Կորոնավիրուսի ախտանշանով քաղաքացիական ու զինվորական անձինք չեն տեղափոխվել Ստեփանակերտի բժշկական կենտրոն

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է չհավատալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարածվող ապատեղեկատվություններին, որոնք հավանաբար արվում են ադրբեջանցի օգտատերերի կողմից: ԱՀ ԱՆ-ն ևս մեկ անգամ շեշտում է, որ առ այսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել.

«Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից «Ֆեյսբուք»-ում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:

Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ: Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները»:

Ավելի վաղ ԱՀ ԱՆ-ն հայտնել էր, որ Արցախում առ այսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել, ուղարկվել լաբորատոր հետազոտության: 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի վաղվա (այսօր) ընթացքում:

Տպել
1417 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում