Կորոնավիրուսը մշակութային ու արժեհամակարգային բեկում է բերել. Trend Union-ի հիմնադիր

Աշխարհում տարբեր ոլորտների զարգացման հիմնական ուղղությունների, տրամադրությունների, մտածողության փոփոխությունների կանխատեսման՝ Trend Union ընկերության հիմնադիրն անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսին կինի աշխարհն այն ժամանակ, երբ COVID-19-ը դադարի սպառնալիք լինել մարդկության համար:

Ըստ Լի Էդելկորտի՝ կորոնավիրուս կոչվող համաշխարհային խնդրի շնորհիվ կվերականգնվեն մի շարք մարդասիրական արժեքներ: Նա COVID-19-ն անվանում է «սպառման կարանտին» և նշում, որ դա ունենալու է մշակութային և տնտեսական լրջագույն փոփոխություններ: Ուզենք-չուզենք, ստիպված ենք լինելու կրճատել մեր ծախսերը, սովորել ավելի քիչ ճանապարհորդել, քանի որ վիրուսը հարվածում է ոչ միայն մարդկանց, այլև ազդում է ժամանակակից աշխարհում բոլոր գործընթացների վրա՝ խանութ առաքվող ապրանքներից սկսած, ուղևորափոխադրումներով վերջացրած: Լին նշում է, որ շուտով աղջիկները կսկսեն ուրախանալ ամենապարզ հագուստները կրելով, իրենց համար կրկին կբացահայտեն հին սիրված իրերը, կվերսկսեն գիրք կարդալ: Այսինքն՝ մարդիկ ստիպված կլինեն քիչ սպառել և կսովորեն բավարարվել իրենց ունեցածով:

Նաև, նրա խոսքով, կարող է թվալ սարսափելի և ցինիկ, բայց փաստը մնում է փաստ՝ երբեմն այն, ինչ վատ է մարդկանց համար, լավ է բնության համար և շահեկան՝ էկոլոգիական տեսանկյունից: Լին հիշեցնում է, որ Չինաստանի մթնոլորտի վերջին օրերի լուսանկարները ցույց են տվել, որ արտադրությունը կրճատելուց հետո երկինքը բավական մաքրվել է, ածխածնի արտանետումներն ու արդյունաբերական աղտոտումը նվազել են: Միայն թե էկո-բոնուսը լիարժեք գնահատելու համար, պարզ է որ հարկավոր կլինի ավելի երկար ժամանակ:

Աղետի՝ մոլորակի մասշտաբով մեկ այլ դրական հետևանք է, ըստ Էդելկուրտի, աշխատանքային հարաբերությունների նոր համակարգի ստեղծումը և առհասարակ բոլոր տեսակի աշխատանքների նկատմամբ ավելի մեծ հարգանքը, արտադրության ավելի հարմարավետ պայմանների կազմակերպումը, որ կհաջորդի այս համավարակին:

Կորոնավիրուսի բռնկումից խուսափելու համար մեծաթիվ մարդկանց մասնակցությամբ նշանակալից իրադարձությունների չեղարկումը կազմակերպիչներին կստիպի որոնել իրադարձությունների նոր ձևաչափեր, դա վերաբերում է նաև տեղեկատվության փոխանցման նորարարական եղանակներն առավել կիրառական դարձնելուն:

Նշենք, որ թեպետ 70-ամյա Էդելկուրտը համարվում է զարգացման միտումների ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ տեսաբաններից մեկը, սակայն դեռ հինգ տարի առաջ նա հայտարարել է, որ նորաձևությունը՝ իր այսօրվա դրսևորմամբ, այլևս կենսունակ չէ, իսկ նորաձևության արդյունաբերությունը հասել է աբսուրդի, դարձել ինքն իր ողորմելի պարոդիան: Այս անդրադարձում էլ Լին ընդգծել է, որ այս իրավիճակում նորաձևության ցուցադրությունները տարօրինակ և անտեղի կթվան, ճանապարհորդության գովազդը՝ ծիծաղելի, ապագայի համար նախատեսված պլանները՝ ոչ համոզիչ... ... Եվ արդյոք այդ ամենը ընդհանրապես կարևո՞ր կլինի: Արդյունքում, մենք ակամա ամեն նոր օր կասկածի տակ կդնենք այն համակարգը, որ գիտենք մեր ծննդյան պահից:

Կորոնավիրուսի ազդեցությունը մեզ կստիպի դանդաղեցնել կյանքի առօրյա ռիթմը՝ հրաժարվելով ինքնաթիռ նստելուց, կստիպի տնից աշխատել, զվարճանալ միայն մտերիմ ընկերների կամ ընտանիքի շրջանում. այն մեզ կսովորեցնի լինել ինքնաբավ և ուշադիր:

Եվ չնայած մենք արդեն սկսել էինք հասկանալ, որ մոլորակը պահպանելու (և հենց մեր գոյատևման) համար անհրաժեշտ էին կտրուկ միջոցներ՝ փոխել մեր կենսափիլիսոփայությունը, իրերի սպառումն ու արտադրությունը, զվարճանքի եղանակները, կորոնավիրուսը զգալիորեն կարագացնի այս գործընթացը, և հնարավոր է, որ անի այն, ինչը մինչ այժմ ի վիճակի չէր իր ազատ կամքով անել մարդկությանը:

Երիտասարդներն այլևս չեն ձգտի ձեռք բերել, ունենալ շատ իրեր՝ հագուստ, ավտոմեքենա: Դա այլևս գրավիչ չի լինի: էականորեն կկրճատվի Չինաստանից պլաստիկե կենցաղային իրերի ու սինթետիկ հագուստի արտահանումը Հնդկաստան ու Աֆրիկա, որ խաթարում են այդ երկրների տնտեսությունների զարգացումը և, միևնույն ժամանակ, աղտոտում շրջակա միջավայրը: Կորոնավիրուսը կվնասի շքեղ ապրանքանիշներին և կհարվածի հյուրանոցային բիզնեսին:

Բայց նաև հնարավորություններ կտրվեն տեղական արհեստագործական համայնքներին, կիրառական արվեստներին, այն բոլոր ոլորտներին, որտեղ ձեռքի աշխատանքը գնահատվում է: Մենք ստիպված կլինենք ստեղծել նոր տնտեսություն՝ ապրանքների արտադրության, փոխադրման և բաշխման այլ արժեքներով և մեթոդներով, մանրածախ սկզբունքներով:

Վերապրելու համար մենք ստիպված կլինենք փոխվել. սովորել ավելի քիչ սպառել, այդ թվում՝ նաև ինֆորմացիա, հրաժարվել մեր սովորությունների մեծ մասից, ինչպես «թմրանյութերից»: Եվ եթե Լի Էդելկորթն, ամեն դեպքում, իրավացի է, ապա «բեկումն» անխուսափելի է:

Տպել
1782 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ