Որոշ անձինք փորձել էին ինտերնետով բարձր գնով վաճառել ալկոգելը․ ՏՄՊՊՀ նախագահ

17/03/2020 schedule13:08

Հայաստանում տնտեսվարող սուբյեկտներն իրենց պահեստներում ունեն անհրաժեշտ ապրանքների պաշար, որը մոնիթորինգի է ենթարկվում ամենօրյա ռեժիմով ՏՄՊՊՀ կողմից: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Նա նշեց, որ ստուգվում է օրվա սպառման ծավալը, մնացորդը, գումարած արտադրություն կամ ներմուծում. «Կարող եմ արձանագրել, որ այս պահին անհանգստացնող երեւույթներ չեն նկատվում: Միակ խնդիրն օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է, երբեմն ֆիզիկական անձանց կողմից աբսուրդային ծավալի գնումներ են կատարվում, այդ պահին պետք է պահեստներից կարողանան տեղափոխել: Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի եւ նման ապրանքների խնդիր չկա: Մենք 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, պահեստներում էլ կա»:

Գեւորգյանը հորդորեց քաղաքացիներին մնալ գնումներ կատարելու խելամիտ սահմաններում. «Եթե մարդը գնում է 4 արկղ ձու, պետք է հասկանա, որ ձուն ունի ժամկետ, իմաստ չունի այդքան ձու գնել, որովհետեւ գոնե ձվի հարցում ՀՀ-ում կա ավելցուկ»։

Խոսելով սպիրտի գների բարձրացման մասին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ բարձրացումը կապված է այս տարվա հունվարից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի փոփոխություններով, որը ԵԱՏՄ պահանջ է:

«Այսօր առավոտյան ասացին, որ ալյուրի գնի հետ կապված խնդիրներ կան, բայց մենք փաստում ենք՝ ալյուրի գինը չի թանկացել: Ապրանքների որոշակի թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արժույթի տատանման հետ: Բայց դա էլ ենք հսկողության տակ պահում: Իսկ ինչ վերաբերում է մարզերում թանկացումներին, հիմա մենք մարզպետարաններում մոնիթորինգ ենք իրականացնում, որպեսզի հասկանանք իրավիճակը: Չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարողներ, որոնք գները կբարձրացնեն: Բայց մենք վերահսկում ենք հիմնականում խոշոր խաղացողներին, որոնք ապահովում են հանրապետության սպառման ծավալի գերակշիռ մասը»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ բոլոր խախտումների հետ կապված գործերի նյութերն իրենց մոտ հավաքագրվում են, եւ անխուսափելի պատասխանատվության են ենթարկելու. «Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մենք զբաղված ենք, նյութեր չենք հավաքագրում: Եվ դրա վառ օրինակն այն է, որ այսօր արդեն 2 վարույթ ենք հարուցել՝ կապված ալկոգելերի հետ, որովհետեւ որոշ անձինք փորձել էին ինտերնետով բարձր գներով վաճառել ալկոգելը: Այն ֆիզիկական անձինք, ովքեր կփորձեն կայքերի միջոցով վաճառել, կզբաղվեն ապօրինի ձեռնարկատիրությամբ, ինֆորմացիան կփոխանցվի ՊԵԿ գործընկերներին: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ալկոգել արտադրող երեք արտադրողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, նրանք գին չեն բարձրացրել»։

Անդրադառնալով դիմակների գնին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց՝ այո՛, այդտեղ գնի բարձրացում կա. «Ամբողջ աշխարհում գնի թանկացում կա: Հիմա դիմակի ձեռքբերումը բարձրացել է, քանի որ մեր հիմնական ներկրման երկրները Չինաստանն ու Ռուսաստանն են: Բայց այս պահին ուրախալի լուր կա. մենք Չինաստանի պահեստների հետ ենք կապված, մեզ գնառաջարկներ են ուղարկում: Երեկվա դրությամբ արդեն 84 դրամով մեծածախի առաջարկ կար, այսինքն՝ գինն իջնում է»։

Տպել
694 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքիս անդամներին. վարչապետը կեղծ լուրեր տարածողներին պատժելու տարբերակ առաջարկեց

Հայաստանից Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները ենթարկվում են պարտադիր ախտահանման

Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր. Նիկոլ Փաշինյան

Ուսումնական տագնապ է հայտարարվել 1-ին զորամիավորում. ՊՆ

«Բավարիան» ու գերմանական մի շարք այլ ֆուտբոլային ակումբներ վերսկսել են մարզումները. BBC

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է

«Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի». վարչապետը վստահեցրեց՝ գնաճը վերահսկվում է, ամեն ինչ արվում է կանխելու համար

Գիշերը կորոնավիրուսից մահացածը մարալիկցի որսորդն է․ «Գյումրի» ԲԿ-ի մեկուսացված աշխատակիցներն իրենց լավ են զգում

Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու 222 քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք . Տիգրան Ավինյան

Հրազդանի բնակչի սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի. գործն ուղարկվել է դատարան

ՃՈ-ն մարտի 30-ից ապրիլի 5-ը հայտնաբերել է ոչ սթափ 48 վարորդ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց

Ֆուտբոլային զոհերը. ով ինչ է կորցնելու ֆուտբոլի համաշխարհային դադարի պատճառով

55, 65 եւ ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են․ Նիկոլ Փաշինյան

Արտասահմանցի պրոֆեսորները առցանց դասեր կանցկացնեն հայաստանցի երաժիշտների համար․ հաջորդ ուսուցչի անունը դեռ չի նշվում

Չե՞ք կարծում, որ ձեր պատգամավորների մի մասը անիմաստ խոսում է՝ ոչինչ չանելով. Փաշինյանը պատասխանեց օգտատիրոջ այս հարցին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավ-արևմտյան ուղղության զորամասեր

ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալը գնահատել է Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայությունը

Պայծառ նորություն այս մռայլ օրերին. 17-ամյա Լիայի վիրահատությունը շատ լավ է անցել