Բուհերի ռեկտորների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները:  Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները և առկա խնդիրները: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց առաջարկներն ու մոտեցումները: Քննարկվել են ուսումնական ծրագրով նախատեսված ժամերը լրացնելու այլ տարբերակներ ևս, այդ թվում՝ աշխատել խտացված ծրագրով, ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ՝ դասախոսությունների տեսաձայնագրություններով, տեսական նյութերի ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային փոստերի միջոցով և այլն:

Այսպիսով, քննարկման արդյունքում, ղեկավարվելով «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի կանոնադրության 1.8 կետով և հիմք ընդունելով «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի ընդհանուր ժողովի 2020 թ. մարտի 16-ի խորհրդակցությունը, որոշվել է.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարին պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհեր) ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու և նոր ձևաչափով կազմակերպելու ուղղությամբ հետևյալ առաջարկով.

Պահպանելով արտակարգ դրության պահանջները՝ թույլատրել բուհերին

ա) ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկու¬թյուն¬ներից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,

բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը և հանգստի իրավունքը»։

Տպել
267 դիտում

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են