Կորոնավիրուսն արդեն ողջ աշխարհում է. պիտի սովորենք ապրել նրա հետ

Նոր կորոնավիրուս COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվն այսօր հատեց 4380-ի սահմանը: Մինչ այս պահը գրանցվել է վարակվելու ավելի քան 121 հազար դեպք. մոտ 6 հազար հիվանդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 273 մարդ: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս են գրվել ավելի քան 66 հազարը. այս մասին տեղեկանում ենք worldometers.info/coronavirus/ անընդմեջ թարմացվող կայքից:

Վարակի դեպքերով առաջատար երկրները շարունակում են մնալ Չինաստանը, Իտալիան, Հարավային Կորեան եւ Իրանը. գրանցված դեպքերի 93%-ն այս 4 երկրում է: Այդուհանդերձ, իրավիճակը Չինաստանում կայունանում է: Հետաքրքիր է նկատել, որ վարակի բռնկման կենտրոն Ուհանում փակվել է ժամանակավոր 16 հիվանդանոցից 13-ը. Չինաստանն այժմ միջոցառումներ է ձեռք առնում, որ երկիր վարակը դրսից չբերվի:

Կորոնավիրուսը հասավ Թուրքիա

Թուրքիայում այսօր հաստատվել է նոր կորոնավիրուս Covid-19-ով վարակման առաջին դեպքը. այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան նշել է, որ փորձաքննությունը դրական արդյունք է ցույց տվել: Նախարարի խոսքով՝ վարակված տղամարդը վերջերս էր վերադարձել Եվրոպայում ուղեւորությունից եւ հիմա ինքն ու իր ընտանիքը կարանտինի մեջ են, նրա առողջական վիճակն ընդհանուր առմամբ բավարար է:

Գերմանիացիների 60-70 տոկոսը կարող է վարակվել

Կանցլեր Անգելա Մերկելը շաբաթներ շարունակ որեւէ կերպ չէր անդրադարձել նոր կորոնավիրուս Covid-19-ի՝ Գերմանիայում ավելի ու ավելի տարածվելու խնդրին. այսօր նա խոսել է ԳԴ Բունդեսթագում: «Գերմանիացիների 60-70 տոկոսը կարող է վարակվել կորոնավիրուսով»,- ասել է նա: Bild.de-ի ուղիղ եթերում նշել է, որ արդեն արձանագրվել է վարակման ավելի քան 1400 եւ մահվան 2 դեպք: Սա Մերկելի առաջին մեծ անդրադարձն էր կորոնավիրուսի խնդրին, եւ պարբերականի բնորոշմամբ նրա խոսքը ճակատագրական-օրհասական երանգ է ունեցել:

Պիտի սովորենք ապրել նրա հետ

Վիրուսն այլեւս չինական չէ, այն արդեն տարածվել է ողջ աշխարհում եւ պիտի սովորենք ապրել իր հետ այնպես, ինչպես ժամանակին սովորել ենք ապրել գրիպի հետ. ուղիղ եթերում նոր կորոնավիրուսի տարածման խնդրին է անդրադարձել հայտնի մանկաբույժ Կոմարովսկին: Նա հիշեցրել է, որ այս վարակը ծանր չէ երեխաների, երիտասարդների եւ առողջների համար, վտանգավոր չէ նրանց համար, ում իմունային համակարգն ամուր է: «Որեւէ հիմք չկա պնդելու, որ վարակն առանձնահատուկ վտանգավոր է հղիների համար, որ անցնում է պտղին»,- ընդգծել է նա: Իսկ տարեցներին եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել է մի շարք նախազգուշական միջոցառումների դիմել՝ խուսափել մարդաշատ վայրերից, ավելորդ անգամ չմտնել խանութ ու չօգտվել հանրային տրանսպորտից, հնարավորության դեպքում առանձնանալ ամառանոցներում:

Կոմարովսկին կարեւորել է պետությունների ձեռնարկած կարանտինային միջոցառումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս բուժկենտրոններին համաչափ սպասարկել վարակակիր բնակչությանը, հակառակ դեպքում, ըստ նրա, կարող է լինել հարյուրավորների միաժամանակյա հիվանդացություն, եւ բուժկենտրոնների տարածքային ու մարդկային ռեսուրսները չբավարարեն նրանց պատշաճ սպասարկելու համար:

 

Տպել
1495 դիտում

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ

Զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. թալանել են բենզալցակայանը

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է եղել

2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքի մարզում ձյուն է տեղում