Մի՛ համբուրվեք, մի՛ գրկախառնվեք, ապահով մնացեք, խուճապի մի մատնվեք. աստղերը՝ կորոնավիրուսի մասին

Այս օրերին, երբ Հայաստանը մտահոգված է նոր կորոնավիրուսի տարածմամբ  եւ քայլեր է ձռենակում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիական ցանցերում մեղմ ասած գերակտվ վիճակ է: Հայկական շոուբիզնեսի մի մասը խորհրդավոր լռում են, մի մասը թեմային համահունչ լինելու  համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում: Որոշ մարդիկ քաջալերող խոսքեր են գրում, որոշները փորձում մի փոքր դրական գույն ավելացնել, իսկ որոշները պարզապես չեն կարողանում իրենց զսպել եւ կարծիք են հայտնում իրավիճակից բխող որոշ մարդկանց վարքագծի շուրջ:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն այս պահին Հայաստանում չէ, ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարաել եւ կից գրառում կատարել՝ «Ապահով մնացեք։ Խուճապի մի մատնվեք »,-  գրել է Աստղիկ Սաֆարյանը։

Երգչուհին նոր լուսանկար է  հրապարակել, իսկ հետեւի ֆոնին երեւում է  Մոնա Լիզայի հայտնի նկարի արտատպած տարբերակը, որտեղ Մոնա Լիզայի դեմքը փակած է բժշկական դիմակով: Նշենք, որ Աստղիկ Սաֆարյանը գտնվում է Իսպանիայում։

Դերասան Սոս Ջանիբեկյանն էլ կոչ է արել հակահեղափոխական մարդկանց ամեն երկրոդը մասնագետ չդառնա ու տարբերակներ չառաջարկի․ «Մի ամբողջ ազգ արդեն համախմբված պայքարում են ստեղծված իրավիճակի դեմ, ոգեշնչում եւ շնորհակալություն հայտնում բուժաշխատողներին, հումորներով իրար խիզախության զգացում փոխանցում, իսկ մեր հակահեղափոխականները դեռ մեղավորներ են ման գալիս ներկայիս կառավառության մեջ»:

Անդրադառնալով քննադատույուններին ՀՀ կառավարության հասցեին հնչած մեղադրանքներին նշել է. «Ախպոր պես, հարգելիներս, իհարկե կարող ենք բոլորս դառնալ մասնագետ եւ 5000 տարբերակ ասել , թե ինչ էր պետք անել, հնարավոր է մի քանիսն էլ ճիշտ լինեն , բայց կա էն , էնչ կա, էս վիրուսի դեմը ամբողջ աշխարհը չի կարողացել առնել, մենակ մեր ներկայիս կառավարությունը չի»:

Իսկ օրինակ երգչուհի Սոֆի Մխեյանը մտահոգություն է հայտնել, որ  մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսին: Սոֆին նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում գրել է.  «Ցավոք, նկատել եմ, որ շատերը  ոչ այնքան լուրջ են վերաբերվում վիրուսի տարածմանը: Ամեն դեպքում, խնդրում եմ, լինել չափազանց ուշադիր՝ մտածելով ոչ միայն ձեր, այլեւ ձեր հարազատների առողջության մասին: Եթե չկա տնից դուրս գալու անհրաժեշտություն, մնացե՛ք տանը, դուրս գալիս, մի՛ մոռացեք ձեռնոցների, դիմակի մասին: Այս օրերին մի՛ համբուրվեք, մի՛ գրկախառնվեք... շփվելիս էլ պահպանե՛ք տարածություն: Մի՛ մատնվեք խուճապի, բայց եղեք հնարավորինս զգոն: Մի՛ մոռացեք, որ գրեթե ամբողջ աշխարհում է այս վիճակը, եւ վիճակից դուրս գալ կօգնի միայն ու միայն միասնականությունը: Թող Աստված պահապան լինի բոլորիս»,- գրել է նա։

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել բժշկական սեւ դիմակով ու ձեռնոցներով: «Պաշտպանեք ինքներդ ձեզ ու ձեր ընտանիքը»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Իննան՝ ավելացնելով «COVID-19»:

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որին կից գրառումով անդրադարձել ստեղծված իրավիճակին։  «Ճիշտ է՝ բոլորս անհանգստացած ենք, եւ բոլորիս առօրյան մի տեսակ փոխվել է, բայց երբ ամբողջ օրը տեսնում ես, գրկում, խաղում ու ծիծաղում ես սիրելի ընտանիքի անդամների հետ, այդ ժամանակ հասկանում ես, որ մի գուցե սա էլ էր պետք հասկանալու եւ գնահատելու այն, ինչ ունենք, գնահատելու այն թանկ ժամանակը, որ անցկացնում ենք մեր ընտանիքի անդամների հետ»,- գրել է նա։ էջում հրապարակված կադրերում Լուսինեն  իր փոքրիկ որդու հետ է։

Տպել
667 դիտում

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են