Պուտինը՝ հավերժ նախագա՞հ. ինչ է ենթադրում նախագահական կառավարման տարիների զրոյացումը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Դաշնության Պետդուման հավանության է արժանացրել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Փոփոխությունների մասին կետերը վերաբերում են սահմանադրական կարգի, իրավունքի եւ ազատությունների, քաղաքացու մասին դրույթներին: Հատկանշական է, որ բացի այս, ընդունվել Է պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած ուղղումը նախորդ նախագահական ժամկետների զրոյացման մասին:

Սա նշանակում է, որ այն անձը, որը նախկինում զբաղեցրել Է կամ այժմ զբաղեցնում Է նախագահի պաշտոնը, կկարողանա կրկին դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Մտածված ճշտումներով նաեւ նախատեսվում է, որ նախկին նախագահը կկարողանա ստանալ սենատորի ցմահ կարգավիճակ:

Ի դեպ, Տերեշկովան 2 փոփոխություն էր առաջարկում՝ նախագահական ժամկետի զրոյացում եւ նախագահական կառավարման ժամկետի չեղարկում, այսինքն՝ նախագահը կկարողանար կառավարել 4 տարուց ավելի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է հանդես եկել փոփոխության առաջին մասին, բայց դեմ՝ երկրորդին:

Այդ փոփոխությունը թույլ կտա Վլադիմիր Պուտինին նախագահել մինչև 2036 թվականը, թեպետ թե՛ նախագահը, թե՛ լրատվամիջոցների տասնյակ հրապարակումները հայտնում են, որ Պուտինը կրկին առաջադրվելու մտադրություն չունի:

Վլադիմիր Պուտինն այս օրինագծին աջակցելու համար անձամբ է ժամանել Պետդումա: Ելույթ ունենալով դումայում՝ աջակցել է իր ժամկետների զրոյացման գաղափարին՝ պայմանով, որ Սահմանադրական դատարանը գնահատական տա այդ օրինագծին:

Նախագահական ժամկետների զրոյացումը կարող է տեղի ունենալ երկու պայմանով. եթե քաղաքացիները հավանություն տան փոփոխությանն ապրիլի 22-ի համառուսաստանյան քվեարկության ժամանակ եւ եթե Ռուսաստանի Սահմանադրական դատարանը եզրակացություն տա, որ փոփոխությունը չի հակասում ՌԴ հիմնական օրենքի դրույթներին ու սկզբունքներին։

Հետաքրքրական է, որ Տերեշկովայի կողմից առաջ քաշված եւ Պուտինի ու Պետդումայի հավանությանն արժանացած մեխանիզմն ուղղակիորեն հակասում է այժմյան գործող ռուսական Սահմանադրության 81-րդ հոդվածի երրորդ մասին: Հենց այդ հոդվածով 1998 թվականին ԿԸՀ-ի կողմից մերժվեց Բորիս Ելցինի՝ երրորդ անգամ նախագահի աթոռին հավակնելու մտադրությունը:

Այդ ժամանակ Կրեմլից առաջարկում էին չհաշվել Ելցինի պաշտոնավարումը 1991 թվականից մինչեւ Սահմանադրության ընդունումը՝ 1993 թվականը: ԿԸՀ-ն միանշանակ դեմ էր արտահայտվել այդ գաղափարին եւ հրաժարվել էր զրոյացնել Ելցինի նախագահության առաջին ժամկետը՝ պատճառաբանելով, որ 1996 թվականի ընտրություններին քաղաքացիները քվեարկել են՝ իմանալով, որ Ելիցնն ընտրվելու է երկրորդ ժամկետով:

Տպել
333 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times