Գերմանիայից Թուրքիային արտոնված զենքի վաճառքի գործարքների թիվը կրկնապատկվել է

11/03/2020 schedule08:30

2019թ․ Գերմանիայից Թուրքիա կատարված զենքի վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են։

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ 2019թ․ Գերմանիան արտոնել է 31 մլն 600․000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք ու զինամթերքի արտահանումը Թուրքիա։ 2018թ․ ընթացքում Գերմանիայի կառավարությունը թույլատրել էր Թուրքիայի հետ կնքված 12 մլն 900․000 եվրո արժողությամբ 58 զենքի առքուվաճառքի գործարքի իրականացումը, հայտնում է Ermenihaber-ը:

2019թ․ հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից հետո Գերմանիան որոշում էր կայացրել դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը՝ Սիրիայում դրանց կիրառումը կանխելու համար։ Իսկ Թուրքիայի նշյալ գործողությունները Գերմանիայի կառավարության կողմից որակվել էին՝ որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում։

Այնինչ, ինչպես հայտնի է դարձել «Ձախերի» կուսակցության կողմից Գերմանիայի արտգործնախարարությանն ուղղված հարցմանը տրված պատասխանից, այդ ռազմագործողության մեկնարկից հետո Թուրքիային զենքի մատակարարումը զգալիորեն սահմանափակվել է, բայց լիովին չի դադարեցվել։ 2019թ․ վերջին եռամսյակում երկու երկրների միջև ընդհանուր առմամբ 3 մլն 100․000 եվրո արժողությամբ 5 առքուվաճառքի գործարք է արտոնվել։

Բունդեսթագի թուրք պատգամավոր, «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Սևիմ Դաղդելենն անպատասխանատվություն է որակել այն հանգամանքը, որ, չնայած վերոնշյալ որոշմանը, Թուրքիային զենքի մատակարարման գործարքները շարունակում են արտոնվել գերմանական կառավարության կողմից։ Պատգամավորը պահանջել է լիովին դադարեցնել Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը, իսկ դաշնային կառավարության՝ զենքի վաճառքի ոլորտում վարած քաղաքականությունը սարսափելի է համարել ողջ տարածաշրջանի համար։

Տպել
496 դիտում

Գեղադիր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ԱԻՆ

Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչները կարող են կայանալ առանց հանդիսականների. The Independent

Քաղաքացին 87 միլիոն դրամով անշարժ գույք է գնել, բայց տնօրինել չի կարողանում. այն արգելանքի տակ է

Քաղաքացիների՝ տարբեր մեսենջերներից օգտվելու իմաստը ես չեմ հասկանում․ դրանք աբսուրդային մտքեր են․ Ռուստամ Բադասյան

Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր

9 տարի առաջ էկրանավորված «Վարակում» ֆիլմը կարծես ներկայացնում է մերօրյա կորոնավիրուսային իրականությունը

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տրամադրել է հումանիտար օգնություն իր ներկայության մարզերին

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. ընտանիքը հնարավորություն չունի գրավը մուծելու

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ

Ո՛չ, Մասիս Մայիլյանի ձայներն իր ձայներն են, Սամվել Բաբայանինը չեն. ՀՀ ԱԺ պատվիրակության գնահատականը՝ ԱՀ ընտրություններին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ նվիրեց Շիրակի մարզի դպրոցականներին

Ժամը 15-ի դրությամբ 264 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (տեսանյութ)

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը. նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ

Հայաստանի եւ Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի համավարակի հաղթահարման թեմայով

Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է․ Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանին պաշտոն տալու մասին

Տնտեսական գործունեության արգելված և թույլատրված տիրույթները՝ ըստ պարետի որոշման

Պարետի որոշումից հետո նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել

16, 9, 3, 3, 2. Արցախի խորհրդարանի 33 մանդատների նախնական բաշխում