Ավիաընկերությունները միլիարդներ են կորցնում, երկրները՝ ճգնաժամ ապրում. COVID-19-ը համաճարակ հռչակվեց

Աշխարհի մի քանի տասնյակ երկրներ պատուհասած, անկանխատեսելի արագությամբ զարգացող ու ամբողջ Եվրոպան ներառած կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում: Բազմաթիվ երկրներ լուրջ տնտեսական խնդիրների առաջ են հայտնվել, մի շարք երկրներում անգամ առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելն է խնդիր դարձել. մարդիկ ինքնամեկուսանում են՝ դա լավագույն պաշտպանություն համարելով եւ փակվում տներում, կամ՝ հսկայական գնումներ անում խուճապից ելնելով:

Euronews-ը հայտնում է, որ առաջին ու ամենամեծ խնդիրներից մեկը, որ ստեղծվել է COVID-19 կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով, ավիաընկերությունների համար է: Ավիատոմսերի պահանջարկն իջել է չափազանց մեծ մակարդակի, ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում գրեթե կիսադատարկ, բայց նույնիսկ այս պայմաններում որոշ ավիաընկերություններ հրաժարվում են կրճատել թռիչքները:

Եվրամիության օրենսդրության համաձայն, ավիաընկերությունները պարտավոր են իրականացնել իրենց համար նախատեսված թռիչքաժամերի առնվազն 80 տոկոսը, հակառակ դեպքում կզրկվեն թռիչքների հնարավորություններից: ԵՄ-ի տարածքում գործող ավիաընկերություններն արդեն իսկ դիմել են Եվրահանձնաժողովին՝ այդ ժամերի գոնե կրճատման համար:

Չսպասելով ԵՀ-ի որոշմանը, որոշ ավիաընկերություններ արդեն իսկ կրճատել են օդային հաղորդակցությունները:  «Լյուֆթգանզա»-ն մինչեւ մարտի վերջ կչեղարկի 7 հազար թռիչք, Air France – KLM-ն արդեն հայտարարել է 3600 չվերթի չեղարկման մասին, իտալական Alitalia ավիաընկերությունը չեղարկել է Միլանի օդանավակայանից իրականացվող բոլոր չվերթները, British Airways-ն ամբողջությամբ կրճատել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի թռիչքները:

Եվրոպայի օդային ավիափոխադրումների նմանօրինակ կրճատումների հետեւանքով ստացված վնասները հաշվարկվում են 55-100 միլիարդ դոլար:

Կորոնավիրուսը տարածված է Եվրամիության ամբողջ տարածքում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ կդիմի ԵԽ-ին ու ԵՄ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ինվեստիցիոն ֆոնդին անհապաղ 7,5 միլիարդ եվրո տրամադրելու համար: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ ԵՄ տարածքի երկրների ղեկավարները միակարծիք են՝ մարդկանց առողջությունն առաջնային է եւ պատրաստ են մասնակցել ֆոնդի ֆինանսավորմանը:

Իտալիան Եվրոպայի ամենախոցելի կետն է համարվում, այնտեղ են բոլորից շատ գրանցված դեպքերն ու ինչպես հայտնել ենք, կարանտինային խիստ սահմանափակումներ են մտցվել, արգելվում են անգամ մի քանի անձից կազմված խմբային հանդիպումները, փոխադրումները երկրի մի կետից մյուսը:

Ֆրանսիայում, որտեղ  արդեն 1600 դեպք է գրանցվել եւ 310 մահ, պատրաստվում են վիրուսակիրների թվի կտրուկ աճին: Նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Փարիզի Նեկեր հիվանդանոցի արտակարգ օգնության կետ, որտեղ տեղակայված են մեծ թվով հիվանդներ, այնուհետ հայտարարել, որ երկրում դեռ նոր է տարածվում համաճարակը եւ պատրաստվել է պետք:

Իսպանիայում ավելի քան 1500 դեպք կա, որի կեսից ավելին Մադրիդում է գրանցվել, մահացել է 35 մարդ: Երկրի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը՝ պատգամավորներից մեկի վարակվելուց հետո, փակ են դպրոցները, բուհերն ու բոլոր կրթական հաստատությունները:

Եվրոպական մեկ այլ երկիր՝ Ավստրիան, փակել է Իտալիայի հետ իր սահմանները եւ թույլ է տալիս այնտեղով անցնել միայն իր երկիր վերադարձող ավստրիացիներին՝ անմիջապես էլ նրանց տեղափոխելով երկշաբաթյա կարանտին:

Նախօրեին արտակարգ միջոցառումներ է իրականացրել նաեւ Լեհաստանը, որտեղ մի քանի օրվա ընթացքում գրանցվել է հիվանդացության 20 դեպք: Շուրջօրյա սանիտարական վերահսկողություն է Գերմանիայի եւ Չեխիայի հետ սահմանին:

Միեւնույն ժամանակ կորոնավիրուսի տարածման գլխավոր կենտրոնում՝ Չինաստանում, հայտարարել են վիրուսի նահանջի եւ տարածման զգալի նվազման մասին: Ամենավտանգավոր կետում՝ Ուհանում արդեն իսկ վերականգնվել է երթեւեկությունն ու ուղեւորափոխադրումները, սկսել են գործել առեւտրի կետերը:

Կորոնավիրուսի անվերահսկելի տարածումն ամենամեծ վնասը հասցրեց հենց Չինաստանի տնտեսությանը, որի վերականգնման համար ժամանակ կպահանջվի:

Առհասարակ աշխարհում շարունակ վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում, հոդվածներ հրապարակվում այն մասին, որ եթե կորոնավիրուսը չթուլացնի տարածման տեմպերն ու չնահանջի, աշխարհի տասնյակ երկրներ կարող են կանգնել տնտեսական ճգնաժամի առաջ:

Քիչ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ, ԱՀԿ-ի գլխավոր տնօրենն էլ նշեց, որ վիրուսը տարածվում է անվերահսկելի տեմպերովեւ կոչ արեց աշխարհի երկրներին ավելի լավ պատրաստվել վիրուսի դիմակայմանը:

Տպել
898 դիտում

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն Ավստրիական մանկական հիվանդանոցին անհրաժեշտ պարագաներ է նվիրել

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել ընտրություններին մասնակցելու համար. Հայկ Խանումյան

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է. կորոնավիրուսը միլիարդների վնաս է հասցնում ֆուտբոլին

ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող միջոցառումներում բժշկական մասով ներգրավված է մոտ 3000 հոգի. Արսեն Թորոսյան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին

COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի թույլատրվում

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Ապրիլի 8-ին Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում

Կապանի բնակարաններից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արարատում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվն այս պահին 175 է. Գարիկ Սարգսյան

51-ամյա Կարեն Պապիկյանը որոնվում է որպես անհետ կորած

COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է (տեսանյութ)

Էջմիածնի մարզադաշտի տարածքում մահացած տղամարդ է հայտնաբերվել. օպերատիվ խումբը դեպքի վայրում է

Հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերման 2019 թ. ցուցանիշը 2018 թ. համեմատ. կա շուրջ 92% աճ

COVID-19 հավելվածի միջոցով թեստ է իրականացրել 240 հազար մարդ, կորոնավիրուս հայտնաբերվել է 4 մարդու մոտ․ Բագրատ Բադալյան

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին»