն. ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ

Սյունեցիները փակել են ճանապարհը, վանկարկում են «Վազգեն դավաճան». «Հայրենիքի փրկության շարժումը» պնդում է՝ նա Երեւանում է

Սյունիքում պայթյունից տուժած փրկարարներից մեկի վիճակը ծանր է