Ինեկոբանկ․ միացե՛ք Covid19-ի դեմ պայքարին Ինեկոմոբայլ հավելվածի միջոցով

20/03/2020 schedule12:25

Ինեկոբանկը, արագ արձագանքելով նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարին և ընդառաջելով բազմաթիվ հաճախորդների հորդորներին, հայտնում է, որ այսուհետ ԻնեկոՄոբայլ հավելվածի «Գործարքներ» բաժնում ընտրելով նոր՝ COVID19 ձևանմուշը՝ Դուք կարող եք հաշված վայրկյանների ընթացքում Ձեր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ գումար փոխանցելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին։

Գանձապետական հաշիվը բացվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հանդիսանում հավելվածի օգտատեր կամ Բանկի հաճախորդ, կարող են ներբեռնել հավելվածը և գրանցվելուց հետո այլ բանկի քարտ կցելու հնարավորության միջոցով միանալ այս առաքելությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ինեկոբանկը հայտարարություն էր տարածել նոր կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու մասին: Բանկը 20 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային ընդունարանի կառուցումը, որի մեկնարկի մասին օրերս հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։

Գանձապետական հաշվի վերաբերյալ առավել մանրամասն՝ http://bit.ly/33tKra4

Տպել
353 դիտում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին

COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի թույլատրվում

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Ապրիլի 8-ին Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում

Կապանի բնակարաններից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արարատում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվն այս պահին 175 է. Գարիկ Սարգսյան

51-ամյա Կարեն Պապիկյանը որոնվում է որպես անհետ կորած

COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է (տեսանյութ)

Էջմիածնի մարզադաշտի տարածքում մահացած տղամարդ է հայտնաբերվել. օպերատիվ խումբը դեպքի վայրում է

Հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերման 2019 թ. ցուցանիշը 2018 թ. համեմատ. կա շուրջ 92% աճ

COVID-19 հավելվածի միջոցով թեստ է իրականացրել 240 հազար մարդ, կորոնավիրուս հայտնաբերվել է 4 մարդու մոտ․ Բագրատ Բադալյան

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին»

Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների վիճակը լավ է․ ՊՆ մամուլի խոսնակ

Հայբիզնեսբանկը բուժաշխատողների կողքին է

178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր. ԱԻՆ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար