Վանաձորում կարի ֆաբրիկայի աշխատակցին կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխել են ստուգման

ՀԺ-ի տեղեկություններով՝ բժիշկների հատուկ անձնակազմը կորոնավիրուսով վարակված լինելու կամ կոնտակտավոր համարվելու պատճառով այսօր Վանաձորից մի քանի հոգու տեղափոխել է բժշկական հաստատություններ: Ըստ աղբյուրի՝ տեղափոխվածներից մեկը Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի աշխատակիցն է: «Առավոտյան շտապօգնության մեքենան եկավ, համապատասխան հանդերձանքով մտան տարածք ու ինչ-որ մեկին տարան իրենց հետ»,- հայտնեց մեր աղբյուրը՝ նշելով, որ տվյալ քաղաքացին իտալացի է: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ կարի արտադրամասից տեղափոխվածը գործարանի հայ աշխատակից է:

Այն, որ արտադրամասից մարդ է տեղափոխվել, փաստեցին տարածքում գտնվողները: ՀԺ-ի հետ զրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն սկզբում հերքեց, թե իրենց արտադրամասից այդ կորոնավիրուսի պատճառով մարդ է տեղափոխվել: «Շտապօգնություն, այո՛, եկել է,- ասաց տնօրենը,- բայց 2600 մարդ է աշխատում, ամեն օր էլ գալիս է շտապօգնության մեքենա, մարդիկ են, իրենց նաեւ վատ են զգում»: Դարբինյանը տարածված լուրերն սկզբում կապում էր գործարանի մրցակիցների հետ, հետո, սակայն, ասաց՝ իսկապես մարդ է տեղափոխվել, որը կոնտակտային անձ է, շփվել է Իտալիայից ժամանած իրենց աշխատակիցներից մեկի հետ. «Մի հատ իտալացի էր եկել, որին օդանավակայանից անմիջապես մեկուսացրել էին, բայց մարդը ո՛չ տաքություն ուներ, ո՛չ էլ ոչ մի բան, տարան, 14 օր կարանտինում պահեցին, պարզվեց՝ մաքուր է թեստը»:

Բագրատ Դարբինյանի խոսքով՝ բացի այս 1 իտալացուց, եւս մեկ իտալացի է եկել գործարան, որը երեկ իրեն լավ չի զգացել, դիմել է բժշկական հաստատություն, այնուհետ արդեն եկել են գործարան այն անձի հետեւից, ում հետ անմիջական շփում է ունեցել: Արտադրամասի տնօրենը վստահեցրեց՝ մինչ օրս կարանտինում գտնվող, ինչպես նաեւ երկրորդ իտալացու մոտ ախտանշաններ չեն եղել, լինելու դեպքում, առաջինը իրենք կմտածեն արտադրամասը փակելու մասին. «Մենք էլ ենք շփվում, մենք էլ չենք ուզի վիրուս տանել մեր տուն»:

Թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, հիվանդության կամ հիվանդ մարդկանց մուտքը գործարան կանխելու, ինչպես նաեւ կանխարգելիչ այլ գործողություններ անելու համար, հուզում է գործարանի բազմաթիվ աշխատակիցների: ՀԺ-ն այսօր մի քանի հեռախոսազանգ է ստացել աշխատակիցներից, ովքեր նշում են, որ գործարան պարբերաբար Իտալիայից ժամանած մարդիկ են գալիս, որոնք կարող են նաեւ վարակակիրներ լինել:

Այս ամենից բացի, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձորից եւս 2 հոգու են տեղափոխել ստուգման, ովքեր վերջերս են վերադարձել Իտալիայից: Նրանցից մեկը, ըստ մեր աղբյուրի, դպրոցի տնօրեն է:

ՀԺ-ն ժամեր շարունակ փորձեց պարզաբանումներ ստանալ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից, սակայն, միայն խոստանում են ճշտել տեղեկատվությունը:

Հ.Գ

Նյութի հրապարակումից րոպեներ անց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:

Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:

Տպել
13770 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն