Բողոքի ակցիա Լոռու մարզում. 6 գյուղերի բնակիչներ պահանջում են բարեկարգել իրենց ճանապարհները (լուսանկարներ)

Լոռու մարզպետարանի բակում այսօր բողոքի ակցիա են իրականացրել մարզի՝ Թումանյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող 6 գյուղերի բազմաթիվ բնակիչներ՝ հրավիրելով պետական մարմինների ուշադրությունն իրենց համայնքներ տանող անբարեկարգ ու անանցանելի ճանապարհների խնդրին:

ՀԺ-ի թղթակիցը հայտնում է, որ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր, Շամուտ եւ Աթան համայնքների բնակիչների խոսքով՝ Թումանյան քաղաքից մինչեւ վերջին գյուղ տանող ճանապարհի երկարությունը 28կմ է, սակայն նախորդ բոլոր իշխանությունները երբեւէ ճանապարհ չեն բարեկարգել, ինչի հետեւանքով դադարել է գյուղի տրանսպորտը, վնասվում են բնակիչների մեքենաները, իսկ շտապօգնությունն էլ գյուղ մեծ դժվարությամբ է հասնում: Իրենց միակ հույսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Մարզպետարանի բակում ցուցարարներին առաջարկվել է 3 հոգով հավաքվել եւ հանդիպել մարզպետի աշխատասենյակում, որին գյուղացիները չեն համաձայնել՝ նշելով, որ եթե իրենք կարողացել են անանցանելի ճանապարհներով շուրջ 50 կմ ճանապարհ կտրել ու հասնել մարզպետարանի բակ, ապա մարզպետը կարող է մի քանի մետր իջնել ու հանդիպել:

Ի վերջո մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, ապա վստահեցրել, որ նշված գյուղերի ճանապարհահատվածները ամբողջությամբ կհիմնանորոգվեն 2021 թ.-ին:

Մանրամասները՝ առաջիկայում:

Տպել
682 դիտում

Բեռնատար ավտոմեքենան Մեծ Մասրիկ գյուղի մոտ շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում