6 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի մայրն այսօր երկու պահանջ է ներկայացրել կառավարությանը

Վայոց ձորի նախկին մարզպետը Եղեգնաձորում երեկ քարոզարշավին մասնակցել է այն նույն կոստյումով, որը հագած է եղել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, այսինքն այն օրը, երբ  Վայոց ձորում դաժան ծեծի է ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր ասաց փոխգնդապետի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանը: Ըստ տիկնոջ, այն, որ նախկին մարզպետը դեպքի օրը  նույն հագուստն է կրել եւ ներկա է եղել որդու ծեծին, պնդել են այդ օրը դեպքի վայրում գտնված սպաները:

Ծեծի հետեւանքով արդեն 6 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մայրն ու եղբոր կինը՝ Ցողիկը, այսօր ասուլիս էին հրավիրել եւ երկու պահանջ ունեին: Առաջինը Արա Մխիթարյանին արտերկիր տեղափոխելն ու կյանքը փրկելն է, եւ երկրորդ՝ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, առանց հանցագործությունը կոծկել, թաքցնելու, ինչն, ըստ տիկին Սոֆիկի արվում է հիմա:

«Քննչական մարմիններին կխոչընդոտեն, ես չիդեմ ով, բայց կխոչընդոտեն, չկա արդար քննություն: Վախեցած են ժողովուրդը, բայց 2 հոգի մեծ մարդիկ, որոնք խիղճ ունեին, ըսեցին, որ ըդքան ժամանակ Արան ստեղ ապրել է, մե ավելորդ բառըմ չենք լսե իրանից: Տեսած շատ մարդիկ կան, բայց կվախենան, չեն խոսա: Մի աղջիկ  կա, վկայություն տվող, էն էլ իրան էլ գուզեն շարքից հանեն, կվախեցնեն»,-ասաց Ցողիկ Մխիթարյանը:

Փոխգնդապետի մայրը պատմեց, որ Գյումրու օրը՝ տոնակատարության ժամանակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ էր եկել Գյումրի, Արայի հայրը նրան մոտեցել, զրուցել է: Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ տիկին Սոֆիկի, փոքր եղբոր նման խոստացել է, որ արդար քննություն է լինելու: «Բայց արդար քննությունը ո՞րն է, երբ դեպքին մասնակից են եղել 6-7 հոգի, ձերբակալեցին ընդամենը 2-ին, մեկին էլ ազատ արձակեցին, մարզպետ Տրդատ Սարգսյանին էլ մեջից հանեցին, իբր ընդհանրապես չի էլ եղել: Առերեսման ժամանակ սպաները պնդել են, որ կանգնած է եղել մարզպետը, կարող է չի մասնակցել, անձամբ չի խփել, բայց կանգնել, նայել է, թե ինչպես էդ 6-7 հոգին Արային կծեծեն: Թուրք էր ընկե՞լ իրանց ձեռքը կսպանեին, էսօրվա օրն էլ հաղթանակի կենաց կխմեն, ի՞նչ են հաղթել, թուրքի՞ն են հաղթել: Երկի՞ր են պաշտպանել, էդ կենացը կխմե՞ն անամոթաբար»,-ասաց փոխգնդապետի մայրը:

Փոխգնդապետի ընտանիքին մասնավորապես վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով մեղադրյալ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին 1.5 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել: Ցողիկն ասաց, այս կերպ փորձում են խուսափել խմբակային ծեծի որակումից: Բայց ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն հենց այդ մեղադրանքին, քանի որ դա է իրականությունը: «Փոխգնդապետին ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել միայն Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, բայց դա եղել է խմբակային ծեծ, ինչու՞ են մենակ մեկին մեղադրել, որ պատիժը մեղմ ու ուրիշ լինի: Իրանք թիկունք ունին, կառավարությունն է ուրեմն իրանց թիկունքն, որ հետներն էլ էսօրվա օրը ման կբերեն»,-ասաց Ցողիկը:

Ընտանիքը նաեւ բարձրաձայնում է. Արայի պատիվն արատավորող տեղեկատվություն է տարածվում: Պնդում են, թե փոխգնդապետը դեպքի պահին հարբած է եղել, գլորվել է աստիճաններից: Սա, ըստ Արայի հարազատների, կեղտոտ սուտ է: «Արան նվիրյալ ծառայող է, չփորձեն Արայի հեղինակությանը կպնել, հանցագործներին արդարացնել, ինքը վաստակած հեղինակություն ունի, նվիրված ծառայող է եղել, անգամ իր աշխատավարձը չի խնայել բանակի, զորքի համար, զորք է ղեկավարել։ Էնքան խաղաղասեր տղա է եղել, պարկեշտ, երբեք ոչ մեկին վնաս չէր տա: Արան սարերից, ձորերից է գլորվել սահմանը պահելու ժամանակ, մի քերծվածք չի ստացել, աստիճաններից գլորվելով էս վիճակին չէր հասնի»,-ասաց Ցողիկ Մխիթարյանը:

«Հարությունը թիկունքից խփել, գցել է Արային, ու սկսել են ծեծել: Հետո բերել ջուր են լցրել վրան, որ երեխես ուշքի գա, ուշքի չի եկել, ըդքանով չեն բավարարվել, նորից քացով փխել են Արայի գլխին: Սպաների ցուցմունքներն են սրանք»,-պատմեց Սոֆիկ Մխիթարյանը

Փոխգնդապետն արդեն 6-րդ ամիսն է, գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում: Մայրն ասում է, տղայի աչքերը բաց են, որդին սակայն, անհաղորդ է, կոմայի մեջ: Մասնագետներն ասել են իրենցից կախված ամեն ինչ արել են, հետագա ընթացքը Աստծո եւ ժամանակի ձեռքերում է:   

Անցնող 6 ամիսներին Եղեգնաձորի նախկին մարզպետը չի այցելել Արային, երբեք չի հանդիպել փոխգնդապետի ծնողների հետ: Նույնիսկ չի զանգել:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանն ամուսնացած է, ունի տասնամյա մեկ որդի:  27 տարի ծառայել է հայկական բանակում, սկզբում Շամշադինում, հետո Եղեգնաձորում։  

Արայի մայրը ասուլիսի ավատին ասաց, արդար դատաքննության, որդու պատիվը պաշտպանելու  եւ Արային արտերկիր տեղափոխելու պայքարում արդեն ամեն ամեն քայլի պատրաստ է: «Թող Փաշինյանը գա քարոզարշավի, ես գիտեմ, թե ինչ կենեմ, կերտամ փողոցը կնստիմ, էս քյոռպեկին կառնիմ, փողոցը կնստիմ, ես էլ ճար չունիմ: Ոչ մեկը պատվով ծառայած ու կյանքը բանակին նվիրած փոխգնդապետ որդուս հասցեին ավելորդ բառեր ասելու իրավունք չունի»,-ասաց Սոֆիկ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքում վիճաբանության ժամանակ ծեծի էր ենթարկվել, փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Եղեգնաձորի բաժին է ինքնակամ ներկայացել Եղեգնաձորի բնակիչ, 1992 թվականին ծնված մի տղամարդ եւ տվել բացատրություն: Հարուցվել է քրեական գործ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ գործը փոխանցվել է մարզի քննչական վարչություն

Տպել
2634 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է