Կորոնավիրուսակիր բարձրաստիճան պաշտոնյաները հիմնականում ինքնամեկուսանում են իրենց տներում

Մեծ Բրիտանիայի առողջապահության՝ հիվանդների անվտանգության հարցերով փոխնախարար Նադին Դորրիսը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Նա Մեծ Բրիտանիայի առաջին պաշտոնյան է, որ վարակվել է նորահայտ այդ վիրուսով: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նադին Դորրիսը անցյալ հինգշաբթի մասնակցել է բրիտանական վարչապետի նստավայրում տեղի ունեցած ընդունելությանը, իսկ ինքնազգացողությունն սկսել է վատանալ հենց հաջորդ օրը:

Մինչ այդ կորոնավիրուսն ախտահարել է նաեւ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների:

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակ: 46-ամյա նախարարն այժմ իրեն լավ է զգում, բուժում է ստանում տանը: Ենթադրվում է, որ նա վարակվել է անցյալ շաբաթ, երբ ներկա է  եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստին: Երկրի օրենսդիր մարմնում արձանագրվել է վարակման եւս մի քանի դեպք:

Մարտի 9-ին, ըստ «IRNA» գործակալության, Իրանի արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Իսմայիլ Նաջարի մոտ կորոնավիրուսի հետազոտության թեստը դրական արդյունք է տվել: Նա հոսպիտալացվել է, սակայն երբ պարզվել է, որ կյանքին վտանգ չի սպառնում, դուրս է գրվել՝ տնային մեկուսացման մեջ գտնվելու պայմանով:

Փետրվարի 27-ին իրանական «IRNA» գործակալության հաղորդմամբ՝ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեկարի մոտ։ Նա հոսպիտալացվել է: Էբթեկարն Իրանի 245-րդ քաղաքացին էր, ում կորոնավիրուսի հետազոտության թեստը դրական արդյունք էր տվել, այսինքն՝ հաստատվել էր վարակի առկայությունը։

Ավելի վաղ՝ փետրվարի 25-ին, հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ։ Փոխնախարարն իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ երկուշաբթի օրվանից ունեցել է բարձր ջերմություն, իսկ երեքշաբթի կատարված ստուգումը հաստատել է կորոնավիրուսի վերաբերյալ ենթադրությունը։ Նա որոշել էր ինքնամեկուսանալ։

Վրաստանում երկու պաշտոնյա՝ Շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն եւ Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն ինքնակամ որոշել են ինքնամեկուսանալ, քանի որ շփում են ունեցել անձանց հետ, ում մոտ հետագայում հաստատվել է կորոնավիրուս:

Հետաքրքիր է, որ համացանցում պաշտոնյաների ապաքինվելու մասին լուրեր չկան: Նշվում են միայն թեստերի դրական արդյունքները:

Տպել
2187 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)