Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով. Հակոբ Ավագյան

Նախագիծ ենք ներկայացրել պարետին, որտեղ մասնավորեցվում է, որ բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ կարգավորումներով եւ պահանջով լինեն։ Այս մասին այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Նա նշեց, որ պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով, եւ առհասարակ պահպանվեն հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ Ավագյանը շեշտեց, որ Տեսչական մարմինը մինչեւ անցած տարի չուներ ստուգումների տարեկան ծրագիր, լինում էին բողոքներ, որոնց հիման վրա իրականացվում էր վարչական վարույթ։ Նրա խոսքով՝ այժմ պատկերը բոլորովին այլ է։

Հարցին, թե տեսչությունը համարո՞ւմ է, որ նաեւ իր աշխատանքի բացթողման արդյունքում ՀՀ-ում գրանցվեցին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր, Ավագյանը կոնկրետ պատասխան չտվեց․ «Թե ում մեղքով էր եւ այլն, կարծում եմ հարցը այդքան էլ ճիշտ չի ձեւակերպած, որովհետեւ իմ հարցազրույցներում մեկ անգամ չի որ ասել եմ՝ ոչ մի երկիր ապահովագրված չէր իր երկրում կորոնավիրուսի թափանցումով»։ Նա պնդեց, որ անկախ նրանից, թե ինչքանով ուժեղացված կամ չուժեղացված էին իրենց միջոցառումները, կամ՝ տեղին էին, կամ տեղին չէին, վիրուսը ներթափանցելու էր։ Ավագյանը նկատեց, որ նույնիսկ իրենցից ավելի ուժեղացված միջոցառումներ իրականացնող երկրներում է վիրուսը ներթափանցել։

Մեկ այլ հարցին, թե ի՞նչ ռեսուրս եւ մասնագետներ ունեք, եւ արդյո՞ք դրանք բավարար են օդանավակայանում ստուգումներ անելու համար, Ավագյանը պատասխանեց, որ մոտավորապես 2 անգամ ուժեղացվել է անձնակազմը բոլոր 7 սահմանային հսկիչ կետերում։ «Իհարկե, մենք խնդիրներ ունեցել ենք, հաշվի առնելով, թե մեր կառույցը ինչ վիճակում էր վիրուսի ներթափանցումից առաջ, բայց հիմա մենք ամեն ինչ անում ենք՝ փորձելով ամենը բերել բարձր մակարդակի»,- եզրափակեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը։

Տպել
913 դիտում

Ախուրյանի ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտանաբերել (տեսանյութ)

Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուսը թեստ է հանձնել. նիստը կհետաձգվի

Հանրային հեռուստաընկերությունում COVID-19-ով վարակման դեպք կա․ մեկնաբանները եթեր կմտնեն դիմակով

Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ. առաջիկա ազատ օրերին հավաքույթներ չկազմակերպել. վարչապետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ

Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

Այս վարակը կարգապահություն ու աչալրջություն է պահանջում. միշտ նկատի ունեցեք՝ գուցե արդեն վարակված եք

Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. կապի օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել

Աննա Հակոբյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել

Ոստիկանները հայտնաբերել են 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի որոշման պահանջները (տեսանյութ)

Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ

Վարակի կանխարգելման փորձն ուսումնասիրելու՝ Վրաստանի առաջարկը կարելի է եւ ընդունել. Լիանա Թորոսյան

Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Սիփան Փաշինյանի փորձարկումը. ՖԲ իր էջում լուսանկար է տեղադրել, եւ րոպեներ անց դրա շուրջ հորինված լուր է հրապարակվել

Քաջարանում վարակի բռնկումը չի բացառվում, քանի որ երեկ ցուցարարներից շատերն առանց դիմակի էին, հեռավորություն չէին պահում

Պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը

47 մեքենայի նկատմամբ վարչական ակտ է կիրառվել՝ 100 հազար դրամի չափով. այսօրվա դրությամբ չի սպասարկվում 13 երթուղի

Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին զրուցելու

«Ես չկարողացա իրագործել նրանց երազանքները, բայց բոլոր նամակները պահել եմ»

Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել նախադպրոցական ուսումնական հաստատություններում