Երևան
16 °C
ՀՀ-ում այժմ գրանցված է նոր կորոնավիրուսի 52 դեպք, որից 32-ը՝ Էջմիածնից, 11-ը՝ Երեւանի արտադրական ձեռնարկությունից։ Այս մասին այսօր իր ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երեկ Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց թեստ անել, եւ այդ պատճառով են դեպքերը շատ եղել։
Նա արձանագրեց, որ երեկ եղել են տեղեկություններ, թե հիվանդներից 2-ի վիճակը ծանր է, բայց Առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ այդ մարդիկ բուժվում են եւ բուժվելու են։ Փաշինյանը փաստեց, որ թոքաբորբ տանող մեր մի հայրենակցի ջերմությունն այսօր առավոտյան 36,8 է եղել, մյուսինը՝ 37։ «Մյուս մեր հիվանդները կա՛մ չունեն ջերմություն, կա՛մ շատ ցածր է»,- ասաց վարչապետը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ պետք է կարեւորենք մեզնից յուրաքանչյուրի անհատական եւ սոցիալական պատասխանատվությունը։
Նա կարեւորեց նաեւ, որ քանի դեռ կա հնարավորություն, պետք է հետեւել դեպքերին. մեկուսացնել հիվանդներին, այն անձանց, որոնք շփում են ունեցել հիվանդի հետ։
«Հիմա փաստն այն է, որ մենք հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, ովքեր չունեն բուժման կարիք։ Մեր առաջին դեպքն առանց դեղ ընդունելու 14 օր հետո բուժվեց։ Ինչքանո՞վ է նպատակահարմար որեւէ բուժման կարիք չունեցող մարդկանց պահել հիվանդանոցում։ Մենք պետք է մտածենք, որ այդ նույն մարդը նույն հաջողությամբ կարող էր իր տանն ապրել՝ այն պայմանով, որ 14 օրվա ընթացքում այլ մարդկանց հետ կա՛մ չշփվեր, կա՛մ սահմանափակում ունենար»,- ասաց վարչապետը՝ հավատացնելով, որ կորոնավիրուսն իրականում այդքան էլ սարսափելի չէ, ինչքան իր մասին ընդունված է ասել, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք ունեցող կամ խռոնիկ հիվանդություն չունեցող անձանց։
Խոսելով սպիրտի գնի անհամեմատ աճի մասին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ դա կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, որովհետեւ փոխվել է սպիրտի նվազագույն գինը. ե՛ւ կորոնավիրուսից առաջ, ե՛ւ հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել։ «Ինձ ասել են նաեւ, որ ալկոգելերի գնային փոփոխություն չի եղել, տեղի է ունենում գնային փոփոխություն պարենային ապրանքների՝ հնդկաձավար, ոսպ եւ այլն։ Սա էլ կապված է այն փաստի հետ, որ մարդիկ խուճապային եւ ճգնաժամային գնումներ են իրականացնում»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով չանել նմանատիպ գնումներ, որովհետեւ խանութները, ցանցերը որեւէ ապրանքի պակասություն չունեն։
«Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների առեւտուրն աճել է 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առեւտուրը, ընդհակառակը, նվազել է։ Կոչ եմ անում չմոռանալ փոքր եւ միջին բիզնեսի մասին։ Ես հասկանում եմ, որ շատ ավելի հարմար է սուպերմարկետներից գնումներ անելը, բայց այսօր բազմաթիվ ապրանքներ են կուտակված փոքր եւ միջին կրպակներում»,- հայտարարեց նա։
Ըստ վարչապետի՝ ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, ՀՀ-ի ֆինանսական համակարգը շատ ուժեղ է, մանավանդ անցած տարվանից հետո, երբ մեր միջազգային պահուստները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, Կենտրոնական բանկն էլ աննախադեպ ծավալի արտարժույթ է գնել։
«Ես երեկ էլ ասացի, որ տնտեսական նպաստի տրամաբանությանը դեմ եմ, մենք պետք է ոչ թե տնտեսությանը նպաստ տանք, այլ պետք է ամեն ծախսվող կոպեկի հիմքում դնենք զարգացման ծրագիր։ Մենք կուտակել ենք մեծ պոտենցիալ՝ տնտեսական հեղափոխություն 0-ից սկսելու համար, եւ այդ պոտենցիալը, իհարկե, կօգտագործվի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մենք այս իրավիճակից դուրս կգանք ավելի ուժեղացած։
Ըստ նրա, սակայն, միակ նրբությունն այն է, որ պետք է կայացնել ինֆորմացված, քննարկված եւ ռազմավարական խորություն ունեցող որոշումներ։
Փաշինյանը նկատեց, որ բոլորս ենք անհանգստացած, բայց փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է եւ կարող է լինել նաեւ երկարաժամկետ։ «Սա զրոյական կետ է, որի վրա պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն՝ սկսած սոցիալական պատասխանատվության մեր ընկալումներից, վերջացրած մեր առօրյա սովորույթներով, օնլայն ծառայություններից օգտվելու կուլտուրայով։ Ես համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած, ուժեղ, շատ ավելի հպարտ, կենսունակ, գրագետ»,- եզրափակեց վարչապետը։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ