Սահմանապահ բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր աշխատանք կատարողների ցանկում

19/03/2020 schedule19:35

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել 2010 թ․ դեկտեմբերի 2-ի N 1698-Ն իր որոշման մեջ, որով վերացվում է մի շարք իրավական ակտերի եւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործող կանոնադրության միջև առկա անհամապատասխանությունը։ Վերջինս առաջ էր եկել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերակազմավորելու գործընթացում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Ընդունված որոշմամբ՝ ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքներ կատարող աշխատողների ցանկում։

Այսպիսով, սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված իրենց տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով վարձատրության հավելումների իրավունք են ստանում։

Որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռ 2019 թ․ չորրորդ եռամսյակում։ Այն մշակվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

Տպել
399 դիտում

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան