Գյումրեցի 13-ամյա աղջկա խնամակալությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել երևանաբնակ մի կին

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալությունն ստանձնելու 1 դիմում է ստացել Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը: Դիմումատուն Երեւանի բնակիչ Նվարդ Մ.-ն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը: «Այս պահին մենք նրան միանգամից չենք կարող խնամակալ ճանաչել, որովհետեւ համակողմանի ուսումնասիրություններ ենք անելու: Թե ո՞վ է, ի՞նչ զբաղվածություն ունի, դեռ չգիտենք: Հարգել ենք նրա քայլը, ընդունել ենք դիմումը, որ քննարկենք: Խնամակալության հարցը հետաձգել ենք այս պահին: Գտնում ենք, որ ավելի ճիշտ կլիներ հարազատներն արձագանքեին, գոնե նրանցից մեկն առաջարկեր, գրեր: Բայց մինչեւ այս պահը ոչ մեկը չի դիմել, ցանկություն չի հայտնել: Բայց եթե առաջիկայում էլ չլինի նրանց կողմից դիմում, արդեն կանդրադառնանք մյուսներին: Քանի որ աղջիկն ու եղբայրն արդեն համարվում են առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ), իրավունքները ժամանակավորապես դրվում է համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի վրա: Դրանք մենք ենք կատարում մինչեւ խնամակալության տալը»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը:

Նա ասաց, խնամակալի ընտրության հարցում չեն շտապի: Այս պահին հրատապության խնդիր չկա: Քանի որ աղջիկը դեռ հիվանդանոցում է եւ դեռ բուժման տեւական ճանապարհ ունի անցնելու: Դրանից բացի, նաեւ երեխայի կարծիքն է լինելու վճռորոշ: «Մինչեւ չլինի աղջկա համաձայնությունը մենք որեւէ մեկին չենք կարող ճանաչել խնամակալ: Այս պահին նաեւ չգիտենք, թե երեխայի առողջական հարցերն ինչպես կկարգավորվեն: Գուցե Երեւանում մնա, կամ՝ Գյումրիում: Ամեն ինչ այս պահին անհայտ է: Այս պայմաններում մենք չենք կարող Գյումրիում մնացող երեխային խնամակալ ճանաչել Երեւանում ապրող մեկին կամ՝ հակառակը, եթե աղջիկը մնա Երեւանում, խնամակալը լինի Գյումրիում: Օրենքի պահանջ կա, որ խնամակալը պետք է պարտադիր բնակվի երեխայի հետ»,- բացատրեց Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը:

Վերջինիս ասաց՝ ուրախ կլիներ, որ Գյումրիից որեւէ մեկը երեխայի խնամակալը դառնալու ցանկություն հայտներ: Նման քաղաքացիներ, սակայն, չեն եղել: Իսկ երեւանաբնակ կնոջ դիմումի հիման վրա արդեն կսկսեն լուրջ ուսումնասիրությունները: Ըստ պատասխանատուի՝ չեն կարող ուղղակի՝ օդի մեջ որոշում կայացնել եւ երեխային հանձնել խնամակալին: «Մենք հիմա զբաղված ենք ծնողի մահվան վկայականի հարցի կարգավորմամբ, նաեւ երեխաներին հասանելիք թոշակի եւ նպաստի խնդիրն ենք լուծում: Այսինքն՝ անում ենք այն, ինչն օրենքով պետք է անենք: Զուգահեռ էլ ձեռնարկվել է խնամակալության ցանկություն հայտնած կնոջ տվյալների ուսումնասիրությունը»:  

Հանձնաժողովի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Գյումրի է վերադառնալու աղջկա անչափահաս եղբայրը: Բայց թե ում հետ է գալիս, մնալու է, թե գնալու է, չգիտեն: «Այստեղ էլ կա խնդիր. մենք տղայի հորաքրոջն էլ պետք է տեսնենք, զրուցենք, որովհետեւ երեխայի 18-ը լրանում է սեպտեմբերին, եւ նա զորակոչվելու է բանակ: Հորաքույրն իրավունք չունի այդ տարիքի տղային երկրից տանել ու բերել կամ թողնի, որ մենակ գա ու գնա»,- ասաց Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: ՇՄ դատախազության տեղեկատվությամբ՝ երեխան մարմնական վնասվածքներն ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը 43-ամյա կնոջ մտերիմն է՝ 28-ամյա մի տղամարդ: Նա բերման է ենթարկվել, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել:

Տպել
3171 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը