Երևան
18 °C
Մարտի 13-ին ԱԻ նախարարությունում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ԱԻՆ հրդեհային անվտանգության հետաքննության վարչության և Փրկարար ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է հանդիպում՝ քննարկելու հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, քննելու և պարզելու պատճառները և հանրագումարում՝ գտնելու իրավիճակից դուրս գալու ելքեր, մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ է կիրառել հետագայում նման խնդիրները բացառելու համար:
ԱԻՆ հրդեհային անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը կլոր սեղանի մասնակիցներին տեղեկացրել է վերջին օրերին երկրի ողջ տարածքով սփռված հրդեհների աննախադեպ քանակի մասին, նշելով, որ դրանք հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով. «Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների շրջանը սկսվել է և գյուղական բնակավայրերում բնակիչներն իրենց այգիները, խոտածածկ տարածքները մաքրելու նպատակով չոր խոտը կամ աղբը այրում են, ինչի հետևանքով այս անզգույշ քայլը անկառավարելի կրակի տարածումով, հատկապես անտառամերձ հատվածներում, առաջացնում է լուրջ խնդիրներ, պատճառում տարբեր նյութական վնասներ: Հարգելի քաղաքացինե°ր խոտանները, հնձած արտի մնացորդները դաշտում այրել չի թույլատրվում»: Որպեսզի մեր գյուղացիները ակամա չդառնան մեղավորներ և չպատժվեն օրենքի խստությամբ, Աշոտ Մկրտչյանն առաջարկել է համախմբված գալ ընդհանուր հայտարարի և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: Այս առումով, շատ կարևոր է յուրաքանչյուր շահագրգիռ պետական մարմնի սրտացավ և նպատակաուղղված գործունեությունը:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը կարևորել է նման հանդիպումները, հատկապես, լուսաբանման տեսակետից: Դիմելով լրատվամիջոցներին՝ խնդրել է աջակցել տեղեկատվությունը տարածելու և բնակչությանն առավելագույնս իրազեկելու հարցում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Միքայել Սանթրոսյանը նույնպես կարևորել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների միասնական աշխատելու գաղափարը, նշելով, որ անտառային տարածքներում հրդեհների թիվը գնալով աճում է և ազգաբնակչությանը սթափեցնելու համար անհրաժեշտ է իրազեկման ավելի արդյունավետ մեթոդներ կիրառել:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը խոսել է հրդեհների քանակի ավելացման մասին, նշելով, որ մարտի 11-ին ՃԿԱԿ-ում միաժամանակ 20 հրդեհի ահազանգ է ստացվել և հրշեջ փրկարարական խմբերը առանց վերադարձի մեկ դեպքի վայրից մյուս դեպքի վայրն են գնացել: Արմեն Գևորգյանը հավելել է, որ քաղաքացիների կողմից նետած մեկ ծխախոտն անգամ կարող է խոշոր հրդեհի պատճառ դառնալ նույնիսկ նետելուց երեք ժամ հետո: Գնդապետն առաջարկել է ջրային ռեսուրսներ ստեղծել բոլոր խոտածածկ և անտառային տարածքներում, կազմակերպել խոտի հնձումը:
Հանդիպման ավարտին Աշոտ Մկրտչյանի առաջարկով մասնակիցները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պետք է գործեն հանրապետության բոլոր տարածքներում:
Հայ խորհրդարանականները արգենտինական պատվիրակության հետ խոսել են Ադրբեջանի ոտնձգությունների, Լաչինի փակման մասին
Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա տուժած
Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել Քիշնևի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած համերգին (լուսանկարներ)
Աշտարակ-Օշական ավտոճանապարհին «Տոյոտա»-ն բախվել է ծառերին ու շրջվել. վարորդը հոսպիտալացվել է
Հանրայինի նոր մասնաշենքի կառուցման հայ-չինական պայմանագիրը վերջնականացվել է
Ադրբեջանական ԶՈՒ-ն Մարտակերտում խախտել է հրադադարի ռեժիմը
Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն
Մինչև քանի տարեկան երեխաները վաղը կարող են անվճար այցելել կենդանաբանական այգի. միջոցառումների ցանկ
Վայոց ձորում ուժեղ քամուց պոկված տանիքն ընկել է ավտոմեքենայի վրա
Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների
Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կողմից Ալիևի հայտարարությունը ողջունելը տարակուսելի է. ԱՀ ԱԳՆ
Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա
Վաղվանից վարորդները «պլյոնկաների» համար կտուգանվեն. ՆԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Բնից վայր ընկած արագիլի ձագը հանձնվել է ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը
19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը
Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել
IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով
Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը
Լեռնանիստ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Բացահայտվել է փողի եվ թմրամիջոցի մաքսանենգության դեպք, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ (տեսանյութ)
ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա
ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ տուգանելո՞ւ է մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար, թե՞ ոչ
Արգիշտի Քյարամյանը քննիչների է ազատել
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից
Օլիմպիական խաղերի կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով. փոխանցումավազքին 10 հազար մարդ կմասնակցի
Եթե խնդիր ունենք հրապարակելու ընդդիմադիրների ճեպազրույցները, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց. Հ1-ի տնօրեն
Արգենտինան աջակցում է հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը (տեսանյութ)
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Ալեն Սիմոնյանը՝ Գիժերմո Անդրադային
Ողբերգական ավտովթար Արագածոտնում․ «Արմենիա Վայն» գործարանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ ու վիրավոր
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի, կարիքը կա. Սասուն Խաչատրյան
Եվրոն ու ռուբլին արժեզրկվել են. կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Ձեռք է բերվել պայմանավորվածություն. Օվերչուկը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին
© 2023 Հայկական ժամանակ