Մի դեպքում մարդիկ դժգոհում են հարկադիր արձակուրդից, մյուս դեպքում աշխատանքի գնալուց. Կառավարությունը 2 մասի է բաժանվել

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու մասնավոր ընկերությունների այն աշխատակիցների խնդիրը, որոնց ղեկավարությունը զգուշացնում է, թե եթե չգնան աշխատանքի՝  կամ աշխատավարձ չեն ստանա կամ կազատվեն աշխատանքից:  

Փաշինյանը նշեց, որ իրենք աշխատում են երկու ուղղությամբ՝ ապահովել մարդկանց աշխատանքի իրավունքը եւ միեւնույն ժամանակ աջակցել տնտեսվարողներին, որ տնտեսությունը եւ բիզնեսը դառնան ավելի մրցունակ:  

«Մի դեպքում մենք ունենք ահազանգ, որ մարդկանց ասում են՝ եթե չգաս աշխատանքի, դա կհամարվի ոչ հարգելի, եւ մյուս դեպքը՝ որ ասում են՝ դու հարկադիր արձակուրդի մեջ ես, գնա տուն եւ մի արի: Հիմա համ էն դեպքից են բողոքում, համ էն: Կառավարությունը երկու մասի է բաժանվել՝ կեսը կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ է զբաղվում, մյուս կեսը՝ տնտեսական խնդիրների լուծմամբ եւ հնարավորությունները օգտագործելով»,- ասաց Փաշինյանը: 

Խոսելով ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու մասին՝ վարչապետն ասաց. «Նավթի գները անկել են, դա նեգատիվ ազդեցություն է ունենալու ՌԴ տնտեսության, արտահանման մեր պոտենցյալի եւ ենթադրվող տրանսֆերների վրա: Սա վատ է: Բայց ըստ կանխատեսումների վառելիքը պետք է էժանանա, գյուղատնտեսական միավոր արտադրանքի նվազում տեղի կունենա: Նա պրոբլեմն է, սա հնարավորությունը: Գուցեթե շատ ապրանքներ, որ նախկինում այլ շուկաներում մրցունակ չէին, կարող են այդ շուկաներում մրցունակ դառնալ»:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հարց ուղղեց, թե ինչու բանկերը չեն գնում վարկերի ժամանակավոր տոտալ սառեցման: Փաշինյանն ասաց, որ բանկերը դա բացատրում են այն հանգամանքով, որ իրենք իրենց վստահելի հաճախորդների հետ այդ հարցը կկարգավորեն: Այսինքն, ըստ վարչապետի՝ դա պայմանավորված կլինի հաճախորդի եւ կազմակերպության հարաբերություններից:

Տպել
835 դիտում

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Անցկացվել է Լոռու կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման եւ արձագանքման շտաբի հերթական նիստը

Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում․ ՊՆ

ԱԺ նախագահը 3 ժամ առաջ հայտարարել էր, որ 21։30-ից հետո նիստ է լինելու, սակայն ընդդիմությունն էլի չկա․ Ռուբեն Ռուբինյան

Բյուրեղավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները. ԱՀ ՄԻՊ

Կորոնավիրուսից մինչեւ նավթի շուկայում տիրող իրավիճակ. Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար

Արցախի ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը. ամենացածր մասնակցությունը գրանցվել է Երեւանի տեղամասում

Ժամը 18:30-ի դրությամբ գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 813 մլն 144 հազար դրամ

Կորոնավիրուսի հաստատված դեպքով եւս մեկ քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք

Փոխվարչապետը միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերը

ԱՀ ընտրությունների ընթացքում անձնագրային ծառայություններ է դիմել 101 քաղաքացի