Մարզային ԲԿ-ներում կորոնավիրուսով հիվանդներ չեն բուժվելու. կլինեն առանձին բուժկենտրոններ

Մարզային ԲԿ-ներում ամենայն հավանականությամբ կորոնավիրուսով հիվանդներ չեն բուժվելու. նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով հատուկ նրանց համար նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը կհրապարակվի վերջնականացվելուց հետո: Այս մասին այսօր ասուլիսում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ըստ էության՝ դա բան չի փոխի, քանի որ լինելու է ուղղորդումով և ոչ թե պարզապես պացիենտի այցելությամբ, և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, միևնույնն է, մնալու է կենտրոնական օղակը պացիենտներ ընդունելու, թեստեր վերցնելու, ախտորոշելու և գիտական մասով ամեն ինչ համակարգելու համար»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված զարգացումները, մեր երկիրը կունենա առանձին հիվանդանոց կամ հիվանդանոցներ, որ կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին, որ ընդհանուր հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ, ինչպես շատ տեղերում տեղի է ունենում:

«Նույն Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել կորոնավիրուսով, և իրենք են դարձել վարակի աղբյուր այլոց համար: Դժբախտաբար, մենք էլ ունենք արդեն վարակված բուժքույր, որ մեկուսացված է»,- նշեց նախարարը:

Տպել
788 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)