Կա պայմանավորվածություն հիպոթեքային մարումները տարաժամկետելու հարցում. Կենտրոնական բանկի նախագահ

Հայաստանի ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով: Այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի բանկային համակարգը ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն, բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միաժամանակ ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»,- ասաց վարչապետը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը էլ նշեց, որ Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որեւէ խնդիր չկա: Ըստ նրա՝ դրա մասին նաեւ փաստերն են խոսում: «Մի քիչ սկզբում տարբեր հայտարարությունների ներքո ունեցանք որոշ վայրիվերումներ, շուկայում ունեցանք անկայուն վիճակ, սակայն հիմա վիճակն ամբողջությամբ վերահսկվում է եւ կայուն է»:

ԿԲ նախագահը նշեց, որ կա նաեւ պայմանավորվածություն հիպոթեքային մարումները տարաժամկետելու հարցում:

«Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեքային ընկերության, «Բնակարան երիտասարդներին» ծրագրի եւ երրորդ կողմի`միջազգային կազմակերպության հետ: Մենք պայմանավորվեցինք հնարավորություն տալ մինչեւ վեց ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները, հետաձգել մարումները, երկարացնել ժամկետները, հարկ եղած դեպքում՝ իջեցնել տոկոսադրույքները: Այդ ամենը անելու դեպքում կազմակերպություններն իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները: Դա նշանակում է այսօրվանից սկսած՝ բանկերն այդ հնարավորությունն ունեն»,- ասաց նա:

ԿԲ նախագահի խոսքով` քաղաքացիները ոչ միայն իրենց բանկերում կարող են անհատական սպասարկում ստանալ, այլ նաև հարկ եղած դեպքում դիմել ԿԲ-ի թեժ գծի ծառայություն եւ ստանալ համապատասխան աջակցություն:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային մակարդակի վրա՝ ավելի քան 2.8 մլրդ դոլար. «2019-ին ՀՀ ԿԲ-ն ուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել: Հիմա մենք նաեւ քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ արձանագրել, որ մենք խնդիր չենք ձեւակերպել, որ պետք է հաղթահարենք այդ դժվարությունները, մենք խնդիր ենք ձեւակերպել, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից: Մեր հաշվարկներով համաշխարհային տնտեսության մեջ փոփոխությունների արդյունքում շուրջ 2 տրլն դոլարով համաշխարհային ներքին արդյունքի անկում է ակնկալվում: Սա մի կողմից վատ է, բայց մյուս կողմից նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրլն դոլարի ազատված դաշտ է գոյանալու: Մեր խնդիրն է այդ ազատվող դաշտում ՀՀ բիզնեսը մեծացնի իր ներկայությունը: Ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլեւ հնարավորություններ եւ մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետեւյալը՝ այդ դժվարությունները մեզ համար բացում են հնարավորություններ եւ մենք պետք է կենտրոնանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1309 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է