Գյումրու «Լենտեքս»-ն աշխատանքը դադարեցրել է, «Գյումրի-Գարեջուր»-ը նման անհրաժեշտություն չի տեսնում

«Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աշխատանքները դադարեցրել է երեկ, սկսած այն պահից, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: 300-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունում այսօր արդեն քար լռություն է: «Անկախ այն հանգամանքից, որ ունենք պատվերներ, որոշել ենք մի քանի օր չաշխատել: Հիվանդներ չունեինք, սակայն մեծ թվով աշխատակիցներ սկսել էին բացակայել, բնական է, որ վախենում են, երեխաներ ունեն: Այս պահին փաստացի ՌԴ-ից ունենք պատվեր, բայց քանի որ մարդկանց ապահովությունն էր խնդիրը, այս պահին հարմար գտանք աշխատանքները դադարեցնելը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանը:

150  աշխատակից ունեցող «Գյումրի-Գարեջուր»-ն աշխատում է առանց դադարի: Ընկերության տնօրեն Արշալույս Սանոյանն ասաց՝ չեն մտածում աշխատանքն ընդմիջելու մասին, քանի որ ձեռք են առել հնարավոր բոլոր միջոցները՝ վտանգից խուսափելու համար: «Հենց մուտքից սկսած, պահակակետից մինչեւ արտադրամասերը ախտահանվում են բոլորը, առանց բացառության: Բաժանված են դիմակներ ու ձեռնոցներ, որոնք աշխատակիցները կրում են ըստ անհրաժեշտության: Դրանից բացի յուրաքանչյուրին սպիրտային հիմքով անհատական օգտագործման ախտահանիչ լուծույթներ ենք տալիս, որպեսզի պարբերաբար օգտագործեն: Կարծում եմ, խնդիրներ չենք ունենալու: Այս պահին ամեն ինչ նորմալ է, մեր մոտ սովորական, աշխատանքային առօրյա է»,- ասաց Սանոյանը:

Այս ամենից բացի, արտադրամասի պետին խիստ եւ հստակ հանձնարարական է տրված. առավոտյան իրականացնել ջերմաչափում: «Հենց մուտքում բոլորի ջերմությունը չափում ենք, պարտադիր, շատ լուրջ ու խիստ ենք ստուգում: Սա արտադրություն է, ու ցանկացած խնդիր պետք է բացառել»,-վստահեցրեց ընկերության տնօրենը:

ՀԺ-ի՝ չունե՞ն արդյոք բացականեր, մարդիկ նորմալ հաճախու՞մ են, հարցին, Արշալույս Սանոյանը  պատասխանեց՝ այո: «Հա, բայց ի՞նչ է պատահել, որ նորմալ էլ չգան գործի: Մարդիկ առողջ են, լավ են, մենք էլ ուշադիր ենք: Մենք նրանց ցուցում ենք տվել, որ չշրջագայեն հանրապետությունում, թեկուզ քաղաքի մեջ շատ էս կողմ, էն կողմ չգնան, հնարավորինս սահմանափակեն բարեկամների հետ եւ այլ շփումները, գան աշխատանքի, աշխատանքից էլ տուն: Մի քիչ լսում, վախենում են, բայց հետո տեսնում են, որ իրենց մոտ խնդիր չկա, հանգստանում են»,- ասաց Արշալույս Սանոյանը: Ըստ «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ տնօրենի, ագրեսիվ միջավայր որպես այդպիսին մնում է միայն փոխադրամիջոցը, որից օգտվում են աշխատակիցները: Դրանք էլ, ըստ Սանոյանի, ախտահանվում են քաղաքային իշխանության կողմից: «Այնպես որ, անհանգստանալու առիթ չունենք»,-  վստահեցրեց նա:

Տպել
600 դիտում

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են