Մանկապարտեզներում երեխաներին ստուգում են, ձեռքերն ալկոգելով ախտահանում, նոր թողնում, որ մտնեն ներս

Հայաստանում կորոնավիրուսի նոր ենթատեսակի տարածումը կանխելու նպատակով կատարվում են կանխարգելիչ մի շարք միջոցառումներ: Դրանք արվում են նաեւ նախադպրոցական կրթական հաստատություններում. Երեւանի մի շարք մանկապարտեզներում երեխաների ջերմությունը չափում են, կոկորդը՝ ստուգում, ձեռքերն ալկոգելով լվանում եւ նոր թողնում, որ մտնեն շենք:

Մեր իրականացրած հարցման ընթացքում կապ հաստատեցինք շուրջ մեկ տասնյակ մանկապարտեզների աշխատակիցների հետ, որոնք հիմնականում նշեցին, որ ընդհանրապես նման միջոցառումներ կատարվում են այն շրջանում, երբ երկրում ակտիվանում են սուր շնչառական վիրուսները: Այս օրերին քանի որ երկրում կան կորոնավիրուսով հիվանդ անձինք, այս հաստատություններում սկսել են առավել շատ կատարել նման գործողություններ:

Երեւանի թիվ 62 մանկապարտեզի բուժքույրը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն առավոտ զննում են երեխաների բկանցքը, հասկանում՝ չկան այլ ախտանիշներ՝ հազ, փռշտոց, գրիպանման երեւույթներ: Անհրաժեշտության դեպքում, երբ երեխայի մոտ կան որոշակի ախտանիշներ, չափում են նաեւ ջերմությունը, այնուհետեւ ախտահանող հեղուկների, ալկոգելների միջոցով մաքրում ձեռքերն ու նոր թողնում, որ մտնեն շենք:

Բացի այդ, օդափոխվում են սենյակները, մաքրում, ախտահանում սեղանները, դռների բռնակները:

Թիվ 106 մանկապարտեզի բուժքույրն էլ, նշելով վերոնշյալ քայլերի մասին, հավելեց, որ անհրաժեշտության դեպքում, եթե երեխան ունենա ջերմություն, նրան պետք է մեկուսացնեն եւ կանչեն ծնողին, միեւնույն ժամանակ տեղեկացնեն տեղի պոլիկլինիկային: Նա իր խոսքում նշեց, որ մանկապարտեզում երեխաների հաճախելիությունը նորմալ է, բացակաները շատ չեն:

Նույնը տեղեկացրին նաեւ թիվ 122 մանկապարտեզից՝ նշելով, որ այս օրերին երեխաներին նաեւ հաճախ են դուրս տանում, որ զբոսնեն, մաքուր օդ շնչեն, սակայն ներս մտնելուց առաջ նորից ախտահանում են ձեռքերը:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվության բաժնից հայտնեցին, որ այս օրերին կորոնավիրուսի հետ կապված կոնկրետ նման ցուցում չի եղել, սակայն ուղարկվել են պաստառներ, որտեղ նշված է, թե ինչ պետք է անել՝ նոր վիրուսից պաշտպանվելու համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հորոդորել են Երեւանի քաղաքապետարանին, բոլոր մարզպետարաններին, որպեսզի զգուշացվեն համապատասխան բոլոր անձինք, եւ հաստատատություններում կատարվեն նման կանխարգելիչ միջոցառումներ: Բաժնից հավելեցին, որ ավագ դպրոցներին եւս նախարարությունը հորդորել է, որպեսզի ապահովվեն բոլոր պատշաճ միջոցառումները:

Տպել
999 դիտում

Ո՞ւմ հորդորով Խաչատուրովը չեկավ ԱԺ. Ապրիլյան պատերազմի վավերագրությունը պատրաստ է, սպասենք սենսացիոն բացահայտումների

Սարդարապատ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվի 10 հակակարկտային կայան

Տարիների աղետ Արկտիկայի համար. ինչ է հայտնի գետերը լցված 21 հազար տոննա նավթամթերքի մասին

Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Գյումրու Սավոյան փողոցի տնակներից մեկից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորը վշտով է տեղեկացել Սաթենիկ Սաֆարյանի մահվան մասին

Վարակը չի ստիպել վայր դնել զենքը. արյունալի հակամարտությունները շարունակվում են

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է. նախարարը ծնողներին խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեր համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ

Սահմանափակումներին վերադառնալու դեպքում տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, բայց հարցը քննարկվում է. վարչապետ

Գերմանիայում աշխատող բժշկին գումար են առաջարկել, որ հայ հասարակության շրջանում խոսի ընդդեմ դիմակների և պատվաստանյութերի

ԱԱԾ-ն չի պատասխանում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին առնչվող քրեական գործի մասին ՀԺ-ի գրավոր հարցմանը

Կորոնավիրուսը հնարավոր չէ կանխարգելել որևէ դեղով, պաշտոնապես հայտարարում եմ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա. Արսեն Թորոսյան

24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու շուկայի գործունեությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսային իրավիճակը երկրում շարունակվում է լարվել. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին. aliq.ge

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարող է հայտնվել Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմում