Օլիմպիադայում մեդալներ նվաճած 12 աշակերտները մեկ տարի անվանական կրթաթոշակ կստանան. նախարարը ստորագրել է հրամանը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում այս տարվա հունվարի 8-14-ին տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայի հայ մեդալակիր աշակերտները 1 տարի շարունակ անվանական կրթաթոշակ կստանան: Նրանցից 12-ը Երեւանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից են, 6-ը՝ «Քվանտ» վարժարանից։ Համապատասխան հրամանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ստորագրվել է օրեր առաջ՝ մարտի 3-ին:

Ֆիզմաթցի Եվա Հունանյանը, որը 10-րդ դասարանից մասնակցում է տարբեր օլիմպիադաների, արդեն 2-րդ անգամ է Ժաուտիկովյան օլիմպիադայից արծաթե մեդալով վերադարձել։ Տրվելիք գումարը որոշել է հավաքել, որպեսզի հետագայում ուսման վրա ծախսի, թեեւ ապագայի հետ կապված պլանները դեռեւս հստակ չեն։ Եվան սովորում է 12-րդ դասարանում, որոշել է ընդունվել Երեւանի պետական համալսարան, որից հետո հավանաբար այլ երկրում կշարունակի ուսումը։

Այն հարցին, թե ինչով է սիրում զբաղվել երիտասարդ մեդալակիրն ազատ ժամանակ, մի քիչ տատանվելով պատասխանեց՝ ազատ ժամանակ գրեթե չունի։

Ի տարբերություն նրա, Դավիթ Գյուլամիրյանը՝ այս անգամ «Քվանտ» վարժարանից, անկեղծացավ, որ ֆիզիկա առարկան այնքան է սիրում, որ ազատ ժամանակ եւս նախընտրում է խնդիրներ լուծել։ Բացի դա սիրում է ֆիլմեր նայել ու հասցնում է սպորտով զբաղվել։ 11-րդ դասարանում սովորող Դավիթն այս օլիմպիադայից բրոնզե մեդալով էր վերադարձել։ Նա եւս ուսման ընթացքում մի քանի անգամ մասնակցել է հանրապետական օլիպիադաների։

Դավիթը, սակայն, դեռեւս չի որոշել՝ ստանալիք գումարն ինչպես է ծախսելու։

Նշենք, որ անվանական կրթաթոշակը մինչեւ այս էլ է տրվել լավ արդյունք ցուցաբերած աշակերտներին, սակայն 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Ինչպես բացատրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, նախկինում այն տրամադրվում էր 4 մասնագիտացված դպրոցների այն աշակերտներին, որոնք գերազանց առաջադիմություն ունեին (թե որոնք էին այդ 4 դպրոցները, նախարարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց երկու օր շարունակ): Նոր կարգի համաձայն՝ այն ստանալու հնարավորություն են ստանում բոլոր հանրակրթական դպրոցների աշակերտները, որոնք համապատասխանում են վերոնշյալ հրամանով հաստատված չափանիշերին։

Հավելենք, որ փոխվել է նաեւ ֆինանսական չափը, եթե օրինակ 2018 թ.-ին շուրջ 300 աշակերտի կրթաթոշակի համար հատկացվել է մոտ 13 մլն․ դրամ, 2020 թ. պետական բյուջեի նախագծում նախատեսվել է ավելի քան 35 մլն․ դրամ շուրջ 370 աշակերտի համար։

Աշակերտներն ամսական կրթաթոշակ կստանան մեկ տարի ժամկետով: Գումարի չափը կախված կլինի որոշակի չափանիշներին համապատասխանությունից։ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներից առաջին կարգի դիպլոմակիրները կստանան 25․000 դրամ, երկրորդը՝ 20․000, երրորդը՝ 15․000, եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներն էլ՝ 10․000:

Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեեւյան միջազգային օլիմպիադա եւ այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներից առաջին կարգի դիպլոմակիրները կստանան 15․000 դրամ, երկրորդը՝ 10․000, երրորդը 7․500 դրամ:

Անվանական կրթաթոշակներ կան սահմանված նաեւ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողների համար: Համապատասխանաբար առաջին կարգի համար 10․000 դրամ, երկրորդի՝ 7․500 դրամ, երրորդի՝ 5․000:

Կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով։ Եթե աշակերտները տվյալ հաստատությունում դադարեցնեն իրենց ուսումնառությունը, կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Կրթաթոշակ ստացողների ցանկում միաժամանակ երկու կամ երեք հիմքով ընդգրկվելու դեպքում՝ սովորողը կստանա կրթաթոշակ՝ դրանց հանրագումարի չափով:

Տպել
1935 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել