Վարդենիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել. գողացված սառնարանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Մարտի 15-ին Վարդենիսի Արզոյան փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից`հարմարեցած գործիքով, թե բանալիով բացել էին տան դուռն ու խոհանոցից գողացել սառնարանը: Գողության մասին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում չէր ստացվել: Ոստիկաններն իրենք էին պարզել եղելությունը, գաղտնի հափշտակությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել:

Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Համաձայն աղբյուրի, օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալներով փաստվել է, որ գողություն կատարած անձը նույն փողոցի 28-ամյա բնակիչ է: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին:

Ավելի ուշ հայտնաբերվել է նաև գողոնը, որը նա հասցրել էր վաճառել: Տուժողից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
253 դիտում

Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են եւ արդեն նաեւ տեսանելի․ նախարար

Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր շոուի՝ Հայաստանում նկարահանված թողարկումը

ՌԴ-ում կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաճաժամի պատճառով կնվազեն դեպի Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները

Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մի անգամ դասին․ հեռավար կրթությունից զվարճալի դեպքեր են պատմում ուսանողները եւ աշակերտները

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

12-ամյա տղային մի քանի ժամ փնտրել են փոքր եղբայրները. նրան գոմում կախված է գտել հարեւանի կինը

Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բուժումն այս պահին ավարտվել է

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու է գնացել եղբայրը

ՓՄՁ-ներից 120 հայտ ենք ստացել արդեն, որի ընդհանուր գումարը կազմում է 1․4 մլրդ դրամ․ Խաչատրյան

Բռնցքամարտի ռուս մարզիչը կարծում է, թե վարակվել է հայ կոլեգայից. Tribuna.com

Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 46 տոկոսով. ՊԵԿ

«Դոմոդեդովո»-ի տարածքում այս պահին ՀՀ քաղաքացի ուղևորներ չկան

Հրդեհ Դալար գյուղի թռչնանոցում. 4500 ճուտ է ծխահարվել

Կորոնավիրուսով վարակման դեպքերը՝ ըստ մարզերի

Ապրիլի 1-ից գործում են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված բոլոր 4 ծրագրերը․ նախարար

14 քրգործ՝ որդեգրման գործընթացում չարաշահումների եւ ծնողներին երեխաներից բաժանելու հաղորդումներով. դատախազություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում՝ ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան