Արսեն Թորոսյանն առաջարկում է մի քանի շաբաթով հետաձգել հարսանեկան եւ նշանադրության արարողությունները

Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել շփումներն այլ մարդկանց հետ: Դրանք իրականացնել միայն կենսական նշանակության դեպքում, իսկ անձնական միջոցառումները՝ հարսանիք, նշանադրություն եւ այլն, գոնե մի քանի շաբաթով հետաձգել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ պետք է հնարավորինս խուսափել մարդկային կուտակումներից, փակ տարածքներում գտնվելուց: Եթե նույնիսկ ստիպված ենք մասնակցել նման միջոցառումների, ապա՝ սենյակը հաճախ օդափոխելու դեպքում:

Նախարարը կոչ է արել իրար միջեւ պահպանել նվազագույն հեռավորություն եւ ժամանակավոր խուսափել ձեռքով բարեւելուց, գրկախառնվելուց, քանի որ վիրուսը երկար չի կարող ճամփորդել օդում, այլ փոխանցվում է սերտ շփման ժամանակ, հատկապես երբ բերանի եւ քթի խոռոչի արտադրությունը դուրս գալուց հետո հայտնվում է ձեռքերին: Այս ամենը պահպանելը թույլ կտա կանխարգելել նաեւ բոլոր շնչառական վարակները: Այս հորդորներն առավել խստությամբ պետք է պահպանեն տարեցները եւ խրոնիկ հիվանդություն ունեցողները:  

«Խուսափե՛ք ձեռքով դիպչել աչքերին կամ քթին, պարբերաբար լվացե՛ք ձեռքերն օճառով եւ երկար ժամանակ պահեք ջրի տակ կամ ախտահանեք սպիրտային ախտահանիչով»,- իր խոսքում նշել է Թորոսյանը:

Նախարարն անդրադարձել է նաեւ սոցիալական պատասխանատվությանը՝ կոչ անելով բոլոր մարդկանց, որոնք եկել են ռիսկային գոտում գտնվող երկրներից, չթաքցնել, այլ հակառակը, իրենց ախտանշանների մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին:

Նա, խոսելով դասերը մեկ շաբաթով հետաձգելու մասին, շեշտել է, որ որոշումներն ընդունվում են իրավիճակին համահունչ, եթե կարիք լինի, ապա նոր որոշումներ կլինեն՝ հավուր պատշաճի եւ ժամանակին:

Թորոսյանի խոսքով՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացված 31 անձինք այսօր կթեստավորվեն, եթե այն բացասական լինի, նրանք դուրս կգրվեն: Պատասխանը պարզ կլինի երեկոյան:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը: 2 դեպքերն էլ այն անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել են երեկ Էջմիածնից, ու եղել են վիրուսակիրների հետ շփված անձինք: Ստացվում է՝ կորոնավիրուսով վարակված 8 անձանցից 5-ը միեւնույն շրջապատի մտերիմ մարդիկ են:

Տպել
5211 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր